Փենինյան լեռներ
Փենինյան լեռներ (անգլ.՝ Pennines), ոչ բարձր (ոչ ավելին քան 900 մետր) լեռներ Մեծ Բրիտանիայում, որոնք գտնվում են հյուսիսային Անգլիայում և հարավային Շոտլանդիայում։ Բաժանում են հյուսիսարևմտյան Անգլիան Յորքշիրից և Անգլիայի հյուսիս-արևելքից։
Փենինյան լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածք | Անգլիա |
Ամենաբարձր կետ | Cross Fell? |
ԲԾՄ | 893 մետր |
Ընդհանուր երկարությունը մոտ 250 կմ, բարձրությունը մինչև 893 մ (Քրոս-Ֆել լեռ)։ Լեռնապարները հիմնականում կրաքար և ավազաքար են։ Կան տորֆային ճահիճներ և քարածուխի հանքավայրեր։ XVII - XVIII դարերում քարածուխի հանքերի բացումը, մասնավորապես Յորքշիրի ածուխի ավազանի, խթանեցին լեռներին հարող շրջանների զարգացումը, սակայն Փենինյան լեռները դեռևս ամենաքիչ բնակեցված շրջանն է Մեծ Բրիտանիայում։
Փենինյան լեռներում է գտնվում «Լեռնային երկրամաս» ազգային պարկը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փենինյան լեռներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 330)։ |