Որդաններ
Որդաններ, կոկցիդների ենթակարգի հավասարաթև կնճիթավոր միջատների ընդհանուր անվանումը։ Ընդգրկում է օրտեզիաների, հսկա, ալրավոր, զույգգեղձաևի որդանների և թաղիքավորների ընտանիքները։
Արտաքին կառուցվածք
խմբագրելԱրուների մարմնի երկարությունը 0,6-7մմ է, բաժանված է գլխի, կրծքի և փորիկի։ էգերի մարմինը (երկարությունը՝ 0,5-12 մմ) օվալաձև է, գլուխը՝ կրծքի հետ ձուլված, թևեր չունեն, ոտքերը մարմնից կարճ են կամ բացակայում են։ Հիմնականում բազմանում են ձվադըրմամբ, որոշ տեսակներ՝ կենդանածնությամբ, արուներ չլինելու դեպքում՝ կուսածնությամբ։ Թրթուրը 2-3 անգամ կերպարանափոխվում է։
Տարածվածությունը Հայաստանում
խմբագրելՀայաստանում հայտնի է 150 տեսակ։ Մեծամասնությունը պտղատու, գեղազարդիչ ծառերի, թփերի, տեխնիկական բույսերի վնասատուներ են։ Առավել տարածված են կոմստոկի, խոզանավոր, խաղողի ալրավոր և այլ տեսակներ։ Կան նաև օգտակարներ, որոնցից ստացվում են արժեքավոր նյութեր՝ շելլակ, կարմիր ներկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդաններ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդաններ» հոդվածին։ |