Makeba
«Makeba», ֆրանսիացի երգչուհի և երգահան Ջեյնի երգը, որը թողարկվել է 2015 թվականի հունիսի 22-ին իր դեբյուտային ստուդիական Zanaka ալբոմից (2015)[1]։ Երգը նա ինքն է գրել, իսկ պրոդյուսերը նրա հին գործընկեր Մաքսիմ Նուչին է։ «Makeba»-ն 2017 թվականին զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը ֆրանսիական սինգլների հիթ-շքերթում։
«Makeba» | |
---|---|
-ի սինգլը | |
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ |
Ժանր | փոփ |
Պրոդյուսեր | Yodelice? |
Երգը նվիրված է հարավաֆրիկացի հայտնի երգչուհի և հասարակական գործիչ Միրիամ Մակեբային[2]։
2023 թվականի հունիսին «Makeba»-ն կրկին հայտնի է դարձել TikTok-ում վիրուսայնության շնորհիվ[1]։ Անհոգ երգը սկսել է ասոցացվել լավ տրամադրության և կյանքի հաճույքի հետ։ «Մակեբա» բառը սկսել են օգտագործել, որպեսզի պատմեն, թե ինչն է իրենց երջանկություն և հաճույք պատճառում[2]։
Պատմություն
խմբագրելՋեյնը (իսկական անունը՝ Ժան Լուիզ Գալիս) դեռահաս տարիքում չորս տարի ապրել է Կոնգոյում։ Աֆրիկյան պարային մոտիվները ազդել են երգչուհու ապագա ոճի վրա և դարձել են «Makeba» կոմպոզիցիայի ստեղծման ոգեշնչումը։
Երգը ներառվել է երգչուհու դեբյուտային ալբոմում, որը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 6-ին։ Ալբոմը, որի անունը մալագաշերենից թարգմանվում է որպես «երեխա», երգչուհին նվիրել է իր մորը՝ կիսով չափ մալագաշյային[3]։ Ալբոմը մեծ հաջողություն ունեցավ՝ 2017 թվականի փետրվարին վաճառվել էր ավելի քան 240 000 օրինակ[4], 2017 թվականի ապրիլին ալբոմը ֆրանսիական չարթերում էր 73 շաբաթ՝ հասնելով 5 աստիճանի։ Ալբոմը հայտնվել է նաև Բելգիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի և Իտալիայի հիթ-շքերթներում[5]։
Տեսահոլովակ
խմբագրել2016 թվականի նոյեմբերի 30-ին Makeba սինգլի երաժշտական տեսահոլովակը հրապարակվել Է YouTube-ում Ջեյնի պաշտոնական ալիքում։ 2018 թվականին «Գրեմմի» 60-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ տեսահոլովակը ներկայացվել է «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում[6]։ Տեսահոլովակում աֆրիկացիները խանդավառությամբ պարում են, իսկ վոկալիստը շարժվում է Աֆրիկայի վայրերի միջև և կրկներգում բազմիցս դիմում է Միրիամ Մակեբային[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Jain a un nouvel album alors qu'un de ses anciens tubes cartonne de nouveau». RTBF (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Что такое макеба». go.zvuk.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Interview : Jain, 12 choses à savoir sur la chanteuse» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «"Makeba" : Jain enflamme les Victoires de la Musique avec un live électrisant». www.chartsinfrance.net (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «lescharts.com - Jain - Zanaka». lescharts.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «See The Full List Of 60th GRAMMY Winners» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.