Ջանկառլո Բոլոնյեզի
Ջանկառլո Բոլոնյեզի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1923[1] Միլան, Իտալիայի թագավորություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 2005[1][3] (82 տարեկան) Միլան, Իտալիա[3] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Մասնագիտություն | historical linguist և հայագետ |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն |
Ջանկառլո Բոլոնյեզի (իտալ.՝ Giancarlo Bolognesi, հոկտեմբերի 20, 1923[1], Միլան, Իտալիայի թագավորություն[2] - դեկտեմբերի 20, 2005[1][3], Միլան, Իտալիա[3]), իտալացի լեզվաբան, հայագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասավանդել է Միլանի Կաթոլիկական համալսարանում։ Եղել է Լոմբարդական ինստիտուտի գիտության և գրականության ակադեմիայի թղթակից-անդամ։ Զբաղվել է գերմանական բանասիրության, ընդհանուր և հնդեվրոպական լեզվաբանության, հունարենի բարբառագիտության հարցերով։ Իր աշխատություններում, առանձին հոդվածներում բազմիցս անդրադարձել է հայերենի և պարսկերենի հնչյունական, բառային, բարբառային փոխազդեցություններին ու փոխառություններին, հայկական ավանդություններին և դրանց առնչություններին պարսկական, հունական և հռոմեական բանահյուսությանը։ Քննել է նաև «հունաբան դպրոցի» հունական տեքստերից կատարած թարգմանությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www1.adnkronos.com/Archivio/AdnAgenzia/2005/12/21/Cultura/LINGUISTI-E-MORTO-BOLOGNESI-ILLUSTRE-STUDIOSO-DI-GLOTTOLOGIA-2_103710.php
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://titus.uni-frankfurt.de/personal/galeria/bolognes.doc
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 511)։ |