Թենիս
Թենիս, կորտ կոչվող խաղահրապարակում, գնդաթիի և գնդակի օգնությամբ անցկացվող մարզախաղ։ 1874 թ. Անգլիայում հրապարակվեցին լաուն֊թենիսի (անգլերեն «լաուն»՝ «մարգագետնիկ» և «թենիս», հավանաբար, ֆրանսերեն «թենե»՝ tenez (tenir բայ, հրամայական եղանակ, հոգնակի թիվ), «ահա ձեզ, վերցրեք» բայից) կանոնները, որոնք մոտ են թենիսի խաղի ներկայումս գործող կանոններին։
Թենիս | |
---|---|
Տեսակ | գնդակով խաղ, ձեռնաթիակով մարզաձև և օլիմպիական մարզաձև |
Մարմին | ITF |
Ծագման երկիր | Անգլիա |
Թիմ մեծ | 2 |
Թիմ փոքր | 4 |
Սեռ | արական, իգական; առանձին առաջնություններ |
Կարգավիճակ | թիմային, անհատական |
Հարմարանք | թենիսի գնդակ |
Առաջին առաջնություն | 1884 թ., Անգլիա |
Օլիմպիական խաղեր | սկսած 1896 թ-ից |
Տարբերվում է | Tenis? |
Պորտալ | Պորտալ:Թենիս |
Tennis Վիքիպահեստում |
Կանոններ
խմբագրելԽաղի մասնակիցները աշխատում են գնդակի մեկ հարվածով գնդակն ուղարկել մրցակցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Լինում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց խաղ։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում։
Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։ Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։ Մարզիկը կարող է երկու անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը։ Դեպի մրցակցի կիսադաշտ եկող գնդակն անհրաժեշտ է վերադարձնել մրցակցին՝ թույլ չտալով, որ այն մեկ անգամից ավել դիպչի գետնին։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև՝ չթողնելով, որ այն դիպչի գետնին։
Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։ Տղամարդկանց մրցապայքարում Մեծ սաղավարտի մրցույթում ընդհանուր հաղթանակը տրվում է 5-րդ հաղթությանը առաջինը հասած մարզիկին կամ զույգին։ Կանանց մրցումներում հաղթանակը տրվում է 3-րդ հաղթությանը առաջինը հասնողին։ Խաղափուլը շարունակելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության։ Գեյմերի 6։6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ–բրեք։ Թայ բրեք մրցափուլը 7 միավորից է (անգլերեն՝ tie-break)։
Գնդակ
խմբագրելԹենիսի գնդակն ունի 57,6 գրամ քաշ և 6,51 սանտիմետր տրամագիծ։
Գնդակը պատրաստված է ռետինից և պատված է խավոտ քեչայով։ Գույնը լինում է սպիտակ կամ դեղին։ 1972 թ. հեռուստատեսության համար մտցվել է առկայծող դեղին գույնը։ Թենիսի գնդակը ճանաչվում է մակերեսին արված յուրատեսակ փակ կորագծի շնորհիվ։
Կորտ
խմբագրելԿորտը (անգլ.՝ court, լատին․՝ cohors, ցանկապատված տեղ) 40x20 մետր չափսերի սինթետիկ ծածկույթով, կավավազով կամ կանաչով ծածկված և նշագծված թենիսի խաղահրապարակ է։ Բուն խաղահրապարակի երկարությունը 23.77 մ (26 յարդ) է, լայնությունը մեկ խաղացողի դեպքում 8.23 մ (9 յարդ) է, զույգերով խաղալու դեպքում՝ 10.97 մ (12 յարդ)։ Խաղահրապարակը մեջտեղում ձգված ցանցով կիսվում է երկու հավասար մասերի։ Ցանցի մեջտեղում բարձրությունը 91 սմ է, եզրերում ավելի բարձր է՝ 106 սմ[1]։
Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ իսկական (թագավորական թենիս) սկսել են խաղալ 19-րդ դարի կեսերին՝ Ֆրանսիայի Մենաստաններում։ Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի 60-ական թվականների կեսերին թենիսը լայն տարածում ստացավ։ Այդպես հայտնվեց լաուն–թենիսը (անգլերեն՝ lawn մարգագետին)։
Ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստների մեծ մասը պրոֆեսիոնալներ են։ Ողջ աշխարհում անցկացվում է խոշոր մրցանակային ֆոնդով մրցախաղեր։ Թենիսի գլխավոր մրցաշարերն են ԱՄՆի, Ֆրանսիայի, Ավստրալիայի բաց առաջնությունները, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցախաղը։ Այս առաջնությունները միասին կազմում են «Մեծ սաղավարտի» մրցաշարը։ Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից է Դևիսի գավաթի ամենամյա առաջնությունը, որն աշխարհի առաջնության համարում ունի և հիմնադրվել է 1900 թվականին։
Հայաստանում առաջին անգամ թենիսի պաշտոնական մրցումներ անցկացվել են 1924 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 128-129։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենիս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենիս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 169)։ |