Յու-Ես-Եյ Թուդեյ

(Վերահղված է USA Todayից)

«Յու-Ես-Եյ Թուդեյ» (անգլ.՝ USA Today, թագմանաբար՝ «ԱՄՆ Այսօր»), ԱՄՆ-ի առաջին համազգային օրական թերթ։ Հիմնվել է Վաշինգտոն շրջանում գործարար Էլ Նյուհարթի կողմից։ Թերթի առաջին համարը թողարկվել է 1982 թվականի սեպտեմբերի 15-ին[4]։ Տպվում է Միացյալ Նահանգների 37 տեղերում և հինգ տեղերում արտասահմանում։ Առաջին գլխավոր խմբագիրն է եղել Ջոն Սայգենթալերը։ Հրատարակչությունը պատկանում է Gannett Company մեդիա խմբին։

Յու-Ես-Եյ Թուդեյ
անգլ.՝ USA Today[1][2]
Изображение логотипа
Տեսակօրաթերթ
Լեզուանգլերեն[2]
Գլխավոր խմբագիրNicole Carroll?
Հիմնադրվել էսեպտեմբերի 15, 1982
ՀիմնադիրAl Neuharth?
ՀրատարակիչGannett Company
ՍեփականատերGannett Company
Երկիր ԱՄՆ[1]
Հրատարակման վայրՄաքԼին[1]
ԳրասենյակTysons, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ
Տպաքանակ1 830 594[3]
ISSN2165-1779 և 0734-7456
Պարգևներ
Կայքusatoday.com(անգլ.)
 USA Today Վիքիպահեստում
USA Today-ի խմբագրության շենքը Վաշինգտոնի արվարձանում

Մինչ USA Today թերթի հայտնվելը ԱՄՆ շուկայում թերթերի վաճառքները սեգմենտավորվում էին տարածաշրջանային սկզբունքով, ամեն մեծ քաղաքում ավելի շատ վաճառվում էր տեղական թերթը։ Իր թերթի էջերին Նյուհարթը ամեն կերպ ընդգծում էր ազգի միասնությունը, աշխատելով ներկայացնել դա առանց որևէ տարածաշրջանային շեղումների։ Խմբագրական սյունին զուգահեռ միշտ ներկայացվում է սյուն, որտեղ կարող էին իրենց կարծիքը ներկայացնել հակադարձ տեսակետի կրողները։

Ի հակադրություն գործարար թերթերի, այնպիսիք, ինչպիսին են The Wall Street Journal և The New York Times, չոր գործնական ոճին, USA Today-ը հրատարակվում է գունավոր լուսանկարներով և խոշոր գրաֆիկական պատկերներով, լայնորեն լուսաբանելով սպորտի և հայտնի մարդկանց կյանքի մանրամասները[5][6]։ Մեծ տեղ էր տրվում հարցումների արդյունքների տպագրությանը։

2008 թվականի դրությամբ USA Today-ը շրջանցել է բոլոր ԱՄՆ թերթերը տպաքանակով, և անգլալեզու թերթերի մեջ զիջում էր միայն հնդկական The Times of India թերթին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://www.usnpl.com/addr/aaddressresult.php?id=3207
  2. 2,0 2,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0734-7456
  3. «Circulation numbers for the 25 largest newspapers». The Boston Globe. 2010 թ․ հոկտեմբերի 25.
  4. «Tysons Corner CDP, Virginia». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.
  5. «Press Room : Press Kit». USA Today. Gannett Company. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  6. Mario R. García (2012 թ․ սեպտեմբերի 9). «USA TODAY turns 30: Part 1». García Media.

Արտաքին հղումներ

խմբագրել