Jump to content

Ծլարձակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Ծլարձակում, բույսի աճման փուլ, երբ սերմերից, պալարներից ու սոխուկներից ծիլեր են առաջանում հողի մակերևույթին։ Միամյա միաշաքիլավոր բույսերի, օրինակ՝ դաշտավլուկազգիների ծիլերը մախաթաձև են, հաճախ պատված սնամեջ տերևով (կոլեոպտիլ), որտեղ ամփոփված են խողովակաձև ոլորված կանաչ տերևներն ու բողբոջիկը։ Երկշաքիլավոր բույսերի ծիլերը կազմված են ցողունիկից (սերմնաշաքիլներով) կամ ցողունիկից՝ առաջին յուրացնող տերևներով։ Ծիլերով կարելի է հաստատել բույսի տեսակը, երբեմն՝ տարատեսակը և նույնիսկ՝ սորտը, որն օգտագործում են սերմերի վերահսկողության ծառայությունում, ինչպես նաև գարնանացանությունը։ Ծլարձակման ժամկետները և ծիլերի վիճակը կախված են սերմերի ծլունակությունից, նրանց ցանքի խորությունից, ժամկետներից, ջերմաստիճանից, խոնավությունից, հողի օդավորումից և այլ պայմաններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։