Jump to content

Պեետեր Յարվելայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Պեետեր Յարվելայդ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 28, 1957(1957-11-28) (66 տարեկան)
ԾննդավայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունՏարտուի համալսարան և Pechory linguistic gymnasium?
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավունքի պատմաբան, պատմաբան և պրոֆեսոր
ԱշխատավայրՏարտուի համալսարան և Տալլինի համալսարան
ԱմուսինMari Järvelaid?
Պարգևներ և
մրցանակներ
Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»
ԱնդամությունBaltic Historical Commission?
 Peeter Järvelaid Վիքիպահեստում

Պեետեր Յարվելայդ (էստ․՝ Peeter Järvelaid, նոյեմբերի 28, 1957(1957-11-28), Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի պատմաբան, իրավաբան, Տալլինի համալսարանի պրոֆեսոր[1]։ Հեղինակել է էստոնական և եվրոպական կրթության ու իրավունքի պատմության վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ և գրքեր, որոնք թարգմանվել են մի շարք (հիմնականում մերձբալթյան երկրների ժողովուրդների) լեզուներով։ 2000–ական թվականներին նրա ուսումնասիրությունների առարկան են դարձել միջազգային հարաբերությունները 20-րդ դարում։

Պեետեր Յարվելայդը ծնվել ու հասակ է առել զինվորականի ընտանիքում[2]։ 1981 թվականին ավարտել է Տարտուի համալսարանը։ 1990 թվականին համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտում պաշտպանել է իր պատրաստած գիտական ատենախոսությունը «Իրավական գիտությունների դասավանդումը Տարտուի (Դորպատի) համալսարանում մինչև 1889 թվականի բարեփոխումը» թեմայով[3] և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան[4]։ Ալեքսանդր ֆոն Հումբոլդի հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու շնորհիվ կարողացել է կատարելագործվել իրավունքի եվրոպական պատմության Մաքս Պլանկի անվան ինստիտուտում և գերմանական հեղինակավոր բարձրագույն ուսումնական այլ հաստատություններում։ Դասախոսական և գիտական աշխատանքի հետ մեկտեղ վարչական պաշտոններ է զբաղեցրել. 1997–2000 թվականներին պաշտոնավարել է որպես Էստոնիայի արդարադատության նախարարության խորհրդական, 2003-2005 թվականներին՝ Էստոնիայի անվտանգային գիտությունների ակադեմիայի (Estonian Academy of Security Sciences) ռեկտոր, 2006-2007 թվականներին՝ Էստոնիայի ծովային ակադեմիայի ռեկտոր[4]։

2003 թվականին Պեետեր Յարվելայդը պարգևատրվել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. Peeter Järvelaid jääb suguvõsa juurte juurde — Uudised — Virumaa Teataja
  3. Eesti Teadusinfosüsteem
  4. 4,0 4,1 [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեետեր Յարվելայդ» հոդվածին։