Jump to content

«Քարիմ Խանի ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 36. Տող 36.


https://sajjadi.livejournal.com/334656.html
https://sajjadi.livejournal.com/334656.html

====== Ծանոթագրություններ՝ ======

17:37, 21 հունվարի 2018-ի տարբերակ

Քարիմ Խանի ամրոց [1]

Քարիմ Խանի ամրոց - (պարս. ارگ کریم خان‎) գտնվում է Իրանի Շիրազ քաղաքի կենտրոնում: Այն կառուցվել է Զանդ արքայատոհմի կառավարմա ժամանակաշրջանոմ: Այն բանից հետո, երբ Քարիմ Խան Զանդը Շիրազը դարձրեց մայրաքաղաք, տեղափոխվեց այստեղ և սկսեց ամրոցի կառուցումը, որն անվանվեց Քարիմ Խանի ամրոց: Կառույցը ներկա դրությամբ գտնվում է Իրանի իսլամական մշակույթի կազմակերպության հսկողութան տակ: Վերջերս ամրոցը սկսել են վերանորոգել, որպեսզի այն վերածվի Իրանի Ֆարս նահանգի թանգարանի: Քարիմ Խանի ամրոցը համարվում է Շիրազ քաղաքի տեսարժան վարերից մեկը, որտեղ ամեն տարի այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից:

Պատմություն

Քարիմ Խան Զանդը սկսեց ամրոցի և մի շարք այլ շինությունների կառուցումը` ազդված լինելով Սեֆյանների ժամանակաշրջանի ճարտարապետությունից: Քարիմ Խանի հրամանով կառուցված ամրոցը, մի քանի այլ կառոյցների հետ միասին, ինչպես "Բազարե Վաքիլ"-ը, համարվում են Զանդ տոհմի կառավարման ժամանակաշրջանին վերաբերող Իրանի ճարտարապետության ամենաակնառու օրինակներից: Փահլավիների դինաստիայի[2] օրոք ամրոցն օգտագործվել է որպես բանտ և այդ ընթացքում այն վնասվել է: 1970-ական թվականների սկզբին ամրոցը վստահվել է Իրանի Մշակույթի և արվեստի կազմակերպությանը:

Ամրոցը կառուցվել է 1766-1767 թվականներին: Քարիմ Խանը հրավիրել է իր ժամանակի լավագույն ճարտարապետներին: Նա աշխատանքի համար տրամադրել է տեղական ու արտասահմանյան լավագույն շինարարական նյութերը: Շինարարությունը ավարտվել է շատ արագ: Զանդ դիանստիայի ժամանակաշրջանում կառույցն օգտագործվել է որպես շահի նստավայր, Ղաջարիների դինաստիայի շրջանում `որպես տեղական իշխանների նստավայր: Հետագայում Ֆարս նահանգի նահանգապետ Աբդոլհոսեյն Միրզա Ֆարմանֆարմանը հանձնարարել է վերականգնել ամրոցի մանրանկարները :

Մոհամմադ Խանի կողմից Շիրազը նվաճելուց հետո, Քարիմ Խանի նկատմամբ վերջինիս թշնամանքի պատճառով, նա որոշեց ոչնչացնել բերդը: Այս որոշումը ընդունելով, նա ոչնչացրեց Զանդ արքայատոհմի ժամանակ կառուցած մի շարք շինություններ, այդ թվում նաև քաղաքային պատը: Բարեբախտաբար, ամրոցն ամբողջությամբ չավերվեց և հետագայում այն օգտագործվեց որպես իշխանների նստավայր, որոնք նշանակվում էին նահանգի կառավարման նպատակով:

Ամրոցի նկարագրությունը[3]

Ամրոցն ունի 4000 քառակուսի մետր տարածք և տեղակայված է 12800 քառակուսի մետր հողամասի վրա: Կառույցի շինարարության համար հիմնականում օգտագործվել են քար և կրաքար: Դրսից շենքը պաված է աղյուսով: Պատերի բարձրությունը կազմում է 12 մետր, իսկ աշտարակի բարձրությունը `14: Դրսից այնպիսի տպավորություն է, որ կարծես շինությունը զարդարված չէ ներսից և սահմանափակվում է միայն սենյակներով: Տանիքը կառուցված է այնպես, որ ամռանը թույլ չի տալիս արևի լույսին թափանցել սենյակներ: Բոլոր սենյակները միմյանց հետ փոխկապակցված են այնպես, որ նրանց միջև տեղաշարժվելու համար դուրս գալու կարիք չկա: Ներսից դահլիճները զարդարված են ոսկեպատ պատկերներով և նկարներով, որոնց հեղինակները ոգեշնչվել են Սեֆյանների դարաշրջանից: Այս պատկերների ստեղծման ժամանակ օգտագործվել են ոսկի, սնդիկ կավ և այլ նյութեր: Ամրոցի ներսում կառուցված են պատշգամբներ ու սենյակներ, լողավազաններ, շատրվաններ ու այգիներ, որոնք ունեն հատուկ գեղեցկություն: Հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերում կան պատշգամբներ և ամեն կողմից վեց սենյակներ: Արևելյան կողմում կա բաղնիք և մի քանի գրասենյակներ: Ամրոցի չորս աշտարակները և պատերը, որոնց շուրջը փորված են խրամատներ, իրենցից ներկայացրել են կառույցի պաշտպանական մասը: Աշտարակներից մեկը թեքվել է Պիզայի աշտարակի նման, ինչի շնորհիվ համարվում է Շիրազի տուրիստական վայրերից մեկը: Այս աշտարակի անկումը կանխելը կարևոր է և տեխնիկական և ճարտարագիտական տեսանկյունից :

Բաղնիք

Ամրոցի բաղնիքն Իրանում այս ոճով կառուցված առաջին բաղնիքներից մեկն է: Այն նախատեսված էր Շահի ընտանիքի լոգանքի համար: Բաղնիքի նախասրահում սովորաբար իրականացվում էին դաջվածքներ, մերսում, մարդիկ զրուցում էին, խոսում, ծխում էին նարգիլե, խմում տարբեև խմիչքներ: Լոգարանը շոգեբաղնիքի հետ կապված է միջանցքով: Այս համալիրի ջուրը ապահովվում էր Ռոքնաբադի ստորգետնյա ջրանցքի միջոցով: Այս ջուրը համարվում է Շիրազի լավագույն ջուրը, այն պարունակում է հանքային աղեր: Ներկայումս սակայն այս համակարգը քայքայված է: Լոգարանի լողավազանի սենյակը բաղկացած է երեք մասից: Միջին մասում կա պղնձե անոթ, որի մեջ կրակ էին վառում: Անոթի երկու կողմում տեղակայված էին տաք ջրով երկու փոքր լողավազաններ:


Աղբյուր`

http://www.hamshahrionline.ir/details/164202

https://castles.today/ru/zamki/iran/shiraz/

https://surfiran.com/destination/shiraz/karim-khan-citadel/

https://sajjadi.livejournal.com/334656.html

Ծանոթագրություններ՝
  1. http://irantrips.ir/%D8%A7%D8%B1%DA%AF-%DA%A9%D8%B1%DB%8C%D9%85%D8%AE%D8%A7%D9%86-%D8%B2%D9%86%D8%AF-%D9%88-%D9%87%D8%AA%D9%84%DB%8C-%D8%A8%D9%87-%D8%A7%DB%8C%D9%86-%D9%86%D8%A7%D9%85/
  2. https://hy.wikipedia.org/wiki/%D5%93%D5%A1%D5%B0%D5%AC%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B0%D5%A1%D6%80%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
  3. https://surfiran.com/destination/shiraz/karim-khan-citadel/