Jump to content

Ինքնորոշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգերի ինքնորոշման իրավունք, ժողովուրդների հիմնարար իրավունք, ազգերի պետական կազմավորման իրավակարգիարտաքին քաղաքականության, մշակութային, կրոնական, տնտեսական հարցերն ինքնուրույնաբար տնօրինելու, ընդհուպ մինչև այլ ազգերից անջատվելու և անկախ պետություն կազմելու իրավունք։ Դա ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է։ Ազգերի ինքնորոշման իրավունքը ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի հռչակագրերում, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում 1966։ Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության (հոդված 1-ին կետ 2) և Մարդու իրավունքների համաձայնագրի (հոդված 1-ին, կետ 1)՝ ինքնորոշման իրավունքը հռչակվում է որպես միակողմանի գործողության հնարավորություն՝ ուղղորդված ժողովրդի ազատությանը և վարչական տարածքի որոշակի քաղաքական կարգավիճակին, առանց որևէ ենթատեքստի և սահմանափակման։ Այն հայտարարում է, որ համաձայն ժողովուրդների հավասար իրավունքների և արդարացի հավասարության հնարավորությունների իրավունք ունեն ազատորեն ընտրել անկախություն և միջազգային քաղաքական կարգավիճակ առանց արտաքին հարկադրման և միջամտության։

«Ազգերի ինքնորոշում» տերմինն առաջին անգամ հնչել է Բեռլինի կոնգրեսում 1878, երբ որոշվում էր անկախ ճանաչել կամ ինքնավարություն տալ Օսմանյան Կայսրության տիրապետության տակ գտնվող մի շարք ազզերի և վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Ինքնորոշման գաղափարը լայն տարածում է գտել հատկապես գաղութային և կախյալ երկրներում ազգային-ազատագրական շարժումների ժամանակ՝ հատկապես Երկարդ համաշխարհային պատերազմի 1939-1945 և հետպատերազմյան շրջանում։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 7-րդ նստաշրջանում (դեկտեմբերի 16 1952) ընդունվել է «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձև 637։ Ինքնորոշման իրավունքն ամրագրված է նաև «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կապի մասին» օրենքում (ապրիլի 3 19901960 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է գաղութային երկրներին ու ժողովորոլներին անհապաղ անկախություն շնորհելու ԽՍՀՄ-ի սաաջարկած հռչակագիրը։ Յուրաքանչյուր ազգ միջազգային իրակունքի պաշտպանություն է ստանում՝ ինքնորոշման մասին իր կամքն արտահայտելու պահից։ Ազգերի ինքնորոշման իրավունքը իրավական նորմ է, պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների, ինչպես նաև այն պետության համար, որի կազմում ինքնորոշվել է ազգը։ ԼՂ ժողովուրդը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, հիմք ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման մասին դրույթները, հռչակել է իր անկախ պետականությունը։ ժողովրդի կողմից իրականացված Ազգերի ինքնորոշման իրավունքը տալիս է անկախ պետականության հռչակման միջազգային իրավազորություն, անկախ այլ պետությունների կողմից դրա ճանաչման փաստից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։