Այրին Դան
Այրին Դան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 20, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[4] |
Վախճանի թիվ՝ | սեպտեմբերի 4, 1990[2][3][5][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երգչուհի, պատվիրակներ և դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0002050 |
irenedunneguild.org |
Այրին Մարի Դան (անգլ.՝ Irene Marie Dunne, դեկտեմբերի 20, 1898[1][2][3][…], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 4, 1990[2][3][5][…], Լոս Անջելես, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, հինգ անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Սիմարրոն» (1931), «Theodora Goes Wild» (1936), «Դառը ճշմարտություն» (1937), «Սիրավեպ» (1939) և «Ես հիշում եմ մայրիկին» (1948) ֆիլմերում նկարահանվելու համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրին Դաննը ծնվել է 1898 թվականի դեկտեմբերի 20-ին ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում[10]՝ նավատեր Ջոզեֆ Դաննի և դաշնակահարուհի Ադելաիդա Հենրիի ընտանիքում։ Նրա դեբյուտը բեմի վրա տեղի է ունեցել, երբ աղջիկն ընդամենը հինգ տարեկան էր․ նա մասնակցել է Շեքսպիրի պիեսի հիման վրա բեմադրված «Ամառային գիշերվա քունը» ներկայացմանը։ 1910 թվականին՝ հոր մահից հետո, նա և մայրը տեղափոխվել են Ինդիանա նահանգի Մեդիսո քաղաք և բնակություն հաստատել տատիկի և պապիկի տանը։ Տասներեք տարեկանում նա սկսել է վոկալի և դաշնամուրի դասերի մասնակցել, երգել եկեղեցու երգչախմբում (հոր մահից հետո նրա ընտանիքը միջոցների պակաս ուներ, այդ պատճառով Հայրին Դաննը ստիպված էր վաղ տարիքից աշխատել)։
Գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականին ավարտել է դպրոցը, հաջորդ տարի ուսանել Ինդիանապոլսի կոնսերվատորիայում, այնուհետև ընդունվել Չիկագոյի երաժշտական քոլեջ։ Դաննը երազել է երգել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բեմում, սակայն ձախողել է ունկնդրումը և կարիերան սկսել մյուզիքլներին մասնակցելով։ 1923 թվականին Բրոդվեյում տեղի է ունեցել դերասանուհու դեբյուտը։ Հանդիսատեսը նրան ընդունել է, և Հայրին Դաննի կարիերան սկսել է զարգանալ ավելի արագ տեմպերով։ 1928 թվականի հուլիսի 16-ին դերասանուհին ամուսնացել է ատամնաբույժ Ֆրենսիս Գրիֆինի հետ։ Նրանց ամուսնությունը ամուր էր, և ամուսինները միասին ապրել են մինչև Գրիֆինի մահը՝ 1965 թվականը։
Հոլիվուդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1929 թվականին Հայրին Դաննը խաղացել է Մագնոլիայի դերը «Լողացող թատրոն» բեմադրությունում։ «RKO»-ի ղեկավարությունը պայմանագիր է կնքել նրա հետ, և շուտով նա դարձել է այդ կինոընկերության առաջատար դրամատիկ դերասանուհիներից մեկը։ 1931 թվականին «Սիմարրոն» կինոնկարում խաղացած դերի համար նա ստացել է «Օսկար» մրցանակի առաջին անվանակարգ։
Այդ ժամանակաշրջանում դերասանուհու նշանավոր ֆիլմերն էին՝ «Էնն Վիկկերս» (1933), «Չկա այլ կին» (1933), «Անմեղության տարիք» (1934), որը նկարահանվել է Էդիթ Ուորթոնի վեպի հիման վրա և 1921 թվականին արժանացել Պուլիտցերյան մրցանակի։
Երգելու տաղանդը դերասանուհուն օգնել է «Քաղցր Ադելինա» (1935) և «Լողացող թատրոն» (1936) երաժշտական ֆիլմերում, որոնց շնորհիվ նա սկսել է իր կարիերան կինոյում։ 1937 թվականին Հայրին Դաննը նկարահանվել է Քերի Գրանտի հետ իր ամենահայտնի ֆիլմերից մեկում՝ «Դառը ճշմարտություն» ռոմանտիկ կատակերգությունում[11], որը նրան տվել է կատակերգական դերասանուհու նոր տիտղոսը։ Այդ դերի համար նա կրկին առաջադրվել է «Օսկարի»։ Հետագայում դերասանուհին ևս երկու անգամ նկարահանվել է Գրանտի հետ՝ «Իմ սիրելի կինը» (1940)[12] և «Սերենադան պենիի համար» (1941) ֆիլմերում։
1940-ական թվականների սկզբին դերասանուհին վերադարձել է դրամատիկ դերերին։ Նրա դերասանական տաղանդը ավելի փայլուն էր «Աննան և Սիամի թագավորը» (1946)[13] և «Կյանքը հոր հետ» (1947)[14] կինոնկարներում։ Այդ ժամանակ Հայրին Դաննը մոտ 50 տարեկան էր, սակայն դերասանուհուն հաջողվել է պահպանել իր գեղեցկությունն ու հարթ դիմագծերը. դիմահարդարները ստիպված էին կնճիռներ նկարել «Ես հիշում եմ մայրիկին» (1948)[15] և «Արտույտների ցեխի մեջ» (1950) ֆիլմերի նկարահանումների ժամանակ, որտեղ դերասանուհին խաղացել է «տարիքավոր կնոջ դերեր»։ 1952 թվականին, նկարահանվելով «Դա աճում է ծառերի վրա» ֆիլմում, դերասանուհին հեռացել է կինոյից, բայց ևս մի քանի տարի շարունակել է երևալ հեռուստատեսությունում։
1960-ական թվականների սկզբին դերասանուհին արժանացել է աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում[16]։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրին Դաննը ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ և ունեցել պահպանողական քաղաքական հայացքներ, ինչի շնորհիվ 1957 թվականին նախագահ Մեյմի Էյզենհաուերը նրան ընդգրկել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 12-րդ նստաշրջանում՝ ԱՄՆ պատվիրակության կազմում։ Հայրին Դաննը հասարակական գործունեություն է ծավալել մինչև մահ։ 1976 թվականին նա 10000 դոլար է նվիրաբերել Մեդիսոնի քաղաքային շատրվանի վերկառուցման համար։ Դերասանուհին մահացել է 1990 թվականի սեպտեմբերի 4-ին Լոս Անջելեսում՝ սրտի կաթվածից[17][18]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակի անվանում | Դեր |
---|---|---|---|
1930 | Leathernecking | Դելֆինա Ուիզերսփուն | |
1931 | «Սիմարրոն» | Cimarron | Սաբրա Քրավաթ |
1931 | «Գողացված զարդեր» | The Stolen Jools | կամեո |
1931 | «Բակալավրի բնակարան» | Bachelor Apartment | Հելեն Էնդրյուս |
1931 | «Մեծ սիրահար» | The Great Lover | Դիանա Փեյջ |
1931 | «Ամուսնությունը մխիթարություն է» | Consolation Marriage | Մերի Բրաուն Պորտեր |
1932 | «Վեց միլիոն սիմֆոնիա» | Symphony of Six Million | Ջեսիկա |
1932 | «Կանգառ» | Back Street | Ռեյ Սմիթ |
1932 | «Տասներեք կին» | Thirteen Women | Լաուրա Սթենհոուփ |
1933 | «Ոչ մի այլ կին» | No Other Woman | Աննա Ստենլի |
1933 | «Մադամ Բլանշի գաղտնիքը» | The Secret of Madame Blanche | Սալի Սանդերս |
1933 | «Արծաթե լարը» | The Silver Cord | Կրիստինա Ֆելփս |
1933 | «Էնն Վիկերս» | Ann Vickers | Էնն Վիկերս |
1933 | «Միայն երեկ» | ||
1933 | «Եթե միայն ես ազատ լինեի» | If I Were Free | Սառա Քեյզնով |
1934 | «Այս տղամարդը իմն է» | This Man Is Mine | Թոնի Դանլապ |
1934 | Stingaree | Հիլդա Բուֆերի | |
1934 | «Անմեղության տարիքը» | The Age of Innocence | Գրաֆին Էլեն Օլենսկա |
1934 | «Քաղցր Ադելինա» | Sweet Adeline | Ադելինա Շմիդտ |
1935 | «Ռոբերտ» | Roberta | Ստեֆանի |
1935 | «Շքեղ մոլուցքը» | Magnificent Obsession | Հելեն Հադսոն |
1936 | «Լողացող թատրոն» | Show Boat | Մագնոլիա Հոուքս |
1936 | «Թեոդորան խելագարվում է» | Theodora Goes Wild | Թեոդորա Լինն |
1937 | «Բարձր, լայնալանջ և գեղեցիկ» | High, Wide, and Handsome | Սալլի Ուոթերսոն |
1937 | «Սարսափելի ճշմարտությունը» | The Awful Truth | Լյուսի Ուորրին |
1938 | «Լինելու ուրախությունը» | Joy of Living | Մեգի Գարեթ |
1939 | «Սիրավեպ» | Love Affair | Թերի Մակքեյ |
1939 | «Երջանկության հրավեր» | Invitation to Happiness | Էլեոնորա Ուեյն |
1939 | «Երբ կգա վաղը» | When Tomorrow Comes | Միսս Հելեն Լոուրենս |
1940 | «Իմ սիրելի կինը» | My Favorite Wife | Էլեն Արտեն |
1941 | «Էժան սերենադա» | Penny Serenade | Ջուլի Գարդիներ Ադամս |
1941 | «Անավարտ գործ» | Unfinished Business | Նենսի Էնդրյուս |
1942 | Lady in a Jam | Ջեյն Պալմեր | |
1943 | «Ջո անունով մի տղա» | Դորինդա Դարստոն | |
1944 | «Դուվրի սպիտակ ժայռերը» | The White Cliffs of Dover | Սյուզան Դանն Էշվուդ |
1944 | «Կրկին միասին» | Together Again | Աննա Քրենդել |
1945 | «Ավելի քան 21» | Over 21 | Պոլա Վարդոն |
1946 | «Աննան և Սիամի թագավորը» | Anna and the King of Siam | Աննա Օուենս |
1947 | «Կյանքը հոր հետ» | Life With Father | Վինի Դեյ |
1948 | «Ես հիշում եմ մայրիկին» | I Remember Mama | Մարտա Հանսոն |
1950 | «Արտույտների ցեխի մեջ» | The Mudlark | թագուհի Վիկտորիա |
1950 | «Մի կարոտեք» | Never a Dull Moment | Քեյ Քինգսլի |
1952 | «Այն աճում է ծառերի վրա» | It Grows on Trees | Պոլլի Բաքստեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119085674 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://web.archive.org/web/20070805080258/http://www.kennedy-center.org/calendar/index.cfm?fuseaction=showIndividual&entitY_id=3722&source_type=A
- ↑ 7,0 7,1 https://www.newspapers.com/clip/53362234/irene-dunne-magnetic-gentle-woman/
- ↑ https://www.newspapers.com/image/365684786
- ↑ https://www.newspapers.com/clip/53377729/irene-dunne-and-dennis-day-receive/
- ↑ Bochenek (2015).
- ↑ «The Awful Truth». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «My Favorite Wife». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Anna and the King of Siam». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Life with Father». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «I Remember Mama». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Stars Shine in Gala Fashion Revue for March of the Dimes». The News and Observer. 1953 թ․ փետրվարի 2. էջ 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին – via Newspapers.com. «Basil O'Connor, president of the Foundatioin, opened the show. Irene Dunne introduced the 1953 March of Dimes Poster Children...»
- ↑ «Irene Dunne, Leading Star of '30s and '40s, Dies at 88». Los Angeles Times. 1990 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Ellenberger, Allan R. (2001). «Cavalry». Celebrities in Los Angeles Cemeteries: A Directory. էջ 18. ISBN 978-0786409839. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրին Դան» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սեպտեմբերի 4 մահեր
- 1990 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սոպրանոներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ