Jump to content

Ավամորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավամորի
Ենթատեսակբրնձի գինի և ալկոհոլային խմիչք
Ալկոհոլի պարունակություն45 ± 20 % (V/V)
Ծագման երկիր Ռյուկյու և  Ճապոնիա
Ստեղծման տարի15-րդ դար
 Awamori Վիքիպահեստում

Ավամորի (ճապ.՝ 泡盛), օկինավյան խոհանոցի ալկոհոլային խմիչք, որը 20-րդ դարի վերջին միջազգային տարածում է ստացել։

Բրնձի մշակաբույսի թորմամբ ստացվող ապրանք է։ Ալկոհոլի պարունակությունը սովորաբար կազմում է 30%-ից մինչև 43%, երբեմն մինչև 60%։ Ավամորիի որոշ տեսակներ ենթարկվում են բազմամյա պահման։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմիչքի անվանումը ծագել է ճապոնական «ավա» (ճապ.՝ ) և «մորի»(ճապ.՝ ) բառերից, որոնք համապատասխանաբար նշանակում են «փրփուր» և «լրացնել»[1][1]։ Ավելի տարածված տարբերակի համաձայն այդպիսի անվանումը կապված է եղել առատ փրփրագոյացության հետ, որն առաջանում է հում բրնձի թորման գործնթացում։ Ըստ այլ վարկածի՝ խոսքը վերաբերվում է փրփուրին, որն առաջանում էր հնում խմիչքի թնդություն չափման տեխնիկայի ժամանակ, երբ այն բավականին մեծ բարձրությունից բարակ շիթով լցնում էին բաժակի մեջ[1]։

Արտադրության աշխարհագրություն և պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավամորիի արտադրության պատմական մարզը հանդիսանում է Օկինավա կղզեխումբը, բայց հայտնի է, որ նրա պատրաստման տեխնոլոգիան տեղի բնակիչները փոխառել են 15-րդ դարում Հարավարևելյան Ասիայի ժողովուրդներից, մասնավորապես թաիլանդցիներից, որոնք կղզեխումբ են բերել երկար բրնձի տեսակը։ Հենց 15-րդ դարին են վերաբերում առաջին անգամ Ռյուկյու պետությունում ավամորիի թորման մասին առաջին հիշատակումները, որն այդ ընթացքում ձևավորվել էր Օկինավայի տարածքում[1][2][3][3]։

Սկզբնական շրջանում ավամորին պատրաստվել է հիմնականում Ռյուկյուի միապետների համար։ 15-րդ դարի վերջին թագավորական հրամանով խմիչքը թորելու իրավունքը ժառանգաբար ամրագրվել է 30 արտադրողների կողմից։ Ուշագրավ է, որ ավամորիի ժամանակակից շատ արտադրողներ իսկապես հանդիսացել են թագավորական արքունիքի 30 մատակարարների անմիջական ժառանգները[4]։

Ավամորիի տարբեր տեսակներ խանութում

Ավելի ուշ ավամորիի արտադրությունն ու օգտագործումը ընդլայնվել է և ժամանակի ընթացքում Ռյուկյուի բնակիչների համար այն դարձել է գլխավոր թունդ խմիչք։ Ավելի նուրբ, կայուն տեսակները մատուցվել են կրոնական և տոնական հանդիսությունների ժամանակ։ Ռյուկյու թագավորության՝ Ճապոնական կայսրությանը միանալուց հետո 1879 թվականին ավամորին պահպանել է լայն ճանաչումը կղզիների շրջանում, բայց և այնպես շոշափելի տարածվածություն Ճապոնիայի տարածքում չի ստացել[1]։

1945 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին ավամորիի երկար տարիներ հնեցված էլիտար տեսակների զգալի պահուստները վերացվել են ամերիկացի և ճապոնացի զորքերի կողմից Օկինավայի կռվի ժամանակ[1]։

Ավամորիի տարածումը Ճապոնիայի սահմաններից դուրս կապված է 1945-1972 թվականներին ամերիկացիների կողմից Օկինավայի օկուպացիայի և այնտեղ ամերիկացիների ռազմական բազայի հետագա գոյության հետ։ Դրա հետ մեկտեղ այդ ընթացքում հենց կղզեխմբում ավամորիի օգտագործումը զգալի նվազել է արևմուտքից թունդ խմիչքների ներկրման պատճառով՝ առաջին հերթին վիսկիի[1]։ Ամերիկայում ավամորին աստիճանաբար հայտնվել է վաճառքում, հետագայում՝ Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում։ Բայց նրա ներկայությունը ալկոհոլի միջազգային շուկայում ոչ այնքան նշանակալի է եղել։ Պատմական հայրենիքի սահմաններում խմիչքը օգտագործվել է հիմնականում էթնիկ ռեստորաններում և Օկինավայի բնակիչների սեղմ բնակավայրերում[1]։

Հենց Օկինավայում ավամորիի ճանաչումը մնացել է շատ բարձր։ Խմիչքը հանդիսացել է կղզու բնակիչների ինքնության խորհրդանիշներից մեկը և տոնական սեղանի անբաժանելի մասնիկը։ Ըստ 2000-ական թվականների վիճակագրության՝ աշիպելագի տարբեր կղզիներում գրանցել է ավամորի արտադրող 47 կազմակերպություն[1][4]։

Արտադրության տեխնոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավամորիի արտադրության համար օգտագործվում էր բացառապես բրնձի երկար հացահատկային տեսակը, որը առաջվա նման Օկինավա է ներկրվել հիմանականում Թաիլիանդից։ Մանրացված հատիկները ներծծում էին տաք ջրով, հետո ջրի մեծ մասը քամում էին և բրինձը գոլորշու վրա շոգեխաշում էին մեկ ժամվա ընթացքում։ Դրանից հետո նրան ավելացվում էր տեղական յուրահատուկ տեսակի խմորիչ, որն ուներ սև գույն և պարունակում էր մեծ քանակությամբ կիտրոնաթթու[2]։ 12 ժամ անց եփել սկսած բրնձի զանգվածը բրնձի կաթսայից տեղափոխել են հատուկ ամանատակ, որտեղ խմորման պրոցեսը սովորաբար տևել է երկու շաբաթից ոչ պակաս, որից հետո ձևավորված զանգվածը տեղադրվել է թորման խորանարդի մեջ[4]։

Թորման գործընթացը միանշանակ տևել է սովորաբար երկու-երեք ժամ։ Արդյունքում ձևավորվել է անգույն, թափանցիկ խմիչք, որն ըստ էության պատրաստ էր կիրառման, բայց համային որակի լավացման համար այն, որպես կանոն, ենթարկվում է կերամիկական տարաներում պահման, որի տևողությունը կարող է զգալիորեն տարբերվել[4]։

Ավամորիի սովորական տեսակները պահպանվում են շուրջ 6 ամիս։ Կան տեսակներ, որոնք պահպանվում են շուրջ մի քանի տարի, դասակարգված են որպես «կուսու»։ Օկինավայի ժամանակակից առևտրի օրենսդրության համաձայն «կուսուի» մակնշում ունի ավամորին, որում ոչ պակաս քան 51% պարունակությունը պահվում է, ծայրահեղ դեպքում, երեք տարի կոմերցիոն արտադրողների եկամտաբերության բարձրացման նպատակով շշալցման ընթացքում հաճախ խառնում էին հնեցված ավամորին թարմ թորվածի հետ[1][4]։ Դրա հետ մեկտեղ պատմականորեն փորձարկվել է տեսակների պատրաստումը և ավելի ավանդական տեսակները։ Լայն վաճառք են հանված քսան և քսանհիգ տարվա ավամորին։ Հայտի է, որ Օկինավայի դեմ պայքարում ավամորիի պահուստները ոչնչացվելիս հայտնաբերվել են տարաներ երկու հարյուր տարեկան և նույնիսկ երեք հարյուր տարեկան խմիչքով[1]։

Ավամորի տեսակների մեծամասնությունում սպիրտի պարունակությունը տատանվում է 30-ից մինչև 43 %, այնուամենայնիվ որոշ դեպքերում կարող է նաև բարձր լինել։ Խանաձակե անվանվող թունդ տեսակների մեծ մասը (բառացիորեն՝ «ծաղկող ծաղիկներ») արտադրվում է Ճապոնիայի արևմտյան տարածքում գտնվող Յոնագունի կղզում[1]։

Ոչ մեծ քանակով տեսակներ պատրաստվում են տարբեր համեմունքներով, ժենշենով։ Արտադրվում են շշեր, որոնց մեջ պահվում են պահածոյացված օձեր[4]։

Ավամորին պետք է տարբերել ճապոնական սյոտյու ալկոհոլային խմիչքից, որոնք պատրաստվում են համանման տեխնոլոգիայով, այնուամենայնիվ ոչ թե ներկրված, այլ բացառապես ճապոնականից բրնձի կարճ հացահատիկի տեսակից, թեթև խմորիչի օգտագործմամբ։ Այն ունի ավելի պակաս թնդություն և նկատելի համային տարբերություններ։ Բացի այդ սյոտյուի մի շարք տեսակներ պատրաստվում են բազմաթիվ թորումներով։ Այդպիսի սյոտյուն իր թնդությամբ կարող էր գերազանցել ավամորուն, այն դեպքում երբ ավամորին հանդիսանում է բացառապես մեկանգամյա թորման արտադրանք[1]։

Երբեմն օտար աղբյուրները «սյոտյու» հասկացություն մեջ ներառել են բրնձի հումքից պատրաստված[2] Ճապոնիայի բոլոր ճապոնական թունդ խմիչքների ցանկում, այդ թվում նաև ավամորին։ Այնուամենայնիվ այլընտրանքային դասակարգումը շատ ընդունելի չէ և մերժվել է հենց Օկինավայում. 1983 թվականին ընդունված տեղական առևտրային օրենքը նախատեսել է հստակ տարբերակում երկու խմիչքների միջև[1]։

Շշալցում, մատուցում և օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավամորիի մեծ մասը շշալցվում է ապակե մեկ լիտր տարողությամբ շշերում։ Սրա հետ միասին տարածված են տեղական ավանդական կերամիկայից պատրաստված դեկորատիվ տարաների տարբեր տեսակներ՝ յաչիմունա, որը պահանջարկ ուներ հիմնականում Օկինավա այցելող ճապոնացի և արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում[4]։

Ավամորին խմում են ինչպես ճաշի ժամանակ, այնպես էլ ճաշից առանձին, հաճախ որպես ապերիտիվ։ Ավանդաբար Օկինավայում խմիչքը լցվում էր փոքրիկ կերամիկական մատնոց հիշեցնող և չափերով դրան փոքր-ինչ գերազանցող բաժակների մեջ[1]։ Ներկայումս ավամորին մատուցվում է հիմնականում սովորական ապակե բաժակներով, որպես կանոն, կամ սառույցով կամ սառը ջրի խառնուրդով։ Երբեմն ավամորի հիմքով պատրաստվում էր կոկտեյլներ՝ սովորաբար նարնջի կամ կիտրոնի հյութով[2][2][4]։

Հաշվի առնելով Օկինավայի սահմաններից դուրս ավամորիի ոչ շատ լայն տարածումը, ցանկացած միջազգային կայուն կարգում նրա տեղը մշակված չէ։ Այն կարող էր մատուցվել ապակե կամ տարբեր տեսակի ըմպանակներով, ինչպես նաև ավելի ծավալուն բաժակներով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 John Gauntner. «What is Awamori?» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Сётю (Shochu)». Энциклопедия алкогольных напитков. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  3. 3,0 3,1 Алексей Поднебесный (2009-05-26). «Что едят на острове здоровой кухни». «Аргументы и факты». Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «All About Okinawa Awamori» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.