Jump to content

Թեփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեփ

Թեփ, ալրաղացային արտադրության մնացորդ հատիկի թաղանթը և չտեսակավորած ալյուրի մնացորդը։ Հատիկի տեսակից կախված՝ տարբերում են ցորենի, վարսակի, գարու, բրնձի և այլն թեփեր, իսկ ըստ մանրացման բնույթի՝ կոպիտ և նուրբ։ Թեփի մեջ առկա ճարպաթթուների առատության պատճառով ամբողջական հացահատիկի ալյուրն ավելի արագ է դառնանում, ուստի ավանդաբար մեծ նշանակություն է տրվել թեփը հատիկից խնամքով բաժանելուն։ Հացի մեջ թեփի զգալի քանակությունը նվազեցնում է դրա մարսողականությունը, իսկ թեփի փոքր քանակությունը բարելավում է համը և բարձրացնում աղիների աշխատանքը։ Բացի ճաշ պատրաստելուց, կտավատի թեփն օգտագործում են տաք թրջոցների համար, իսկ մանանեխի թեփը՝ մանանեխից սպեղանիների համար։

20-րդ դարի սկզբին թեփը գրեթե ամբողջությամբ բացառված էր եվրոպական սննդակարգից և համարվում էր ալյուրի արտադրության էժանագին «աղբ»[1]։ Միևնույն ժամանակ, հայտնի էր, որ թեփը հաճախ պարունակում է ավելի շատ սպիտակուցներ, ճարպաթթուներ և միկրոտարրեր, քան բուն հացահատիկը[1]։

20-րդ դարի վերջին թեփը, հատկապես վարսակի թեփը, վերադարձան արևմտյան սննդակարգ՝ ամբողջական ձավարեղենի տեսքով՝ որպես սննդային մանրաթելերի արժեքավոր աղբյուր[2]։ Դրանք կազմում են ցածր կալորիականությամբ նախաճաշի հիմքը, որը նախատեսված է նրանց համար, ովքեր փորձում են նիհարել։ Թեփը էական ճարպաթթուների և միկրոէլեմենտների աղբյուր է, հետևաբար այն հայտնի է բուսակերների սննդակարգում[3]։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեփը (հիմնականում ցորենինը) արժեքավոր կեր է գյուղատնտեսական բոլոր կենդանիների համար։ 100 կգ թեփը պարունակում է 70–78 կերային միավոր և 12,5–13,2 կգ մարսելի պրոտեին։ Թեփը հարուստ է ֆոսֆորով, մանգանով և կալիումով, բայց քիչ է պարունակում նատրիում, կալցիում ու քլոր։ Կարոտինի պարունակությամբ թեփ չի տարբերվում հատիկաոր կերերից, սակայն նկատելիորեն հարուստ է վիտամինների խմբով։ Թեփը լայնորեն օգտագործում են նաև տավարի օրակերում։ Կաթնատու կովերին այլ խտանյութերի խառնուրդի հետ օրական տալիս են 4–6 կգ թեփ (չոր կամ խոնավացրած վիճակում)։ Թեփը համակցված կերերի բաղադրամաս է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Отруби». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. James C. Forbes, Drennan Watson. Plants in Agriculture. Cambridge University Press, 1992. Page 310.
  3. «Wheat Bran Vs. Oat Bran | LIVESTRONG.COM». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։