Jump to content

Ժան Կլոդ Առնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առնո (այլ կիրառումներ)
Ժան Կլոդ Առնո
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1946(1946-08-15) (78 տարեկան)
ԾննդավայրՄարսել
Քաղաքացիություն Շվեդիա և  Ֆրանսիա
Մասնագիտությունլուսանկարիչ և գեղարվեստական ղեկավար
ԱշխատավայրForum?
ԱմուսինKatarina Frostenson?
Պարգևներ և
մրցանակներ
 Jean-Claude Arnault Վիքիպահեստում

Ժան Կլոդ Առնո (ֆր.՝ Jean-Claude Arnault, օգոստոսի 15, 1946(1946-08-15), Մարսել), հայտնի է ԶԼՄ-ներում որպես «the cultural profile»` «մշակութային պրոֆիլ» (շվեդ.՝ kulturprofilen)[2][3], ֆրանս-շվեդական լուսանկարիչ և Ստոկհոլմի Sigtunagatan 14-ի Forum-Nutidsplats För Kultur մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, որը դարձավ լայնորեն հայտնի Me Too-ի հետ կապված[4]։

Առնոն Natur and Cultur մշակութային մրցանակ է ստացել 2008 թվականին[5]։

Նա ամուսնացել է Շվեդական ակադեմիայի անդամ Կատարինե Ֆրոստենսոնի հետ[6], որը ծնվել է Մարսելում (Ֆրանսիա

2017 թվականի նոյեմբերին Me Too-ի համատեքստում Առնոն մեղադրվում էր 18 կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, ինչը հանգեցրել է նրան, որ Շվեդական ակադեմիան խզել է նրա հետ բոլոր ֆինանսական կապերը[7][8]։ Միաժամանակ նրա կինը մեղադրվում էր կոռուպցիայի մեջ` ամուսնու մշակութային կենտրոնի համար սուբսիդիաներ բաշխելիս շահերի բախման մասին ակադեմիայի անդամներին չտեղեկացնելու համար։ Միևնույն ժամանակ նա հայտարարվել է որպես Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիրների մասին տեղեկատվության վաղաժամկետ արտահոսքի յոթ դեպքերի աղբյուր[9]։

Հակասությունների արդյունքում Սառա Դանիուսը, Փիթեր Էնգլունդը, Քլաս Օստերգենը, Սառա Ստրիդսբերգը, Չելլ Էսպմարկն ու հենց Ֆրոստենսոնը թողել են իրենց պաշտոնները, ինչը մտահոգություն է առաջացրել Շվեդիայի ակադեմիայի ապագայի վերաբերյալ[10]։ 2018 թվականի ապրիլի 12-ին Սառա Դանիուսը, իսկ ապրիլի 27-ին Սառա Ստրիդսբերգը լքել են ակադեմիան[11]։ Առնոն հերքել է բոլոր մեղադրանքները[12][13]։

2018 թվականի հոկտեմբերի 1-ին Առնոն դատապարտվել է երկու տարվա ազատազրկման և 115,000 շվեդական կրոն տուգանքի՝ բռնաբարության մեկ դեպքի համար[14]։ Առնոն բողոքարկել է դատավճիռը[15], որից հետո Վերաքննիչ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 3-ին ավելացրել է պատիժը՝ Առնոյին մեղավոր համարելով բռնաբարության երկու դեպքերի համար, և նրան դատապարտել է երկուս ու կես տարվա ազատազրկման։ Տուգանքը ավելացվել է մինչև 215,000 շվեդական կրոն[16]։

Դատապարտումից հետո զրկվել է Բևեռային աստղի միաբանության ասպետի կոչումից, որը ստացել էր 2015 թվականին[17]։

  • Överblivet (լուսանկարչական գիրք Կատարինե Ֆրոստենսոնի հետ համատեղ)
  • Vägen till öarna (լուսանկարչական գիրք Կատարինե Ֆրոստենսոնի հետ համատեղ)
  • Endura (լուսանկարչական գիրք Կատարինե Ֆրոստենսոնի հետ համատեղ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kungahus S. Återkallelse av riddarvärdighet av Nordstjärneorden — 2019.
  2. Nobel Prize Judges Face Crisis 'Worse Than One Can Imagine' After Resignations, NPR
  3. Scandal in Sweden: Nobel prize for literature faces #MeToo moment, The Guardian
  4. «om». www.forumkultur.se. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «Tidigare års kulturpristagare - Natur och Kultur». www.nok.se. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  6. Flood, Alison (2018 թ․ մայիսի 4). «Nobel prize in literature 2018 cancelled after sexual assault scandal». the Guardian. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  7. «Uppgifter: Kulturprofilen läckte Nobelpristagare - Nyheter (Ekot)». Sveriges Radio (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. «Jean-Claude Arnaults maktspel – hot, löften och misstänkta övergrepp». Expressen (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. Nobel prize in literature 2018 cancelled after sexual assault scandal // The Guardian, 4.05.2018.
  10. «Chair no. 13 - Sara Stridsberg». The Swedish Academy. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. Swedish Academy misconduct crisis deepens as member Stridsberg leaves | Reuters
  12. «Sara Stridsberg lämnar Svenska Akadamien». Expressen (Swedish). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Photographer 'groped' princess at Swedish Academy event - BBC News». Bbc.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  14. «Kulturprofilen döms till fängelse för våldtäkt». DN.SE (շվեդերեն). 2018 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  15. «Kulturprofilen överklagar våldtäktsdomen». Sveriges Radio. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  16. «Tougher sentence for Jean-Claude Arnault after appeals trial». www.thelocal.se (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  17. «Återkallelse av riddarvärdighet av Nordstjärneorden - Sveriges Kungahus». www.kungahuset.se (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Կլոդ Առնո» հոդվածին։