Jump to content

Ծխածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծխածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ցեղ Ծխածաղիկ (Petunia)
Juss., 1803

Ծխածաղիկ (լատին․՝ Petunia, ֆր.՝ petunia - ծխախոտ բառից), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածված է արևադարձային երկրներում՝ Հարավային Ամերիկայում, հիմնականում Բրազիլիաում, աճում է Պարագվաում, Բոլիվիաում, Արգենտինայում և Ուրուգվայում։ Մի տեսակը Petunia parviflora Juss.[1] հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում։

Ըստ տարբեր աղբյուրների տեսակը ընդգրկում է 15-ից 40 տեսակ։

Տեսակների շարքը պատկանում է Petunia դասին, ներկա ժամանակում պատկանում է այլ ցեղերի, հատկապես Calibrachoa Cerv ցեղին[2]։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է՝ կպչուն գեղձային մազիկներով։ Տերևներն ամբողջաեզր Են։ Ծաղիկները խոշոր են, մեկական, մանուշակագույն, կարմիր կամ սպիտակ։ Ծաղկում է մայիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը տուփիկ է։ Կան նաև մի շարք խոշորածաղիկ սորտեր, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և որպես սենյակային բույս։

Բազմացվում է սերմերով, բազմաթերթ սորտերը՝ կտրոններով։ Գեղազարդիչ է։

Հայտնի է 17[3], Հայաստանում մշակության մեջ՝ 1 տեսակ՝ Ծխածաղիկ հիբրիդային (P.hibrida

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Этот вид в настоящее время относят к роду CalibrachoaCalibrachoa parviflora (Juss.) D'Arcy
  2. Виды и синонимы GRIN Արխիվացված 2008-10-05 Wayback Machine
  3. The Plant List: Petunia
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխածաղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխածաղիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 128