Նևերլանդ
Նևերլանդ (անցյալում՝ Սիկամոր Վալլի)[1], ռանչոն գտնվում է Սանտա Բարբարա քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք։ Հայտնի է տիրոջ՝ Մայքլ Ջեքսոնի շնորհիվ։ Ռանչոն նրան է պատկանել 1988 թվականից մինչև 2005 թվականը[2]։ Ռանչոն անվանվել է Մայքլի սիրելի հերոս Փիթեր Փենի երկրի պատվին։
Երկար ժամանակ ռանչոյի տերն է եղել Մայքլը։ 1988 թվականին տարբեր տեղեկություններով 16,5-30 միլիոն դոլարով նա գնել է 10,83 կմ² հողատարածք։
Ռանչոյի տարածքում, որը 5 անգամ մեծ է Մոնակոյից, Ջեքսոնը կառուցել է զվարճալիքների այգի և մասնավոր կենդանաբանական այգի։ Երգիչը ապրում էր հենց ռանչոյում։ Ռանչոյի պահպանումն ամսական արժենում էր 120 000 դոլար։ 2006 թվականին աշխատանքից ազատվեցին մի քանի աշխատողներ, դրա հետ մեկտեղ փակվեց ռանչոյի մի մասը. այդ ամենը պայմանավորված էր ֆինանսական դժվարություններով։
2008 թվականին Մայքլը ռանչոն ստիպված վաճառեց Colony Capital LLC ընկերությանը (այդ ընկերության տերը Մայքլի մոտ ընկեր Թոմաս Բարաքն էր)։ Ավելի ուշ Colony Capital LLC-ը գնեց ռանչոյի գրավաթղթերը, ինչն արժեցավ 24,5 մլն. դոլար։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Neverland Never More", by William Etling (author of Sideways in Neverland: Life in the Santa Ynez Valley), EdHat.com, 2009, webpage: Ed52 Արխիվացված 2017-01-28 Wayback Machine.
- ↑ Toumi, Habib (2006 թ․ հունվարի 23). «Jackson settles down to his new life in the Persian Gulf». Gulf News. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 11-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Photographs of the Neverland interior, taken on July 2, 2009.
- Satellite Images of Neverland
- Night images of Neverland Ranch
- Aerial photos of Neverland, before and after removal of rides
- Neverland Ranch fan site Արխիվացված 2010-03-06 Wayback Machine
|