Jump to content

Շերլոք Հոլմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շերլոկ Հոլմսից)
Շերլոք Հոլմս
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, գեղարվեստական խուզարկու, քրեական ֆիլմի կերպար և հեռուստատեսային կերպար
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Ներկայացված էՇերլոք Հոլմսի մատենագիտություն, Շերլոկ, Բասկերվիլների շունը, Շերլոք Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները: Ագրայի գանձը, Խայտաբղետ ժապավեն, Կարմրահերների միություն, Չորսի նշանը, Ինժեների բթամատը և Երեք ուսանողների արկածները
Սեռարական
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Բնակության վայրՇերլոկ Հոլմսի թանգարան
Հրարած տիեզերքիցSherlock Holmes universe?
Մասնագիտությունմասնավոր խուզարկու
Դերը կատարել ենՔրիստոֆեր Լի, Ալան Ուիթլի, Բեզիլ Ռեթբոուն, Փիթեր Քաշինգ, Ուիլիամ Ջիլեթ, Էյլ Նորվուդ, Բենեդիկտ Քամբերբեչ, Ջոնի Լի Միլլեր, Վասիլի Լիվանով, Մեթ Ֆրյուեր, Իգոր Պետրենկո, Իեն ՄակՔելլեն, Ռոբերտ Դաունի, Ջերեմի Բրետ, Ջոն Բերիմոր, Արթուր Ուոնթներ, Նիկոլայ Վոլկով (կրտսեր), Ռոջեր Մուր, Ալգիմանտաս Մասյուլիս, Քրիստոֆեր Փլամեր, Դուգլաս Ուիլմեր, Մայքլ Քեյն, Պատրիկ Մաքնի, Ռիչարդ Ռոքսբուրգ, Ռուփերթ Էվերեթ, Վիգգո Լարսեն, Էինար Զանգենբերգ, Օտտո Լագոնի, Հենրի Քավիլ, Իեն Ռիչարդսոն և Հիրո Ֆայնս Թիֆին
 Sherlock Holmes Վիքիպահեստում

Շերլոք Հոլմս (անգլ.՝ Sherlock Holmes), գրական կերպար, որը ստեղծվել է գրող Արթուր Կոնան Դոյլի կողմից։ Նրա աշխատանքները՝ նվիրված Շերլոք Հոլմսին, համարվում են դետեկտիվ ժանրի դասական օրինակ։ Ընդհանուր գրվել է 56 պատմվածք և 4 վեպ Շերլոք Հոլմսի մասին։

Շերլոք Հոլմս գրական կերպարի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և հեռուստասերիալներ։

Կոնան Դոյլի վեպերի ու պատմվածքների շարք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ Շերլոկ Հոլմսն ի հայտ է գալիս Արթուր Կոնան Դոյլի 56 պատմվածքներում ու 4 վեպերում։ Հիմնականում պատմությունը պատմվում է Հոլմսի լավագույն ընկերոջ և ընկերակից Բժիշկ Վաթսոնի կողմից։

Հանրահայտ խուզարկուի մասին առաջին ստեղծագործությունը՝ «Ալ կարմիր գույներով էտյուդը», Կոնան Դոյլի կողմից գրվել է 1887 թվականին։ Վերջին շարքը՝ «Շերլոկ Հոլմսի արխիվը», հրապարակվել է 1927 թվականին։

Ինքը՝ Կոնան Դոյլը, համարում էր Հոլմսի մասին պատմվածքները «թեթև գործեր» և չէր կիսում ընթերցողների հիացմունքը։ Ավելին՝ նրան դուր չէր գալիս այն, որ ընթերցողները գերադասում են Հոլմսի մասին ստեղծագործությունները գրողի մյուս բոլոր գործերին, այն ժամանակ, երբ Կոնան Դոյլն իրեն համարում էր ի սկզբանե պատմական վեպի հեղինակ։ Վերջ ի վերջո՝ Սըր Արթուր Կոնան Դոյլը որոշում է ավարտել խուզարկուի պատմությունը՝ վերացնելով աշխարհահռչակ գրական կերպարին պրոֆեսոր Մորիարտիի (անգլիական մաֆիայի «հայրը, ինչպես կասեին հիմա) հետ պաքարում Ռեյխենբախի ջրվեժի (գերմ.՝ Reichenbachfälle) մոտ։

Սակայն հետո վրդովված ընթերցողների նամակների շարանը, որոնց մեջ էին մտնում արքայական ընտանիքի անդամները (ըստ լեգենդի՝ ինքը՝ Վիկտորյա թագուհին), ստիպեցին գրողին «վերակենդանացնել» հայտնի խուզարկուին և շարունակել իր արկածների պատմությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքը՝ Արթուր Կոնան Դոյլը, իր ստեղծագործություններում երբեք չէր հայտնում Շերլոկ Հոլմսի ծննդյան թվի մասին։ Ենթադրաբար՝ նա ծնվել է 1854 թվականին (ըստ «Նրա հրաժեշտի խոնարհումը» պատմվածքի)։ Տպագրությունում նաև հայտնվել է այն տեսակետը, որ Հոլմսը ծնվել է 1850 թվականին։ Ասվում է, որ այն հիմնվում էր կենսագիր Ջոսեֆ Բելլին, որի մասին Արթուր Կոնան Դոյլը բազմիցս խոսել է, որպես Շերլոկ Հոլմսի սկզբնաղբյուր, իսկ ըստ գրողի պատմվածքների՝ Բելլը Հոլմսից մեծ էր 9 տարով, այսինքն նրա ծննդյան տարեթիվն է 1850 թիվը (ինքը՝ Արթուր Կոնան Դոյլը ծնվել է 1859 թվականին)։ Սակայն իրականում Ջոսեֆ Բելլը ծնվել է 1837 թվականին, ինչը զրկում է այս հիպոթեզը հիմքից։ Համենայն դեպս՝ Վաթսոնի ու Հոլմսի առաջին հանդիպման ժամանակ «Ալ կարմիր գույներով էտյուդը» վեպում, մենք հանդիպում ենք Վաթսոնի բառերով Հոլմսի տարիքի թռուցիկ նկարագրությանը։

Շերլոկ Հոլմս ու Բժիշկ Վաթսոն
Այս բարձր սենյակում դարակներին և այլուր փայլփլում էին անթիվ շշեր ու սրվակներ։ Ամեն ուր շարված էին ցածր լայն սեղաններ, որոնց վրա խիտ շարված էին թորանոթներ, փորձանոթներ և բունզենյան այրիչներ՝ կապույտ բոցի թրթռացող լեզվակներով։ Լաբորատորիան դատարկության մեջ էր, և միայն հեռավոր անկյունում՝ սեղանի առջև կռացած, ինչ-որ բանով տարված էր մի երիտասարդ։ Մեր քայլերը լսելով՝ նա շրջվեց ու ցատկեց տեղից։

- «Ալ կարմիր գույներով էտյուդը»

Կոնան Դոյլի ստեղծագործությունների երկրպագուների կողմից փորձեր էին կատարվում Շերլոկ Հոլմսի ծննդյան ավելի ստույգ տարեթվի որոշման ուղղությամբ։ Մասնավորապես՝ կարծիք կար՝ հունվարի 6-ի մասին։ Ամսաթիվը հաշվարկված էր ոմն Նաթան Լ. Բենգինսի կողմից՝ Կոնան Դոյլի ստեղծագործության կցկտուր ինֆորմացիայի ու աստղագուշակության համապատասխանության հիման վրա։ Մասնակիորեն վարկածը հիմնված է նրա վրա, որ «Սարսափների հովիտ» վեպում անուղղակի մատնանշում կա Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշերվա» վրա՝ Շերլոկ Հոլմսի ժամանակային հարաբերական կապակցման հետ։ Հռչակավոր խուզարկուի երկրպագուների շարքում բավականին տարածված է այս ամսաթիվը, չնայած որ իրականում ընդունված չէ։

Հոլմսի նախնիների ու ընտանիքի մասին քիչ բան է հայտնի։ «Թարգմանչի դեպքը» պատմվածքում Հոլմսն ասում է.

Նախնիներս գավառական կալվածատերեր էին և ապրում էին երևի թե նույն կյանքով, որը բնորոշ է իրենց դասին։

Նաև Հոլմսը հիշատակում է, որ իր տատիկը ֆրանսիացի գեղանկարիչ-բատալիս Օրաս Վերնեի քույրն էր (1789-1863)։ Մի շարք գործերում գործում է Շերլոկ Հոլմսի եղբայր Մայքրոֆտ Հոլմսը, ով նրանից մեծ էր յոթ տարով և աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում։ Նաև «Նորվուդի կապալառու»-ում հիշատակվում է երիտասարդ բժիշկ Վերները Հոլմսի հեռավոր բարեկամը, ով գնել է Վաթսոնի բժշկական պրակտիկան Կեննինգսթոնում։ Հոլմսի այլ բարեկամների մասին հիշատակումներ չկան։ Տատիկը՝ ֆրանսուհի է, ինչն ասում է Հոլմսի ֆրանսիական ծագման մասին, չնայած դատելը դժվար է, թե որքանով է այդ արյունը առկա։

Օրաս Վերնեի ինքնադիմանկարը (1835)

Շերլոկ Հոլմսի կյանքի հանգուցային տարեթվերն են՝

  • Առաջին Գործը Հոլմսը բացահայտել է մոտ 23 տարեկանում (սրա մասին խոսվում է «Գլորիա Սկոտ»-ում)՝ պատմվածքում ասվում է, որ այդ ժամանակ նա ավարտել է քոլեջը։

1881 թվականին հոլմսը ծանոթանում է Բժիշկ Վաթսոնի հետ (եթե Հոլմսի ծծնդյան թիվն ընդունենք 1854 թվականը, ապա այդ պահին նա մոտ 27 տարեկան էր)։ Նա, ամենայն հավանականությամբ, հարուստ չէ, քանի որ բնակարանի միասնական վարձման համար ընկերակից էր փնտրում։ Այդ նույն ժամանակ նա Վաթսոնի հետ տեղափոխվում է Բեյքեր սթրիթ 221-Բ (221b Baker Street), որտեղ միասին վարձում են տունը Տիկին Հադսոնի մոտ։ «Գլորիա Սկոտ» պատմվածքում մենք իմանում ենք Հոլմսի անցյալի մասին մի քանի փաստ, նրա մասին, թե ինչը դրդեց նրան խուզարկու դառնալ՝ Հոլմսի համակուրսեցու հայրը հիացել էր նրա դեդուկտիվ կարողություններով։

  • 1888 թվականին Վաթսոնն ամուսնանում է ու հեռանում Բեյքեր սթրիթից։ Հոլմսը շարունակում է վարձակալել բնակարանն արդեն միայնակ։
  • 1891 թվականին տեղի են ունենում «Հոլմսի վերջին գործը» պատմվածքի իրադարձությունները։ Պրոֆեսոր Մորիարտիի հետ մենամարտից հետո Հոլմսն անհայտանում է։ Վաթսոնը (և մյուս բոլորը) համարում են, որ Հոլմսը մահացել է։
  • 1891-1894 թվականները Հոլմսը թափառումների մեջ էր։ Ջրվեժի ծայրին կենդանի մնալով՝ նա ոտքով և առանց գումարի հատում է ալպիական լեռներն ու հասնում Ֆլորենցիա, որտեղից կապվում է եղբոր հետ և նրանից ստանում որոշակի գումար։ Դրանից հետո Հոլմսը գնում է Տիբեթ, որտեղ ճանապարհորդել է երկու տարի, եղել է Լխասում ու մի քանի օր անցկացրել դալայ-լամայի մոտ՝ երևում է, Հոլմսը հրապարակել է իր գրառումները սրա մասին նորվեգացի Սիգերսոնի անվան տակ։ Հետո նա շրջել է ամբողջ Պարսկաստանով, եղել Մեքքայում (հավանաբար օգտագործելով դերասանական տաղանդը, քանի որ, համաձայն իսկամի կանոններին, այլազգիների մուտքը Մեքքա ու Մեդինա բացառվում է) և եղել է Խարթումում խալիֆայի մոտ (ինչի մասին հաշվետվություն է ներկայացրել Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին)։ Վերաադառնալով Եվրոպա՝ Հոլմսը մի քանի ամիս անցկացրել է Ֆրանսիայի հարավում, Մոնպելյեյում, որտեղ զբաղվում էր քարածխային նավթի հետազոտություններով։
  • 1894 թվականին Հոլմսն անսպասելիորեն հայտնվում է Լոնդոնում։ Մորիարտիի հանցագործական խմբավորման մնացորդներից ազատվելուց հետո Հոլմսը նորից հայտնվում է Բեյքեր-սթրիթում։ Այդտեղ էլ տեղափոխվում է այդ ժամանակ այրիացած Վաթսոնը։
  • 1904 թվականին Հոլմսը լքում է աշխատանքը ու հեռանում Լոնդոնից՝ Սուսսեքս, որտեղ զբաղվում է մեղվաբուծությամբ։
  • 1914 թվականին է վերաբերվում Հոլմսի վերջին նկարագրված դեմքը («Նրա հրաժեշտի խոնարհումը»)։ Հոլմսն այստեղ 60 տարեկան է («նրան կարելի էր տալ մի 60 տարի)։ Շերլոկ Հոլմսի հետագա ճակատագրի մասին Արթուր Կոնան Դոյլը հիշատակում է մի քանի անգամ։ «Սատանու ոտքը» պատմվածքից հետևում է, որ Վաթսոնը ստացել է Հոլմսից հեռագիր՝ առաջարկով գրել 1917 թվականին «Կորնուէլյան սարսափի» մասին, հետևաբար երկուսն էլ բարենպաստ բոլորեցին Առաջին Համաշխարհային պատերազմը, չնայած ապրում էին առանձին։ Հետագայում «Չորեքթաթ մարդը» պատմվածքում Վաթսոնը նորից անուղղակիորեն ցույց է տալիս այդ գործի հրապարակման ամսաթվի և Հոլմսի ճակատագրի մասին։
Շերլոկ Հոլմս։ 1903 թվականի հրատարակության շապիկ
Միսթըր Շերլոկ Հոլմսը միշտ մնում էր այն կարծիքին, որ ես պետք է հրապարակեմ պրոֆեսոր Պրեսբերիին կապված դեպքի զարմանահրաշ փաստերը, գոնե նրա համար, որ մեկընդմիշտ վերջ դնեմ այն բամբասանքներին, որոնք քսան տարի առաջ ցնցեցին համալսարանն ու մինչ օրս բազմիցս կրկնվում են լոնդոնյան գիտական հասարակությունում։ Այս կամ այն պատճառներով, սակայն ես երկար ժամանակ չունեի այդ հնարավորությունը, և այս հետաքրքիր իրադարձության իրական պատմությունը մնում էր պահված գանձապահարանի հատակին՝ ընկերոջս արկածների մասին շատ ու շատ այլ նոթերի հետ միասին։ Եվ այսպես, մենք, վերջապես, թույլատվություն ստացանք հրապարակել այս դեպքի՝ այն վերջիններից մեկի, որ քննում էր Հոլմսը՝ պրակտիկան լքելուց առաջ, հանգամանքները։ Մի անգամ, 1903 թվականի սեպտեմբերի սկզբի կիրակնօրյա մի երեկո...

Վաթսոնն ասում է «մենք ստացանք»՝ ենթադրելով, իհարկե, իրեն ու Հոլմսին. եթե պատմվածքի հերոս պրոֆեսոր Պրեսբերիի գործողությունները հետաքրքրում էին գիտական հասարակությանը 1903 թվականին, ու դա «մի քսան տարի առաջ էր», ապա դժվար չէ եզրակացնել, որ Հոլմսն ու Վաթսոնը ողջ ու առողջ էին 1923-ին։

Հոլմսը որպես անհատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերլոկ Հոլմսի հետ առաջին հանդիպման ժամանակ («Ալ կարմիր գույներով էտյուդը») Բժիշկ Վաթսոնը նկարագրում է հռչակավոր խուզարկուին՝ որպես նիհար մի երիտասարդի.

Նրա բոյը վեց ֆուտից շատ չէր, բայց իր տարօրինակ նիհարության հետ միասին նա թվում էր ավելի բարձրահասակ։ Հայացքը սուր էր, թափանցող, չհաշված թմրության այն շրջանները, որոնց մասին ասվում էր վերը. բարակ արծվային քիթը նրա դեմքին տալիս էր կենդանի էներգիայի ու վճռականության արտահայտություն։ Քառակուսի, փոքր-ինչ առաջ եկող դունչը, նույնպես ասում էր վճռական բնավորության մասին։

Մասնագիտությամբ Հոլմսը ամենայն հավանականությամբ կենսաքիմիկոս է։ Վաթսոնի հետ ծանոթության պահին աշխատում էր լաբորանտ լոնդոնյան հիվանդանոցներից մեկում՝ սրա մասին ասվում էր «Ալ կարմիր գույներով էտյուդ»-ի սկզբում. «Կա մեկը, ով աշխատում է մեր հիվանդանոցին կից քիմիական լաբորատորիայում... Իմ կարծիքով, նա շատ լավ գիտի անատոմիա, և որպես քիմիկոս առաջնակարգ է, բայց կարծես, բժշկությունը երբեք չի ուսումնասիրել համակարգված»։ Հոմլսի՝ որպես բուժակ-լաբորանտի, աշխատանքի մասին այլևս ոչ մի ստեղծագործության մեջ չի խոսվում։ Ինչպես այն դեպքում, որ հեղինակը չի ասում իր կերպարի որևիցե, բացի մասնավոր հետախուզության, այլ աշխատանքի մասին։

Հոլմսը բազմակողմանի անձ է։ Ունենալով բազմապիսի տաղանդներ, նա իր կյանքը նվիրել է մասնավոր խուզարկուի կարյերային։ Քններով դեպքերը, որոնցով նրան ապահովում են հաճախորդները՝ նա հիմնվում է ոչ այնքան կանոնադրության վրա, որքան իր կյանքի սկզբունքներից, պատվի կանոններից ելնելով, որոնք մի շարք դեպքերում նրան փոխարինում են բյուրոկրատական նորմերը։ Բազմիցս Հոլմսը թույլ էր տալիս մարդկանց, իր կարծիքով, հիմնավորված հանցագործություններ կատարել, խուսափել պատժից։ Հոլմսը հիմնականում չարչիական չէ, նրան ի սկզբանե հետաքրքրում է աշխատանքը։ Աշխատանքի համար Հոլմսը գանձում է արդարացի վարձատրում, բայց եթե նրա հերթական հաճախորդը աղքատ է, նա կարող է վերցնել սիմվոլիկ վարձ, կամ ընդհանրապես հրաժարվել դրանից։ Նաև, Հոլմսը հաճախ է բողոքում Վաթսոնին, որ հանցագործները պակասել են, ու իսկական հանցագործություններ չեն մնացել, ուստի Հոլմսը պարտավոր է նստել անգործ։

Հոլմսը վիկտորիանական Անգլիայի բնակիչ է, լոնդոնցի, որը գերազանց գիտի իր քաղաքը։ Նրան կարելի է համարել տնակյաց, և նա լքում է քաղաքի (երկրի) սահմանները միայն ծայրագույն անհրաժեշտության դեպքում։ Հոլմսի գործերից շատերը նա բացահայտում է, դուրս չգալով Տիկին Հադսոնի հյուրասենյակից, կոչելով դրանք «դեպքեր մի ծխամորճի համար»։

Առօրյայում Հոլմսն ունի կարծրացած սովորություններ։ Նա պահանջկոտ չէ և գրեթե անտարբեր է հարմարությունների հանդեպ և անտարբեր է պերճությունների նկատմամբ։ Նրան չի կարելի կոչել ցրված, բայց նա փոքր-ինչ անտարբեր է սենյակում՝ իրերի կարգ ու կանոնի վերաբերյալ։ Օրինակ՝ անցկացնում է ռիսկային քիմիական փորձեր իր բնակարանում, բազմիցս լցնելով այն հեղձուկ կամ գարշահոտ գոլորշիներով, կամ մարզվում է հրաձգության մեջ, կրակոցներով դրոշմելով Վիկտորյա թագուհու անվանագիրը սենյակի պատին։

Հոլմսը համոզված ամուրի է, իր ասելով, երբեք չի զգացել ոչ մեկի հանդեպ զգացմունքներ։ Բազմիցս հայտարարել է, որ ընդհանրապես չի սիրում կանանց, չնայած մշտապես քաղաքավարի է նրանց հետ ու պատրաստ է օգնել։ Միայն մի անգամ կյանքում Հոլմսը, կարելի է ասել, ոչ թե սիրահարվել է, բայց մեծ հարգանք է տածել ոմն Իռեն Ադլերի՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքի հերոսուհուն հանդեպ։

Հոլմսը ծխում է թանձր ծխախոտ, և մի շարք պատմվածքներում հանդես է գալիս, որպես մոլեկոտ ու ծխախոտից կախված ծխող, որը ավելի հետաքրքրված է նիկոտինի բաժնի ստացմամբ, քան այդ ոլորտում հետազոտություններով։ Երբեմն, մանավանդ մտավոր ծանր աշխատանքի ժամանակ, Հոլմսը ծխում է առանց կանգ առնելու.

Ես բացեցի հյուրասենյակի դուռը ու վախեցա՝ արդյոք հրդեհ չէ՞ մեզ մոտ․ սենյակում այնպիսի ծուխ էր կանգնած, որ լամպի լույսը հազիվ էր նշմարվում։
- «Բասկերվինլերի շունը»

Հոլմսի կերպարի կապը ծխամորճի հետ արդարացի է միայն մասամբ։ Ճխամորճային ծխախոտը նա գնահատում էր թանձրության համար՝ չնայած դրանց էժանությանն ու կոպտությանը։ Այն, որ նա ծխում էր շատ ճկված ծխամորճներ՝ հետագա առասպել է, որը ծնված է նկարիչ- նկարազարդողների կողմից։ Մի շարք ստեղծագործություններում («Չարլզ Հովհաննես Միլվերթոնի ավարտը», «Հոլմսի վերջին դեպքը», «Դատարկ տուն») Հոլմսը հաճույքով ծխում է սիգարներ ու սիգարետներ։ «Ալ կարմիր գույներով էտյուդը» վեպում Բժիշկ Վաթսոնը հայտարարում է, որ Հոլմսը չի օգտագործում թմրանյութեր, բայց «Չորսի նշան»-ում մենք տեսնում ենք նրան երակային կոկային օգտագործելիս։ Շերլոկ Հոլմսը օգտագործում էր թմրադեղեր միայն հետաքրքիր հանցագործությունների բացակայության դեպքում.

1898 թվականին (որը «Սարսափ Լոնդոնի վերևում»՝ «Շերլոկ Հոլմսի կտակ»-ից ձեռագրի, գործողության կատարման ենթադրվող ժամանակն է) Շերլոկն արդեն ազատվել էր այդ սովորությունից, ինչի մասին մեզ պատմում է Բժիշկ Վաթսոնը «Անհայտացած ռեգբիիստ» պատմվածքում։ Ալկոհոլի հանդեպ Հոլմսի վերաբերմունքի մասին դժվար է որոշակի բան ասել, չնայած խիստ գինեժուժկալ նա երբեք չի եղել։

Հոլմսն իրականում սնափառ չէ, և հիմնականում բացահայտված դեպքի համար շնորհակալությունը նրան չի հետաքրքրում.

- Ի՞նձ, - ասաց Հոլմսը։ - Իսկ ինձ՝ կոկաինով սրվակը։

Չնայած մի շարք դեպքերում Հոլմսն արտահայտում է այս դրվածքի վերաբերյալ իր մտահոգությունը.

- Իսկ ես համոզված չեմ՝ կգնամ թե չէ։ ՉԷ՞ որ ես ծույլ եմ, որոնց աշխարհը չի տեսել։ Ավելի ճիշտ՝ իհարկե երբ որ ինձ ծուլությունն է կապում, իսկ ընդհանրապես ես կարող եմ նաև ճարպիկ լինել։ - Ախր դուք երազում էիք այսպիսի դեպքի մասին։ - Սիրելիս, ի՞նչն է դրա իմաստը։ Ենթադրենք՝ ես բացահայտում եմ այս դեպքը. միևնույնն է՝ Գրեգսոնը, Լեսթրեյդն ու ընկերությունը կբռնագրավեն ամբողջ հռչակը։ Այսպիսին է ոչ պաշտոնական անձի ճակատագիրը։

Սակայն նա բավականին ուրախ է վերաբերվում իր տաղանդի համեմատությանը եվրոպացի այլ խուզարկուների հետ.

― Ահա թե ի՜նչ, սըր։ Թույլ տվեք հետաքրքրվել, իսկ ո՞վ պատիվ ունի առաջինը լինելու, ― բավական խիստ տոնով հարցրեց Հոլմսը։ ― Պարոն Բերտիլյոնի աշխատությունները բավական մեծ հարգանք են վայելում գիտական մտածողության տեր մարդկանց մոտ։

Հոլմսը գերադասում է հաճախորդներին ընդունել իր տանը։ Մի շարք պատմվածքներում կարելի է տեսնել, որ նույնիսկ շատ հարուստ հաճախորդներ, արքայական ընտանիքի անդամներ, ու ինքը՝ Անգլիայի վարչապետը, անձամբ են գալիս նրա մոտ ընդունարան։ Հոլմսը թատերասեր է, սիրում է ճաշել «Սիմփսոնս» ռեստորանում (Լոնդոնի ամենահարգի տեղը)։ Գերազանց պատկերացում ունի օպերայի մասին, և փաստորեն գիտի իտալերեն։

Հավանական է նաև, որ Հոլմսը պրակտիկ մակարդակով ծանոթ է այլ եվրոպական լեզուների.

Մեծատառ «G»-ն փոքրատառ «t»֊ի հետ՝ դա «Gesellshait»֊ի հապավումն է, որ գերմաներեն նշանակում է «ընկերություն»։ Դա սովորական հապավում է, ինչպես մեր «Ընկ․»-ը։ «P», անշուշտ, նշանակում է «Papier» ― թուղթ։ Իսկ նամակը գրողը գերմանացի է։ Նկատո՞ւմ եք այդ ֆրազի տարօրինակ կառուցվածքը․ «Այդպիսի գնահատական մենք ամեն տեղից ստացել ենք ձեր մասին»։ Ֆրանսիացին կամ ռուսը չէին կարող այսպես գրել։ Միայն գերմանացիք են այսպես առանց ձևականությունների վարվում իրենց բայերի հետ։
Հոլմսը ուսերը թոթվեց. ― Միգուցե ես իրոք օգուտ տալիս եմ։ «L' homme c'est rien-l' oeuvre c' est tout», ինչպես ասել է Գյուստավ Ֆլոբերը Ժորժ Սանդին գրած նամակում։

Զենքեր ու մարտական արվեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ատրճանակ՝ Ե՛վ Հոլմսը, և՛ Վաթսոնն ունեն անձնական ատրճանակեներ. Վաթսոնի դարակում միշտ տրված էր ծառայողական ատրճանակ, բայց դրա մասին խոսվում է միայն 8 պատմվածքներում։ Հոլմսը հիրավի լավ է կրակում, ինչի մասին ասում է մասնավորապես «Մեսգրեյվների տան ծեսը» պատմվածքի հայտնի դրվագը, երբ Հոլմսը պատին կրակոցներով գծեց Վիկտորյա թագուհու միացագիրը։
  • Նեցուկափայտ՝ Հոլմսը, հանդիսանալով հարգարժան ջենտլմեն, գրեթե միշտ շրջում է նեցուկափայտով։ Վաթսոնի կողմից նկարագրվելով որպես սուսերամարտի վարպետ՝ նա երկու անգամ կիրառում է այն որպես զենք։ «Գունավոր ժապավեն» պատմվածքում նա կիրառում է նեցուկափայտը՝ օձին քշելու համար։
  • Սուսեր՝ «Ալ կարմիր գույներով էտյուդ»-ում Վաթսոնը նկարագրում է Հոլմսին, որպես մարդ, ով հիանալի տիրապետում է սուսերամարտին, չնայած նրան, որ նա պատմվածքներում այն չի կիրառել։

Թերևս, սուսերը հիշատակվում է «Գլորիա Սկոտ» պատմվածքում, երբ Հոլմսը զբաղվում էր սուսերամարտով։

  • Խարազան՝ մի շարք պատմվածքներում Հոլմսը հանդես է գալիս՝ զինված խարազանով։ «Վեց Նապոլեոններ» պատմվածքում այն նույնիսկ կոչվում է, որպես Հոլմսի սիրելի զենք և հիշատակվում է, որ խարազանը հավելյալ ծանրեցված է պղնձի միջոցով, որը ձուլված է բռնակի մեջ։ Ավելի ուշ նույն պատմվածքում Հոլմսը կոտրում է խարազանով Նապոլեոնի վերջին արձանիկը։ Նաև խարազանի միջոցով նա խլում է Ջոն Քքլեի ատրճանակը «Կարմրահերների միություն»-ում՝ մի հնարք, որը պահանջում է խարազանի գերազանց տիրապետում։ Բացի այդ՝ «Անձի հաստատում» պատմվածքում Հոլմսը պատրաստվում էր ծեծի ենթարկել մի խարդախի, ով կախված էր հյուրասենյակի պատին։
  • Ձեռնամարտ՝ Վաթսոնը նկարագրում է Հոլմսին, որպես լավ բոքսի վարպետի։ «Ագրայի գանձեր»-ում նշվում է, որ Հոլմսը բոքսյոր էր և մասնակցում էր մրցույթների.
    Շերլոկ Հոլմսի և Մորիարտիի պայքարը Ռեյնբախյան ջրվեժում

- Չէ՛, չէ՛ Մաք-Մուրդո, գիտե՜ք, - բարեսրտորեն ասած Հոլմսը, - Ես չեմ կարծում, որ Դուք ինձ մոռանայիք։ Հիշու՞մ եք սիրողական բոքսյորին, որի հետ անցկացրիք 3 ռաունդ Ալիսոնի ռինգում ձեր բենեֆիսի օրը 4 տարի առաջ։

- Մի՞թե Շերլոկ Հոլմսին եմ տեսնում, - բացականչես բոքսյորը,- Հա՜, ինքն է։ Թե ինչպե՜ս միանգամից չճանաչեցի։ Այ չկանգնեիք հիմա այստեղ սուս ու փուս, այլ հասցնեիք ինձ ձեր հանրահայտ պատասխան հարվածը դեմքին՝ անպայման կճանաչեի։ Է՜, ինչ ասած։ Դուք նրանցից եք, ով տաղանդը ջուրն է գցում։ Եթե ուզենաիք, հեռու կգնայիք։

Հոլմսը հաճախ է օգտագործում ձեռնամարտի իր կարողությունները հակառակորդների դեմ և միշտ հաղթում է։ «Փայլուն հաճախորդ» պատմվածքում Հոլմսը միայնակ ու անզեն կանգնում է երկու՝ մահակներով զինված հանցագործների ու դուրս գալիս աննշան վերքերով։ «Հոլմսի վերջին գործը» պատմվածքում խուզարկուն նաև նկարագրում է ինքնապաշտպանության դեմք «մահակով սրիկայից»։ «Ծովային դաշինք» պատմվածքում անզեն Հոլմսը հաջողությամբ է պայքարում դանակով զինված հանցագործի դեմ.

Ես չէի կարող պատկերացնել, որ Պարոն Ջոզեֆը կարող է լինել այդքան չար։ Նա գցվեց ինձ վրա դանակով, ու ես պարտավոր էի երկու անգամ նրան գցել գետնին ու վնասվել իր դանակից, մինչև որ կարողացա հաղթանակ տանել։ Չնայած նա ինձ նայում էր միակ աչքի «սպանող» հայացքով, որը դեռևս կարողանում էր բացել կռվից հետո- բայց իմ համոզմանը վերջապես զիջեց ու տվեց ինչ փաստաթուղթը։

«Դատարկ տուն» պատմվածքում Հոլմսը նկարագրում է Վաթսոնին Մորիարտիի հետ իրենց պայքարը, որի արդյունքում ինչ-որ ճապոնական մարտի՝ «բարիցու»-ի շնորհիվ նա կարողացավ ուղարկել «հանցագործ աշխարհի նապոլեոնին» Ռեյնբախյան ջրվեժի անդունդ։ Հոլմսը հաստատում էր նաև, որ «բարիցու» ոճով մենամարտելը բազմիցս փրկել է նրա կյանքը։ Հետաքրքիր է, որ իրականում այսպիսի անվանումով ճապոնական մենամարտի տեսակ երբեք չի եղել, սակայն Կոնան Դոյլի ժամանակ ոմն Էդվարդ Վիլյամ Բարթոն-Րայթը Լոնդոնում անցկացնում էր «բարցիցու» անունով մարտի դասեր, որը հայտնի էր, որպես ջիու-ջիսույի եվրոպականացված տեսակ։ Կոնան Դոյլը, փաստորեն, կա՛մ ուղղակի սխալվել է անվանման մեջ, կա՛մ ուղղակի աղավաղել է այն հատուկ, ինչպես այլ իրական տվյալներ ու վիկտորիանական Անգլիայի կյանքի տարրեր։

Գիտելիքներ ու կարողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլմսը պնդում է, որ հանցագործությունների բացահայտան գործում նրան օգնում է գիտական մեթոդների ստույգ հետևելը, հատուկ ուշադրությունը տրամաբանությանը, ուշադրությունն ու դեդուկցիան։ Նաև Հոլմսը օգտագործում է կեղծ-գիտական մեթոդներ. «Երկնագույն նռնաքար» պատմվածքում նա ենթադրում է, որ մարդը, ով կրում է մեծ չափսի գլխարկ, մտավոր շատ լավ հատկություններ ունի։

«Հոլմսը գլխին քաշեց գլխարկը։ Այն ծածկում էր նրա ճակատն ու հասնում քթարմատին։

- Տեսնու՜մ եք, ինչպիսի չափս է, - ասած նա, - Չի կարող, չէ՞, այսպիսի մեծ գանգը դատարկ լինել»։

«Ալ կարմիր գույներով էտյուդ»-ում նա պնդում է, որ չգիտի նրա մասին, որ Երկիրը պտտվում է արևի շուրջը, քանի որ այդ տեղեկությունները իր աշխատանքում կարևոր չեն։ Վաթսոնից այս փաստի մասին լսեսլով՝ նա փորձում է շուտ մոռանալ այն։ Հոլմսն ասում է, որ մարդկային ուղեղն ունի սահմանափակ ծավալ ինֆորմացիա պահելու համար, և անիմաստ բաներ սովորելը կրճատում է նրա կարողությունը օգտակարները հետազոտելու։ Բժիշկ Վաթսոնը հետագայում գնահատում է Հոլմսի կարողություները հետևյալ կերպ.

  1. Գիտելիքները գրականության բնագավառում- զրոյական
  2. Փիլիսոփայության- զրոյական
  3. Աստղագիտության- զրոյական
  4. Քաղաքականության- թույլ
  5. Բնագիտության- անհավասարաչափ։ Գիտի բելլադոնայի, օլիումի ու այլ թույների հատկությունները։ Պստկերացում չունի այգեգործության մասին։
  6. Երկրաբանության-պրակտին, բայց սահմանափակ։ Առաջին հայացքից տարբերակում է տարբեր հողային ֆոնդերի տեսակները։ Զոսանքից հետո ցույց է տալիս շալվարի վրայի ցեխն ու գույնով հասկանում, թե Լոնդոնի որ մասից են դրանք։
  7. Քիմիայի-խորը
  8. Անատոմիայի-ստույգ բայց անհամակարգված
  9. Քրեական խրոնիկայի-հսկայական, գիտի 19-րդ դարում կատարված գրեթե բոլոր հանցագործությունների մանրամասները։
  10. Լավ է նվագում ջութակ։
  11. Գերազանց սուսերավարում է, չտեսնված բոքսյոր է։
  12. Հիմնային ու պրակտիկ գիտելիքներ անգլիական օրենքների վերաբերյալ։

Սակայն «Ալ կարմիր գույներով էտյուդ»-ի վերջում պարզվում է, որ Հոլմսը գիտի լատիներեն և նրան հարկավոր չի էպիգրամայի սկզբնանմուշի թարգմանությունը, չնայած լեզվի իմացությունն ունի կասկածելի արժեք խուզարկուի գործում, եթե ոչ ավանդական կապը բժշկության հետ։ Հետագա պատմվածքներում Հոլմսը լրիվ հակասում է նրան, ինչ իր մասին գրում էր Վաթսոնը։ Չնայած իր անտարբերությանը դեպի քաղաքականություն, «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքում նա միանգամից ճանաչում է ենթադրվող կոմս Քրամմի անձը, իսկ «Երկրորդ լաքա»-ում միանգամից կռահում նրա մասին, թե Եվրոպայի որ միապետն է գրել անհեռատես նամակ, որի անհայտացումը սպառնում է բարդ միջազգային խնդիրներով. Ինչ վերաբերում է սովորական մակարդակի գրականությանը՝ նրա խոսքը լիքն է Աստվածաշնչյան, Շեքսպիրյան, Գյոթեի ու Հաֆրիզի քաղվածքներով։

Բացի դրանից՝ «Բրյուս-Պարտինգտոնի գծագրերը» պատմվածքում Վաթսոնը պատմում է, որ 1895 թվականի նոյեմբերին Հոլմսը զբաղվել է «Միջնադարի երաժշտություն» մոնոգրաֆիայով՝ ամենաէկզոտիկ ոլորտը, որը պետք է որ լցներ հսկայական ինֆորմացիայով իր ուղեղը և որը ընդհանրապես կապ չուներ հանցագործության դեմ պայքարի հետ, բայց նրա գիտելիքները մոնոգրաֆիայիայի մասին այնքան ծավալուն էն, որ դա դարձավ իր անձի որոշման վերջին կաթիլը։ Ավելի ուշ Հոլմսը պնդում է, որ չի ուզում իմանալ ոչինչ, ինչ կապված չէ իր մասնագիտության հետ, իսկ «Սարսափի հովտի» երկրորդ գլխում հայտարարում է, որ «ցանկացած գիտելիքներն անօգուտ են խուզարկուի համար» և «Առյուծի բաշ» պատմվածքի վերջում նկարագրում իրեն- որպես «անխտրող ընթերցողի՝ մանրունքների շատ հզոր հիշողությամբ»։ «Սատանու ոտքը» պատմվածքում ասվում է Հոլմսի հետաքրքրության մասին լինվինիստիկայով։

Հոլմսը հետաքրքրվել է նաև հինավուրց կորնուէլյան լեզվով, ու եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ենթադրում էր, որ այն մոտ է խալդեյերենին ու նշանակալի չափով վերցված է ֆիննական առևտրականներից, որոնք այստեղ գալիս էին անագի հետևից։ Նա գնեց ֆիլոլոգիայի վերաբերյալ մի կույտ գրքեր և ուզում էր նստել իր թեորիայի զարգացման գործին, երբ հանկարծակի, ցավոք սրտի և իր գերագույն հիացմունքի, մենք ներգրավվեցինք գաղտնիքի մեջ...

Հոլմսը նաև շատ լավ կրիպտովերլուծաբան է։ Նա ասում է Վաթսոնին. «Ես շատ լավ ծանոթ եմ բոլոր տեսակի ծածկագրմանը, նաև ես գրել եմ հոդված, որում վերլուծել եմ 160 գաղտնագիր»։

Դրանցից մեկը նա բացահայտում է անհատական վերլուծության միջոցով՝ «Պարող մարդուկներ» պատմվածքում։ Հետազոտում է ապացույցները ինչպես գիտական, այդպես էլ առարկայական տեսանկյունից։ Հանցագործության ընթացքը որոշելու համար նա հաճախ ուսումնասիրում է հետքերը, անիվների հետքերը («Ալ կարմիր գույներով էտյուդ», «Արծաթյա», «Դեպք օթիկում», «Բասկերվիլների շունը», «Բոսկոմյան հովտի գաղտնիքը»), ծխախոտի ու մոխրի մնացորդներ («Մշտական հիվանդ», «Բասկերվիլների շունը», «Ալ կարմիր գույներով էտյուդ»), նամակների համեմատություն («Անձի որոշում», «Րեյգեթյան սկվերներ»), վառոդի մնացորդներ («Րեյգեթյան սկվերներ», ինչպես նաև հիշատակվում է Ստուարտ Դեվիսի «Շերլոկ Հոլմսն ու պապիրուսի դեպքը» պատմվածքում) փամփուշտների տարբերակում («Դատարկ տուն») և նույնիսկ մատնահետքեր, թողնված մի քանի օր առաջ («Նորվուդի կապալառու»)։ Հոլմսը նաև ցուցաբերում է հոգեբանության ոլորտում գիտելիքներ («Սկանդալ Բոհեմիայում»)՝ գայթակղելով Իռեն Ադլերին իր ծուղակը և արդարև ենթադրելով, որ հրդեհի դեպքում ամուրի կինը կգցվի փրկել ամենաթանկը (պատմվածքում՝ լուսանկար), իսկ ամուսնացած կինն ու ընտանիքի մայրը՝ իր երեխային։ Կյանքի վեճերից հետո Հոլմսը (կամ ուզենալով թողնել ամենը հետևում) հեռանում է Սուսսեքս՝ մեղվաբուծությամբ զբաղվելու («Երկրորդ լաքա»), այդտեղ էլ նա գրում է «Մեղվաբուծության պրակտիկ ձեռնարկ» գիրքը («Նրա հրաժեշտի խոնարհումը»)։ Որպես հանգստի ձև կարող է ընդունվել նաև նրա սերը դեպի երաժշտությունը. օրինակ «Կարմրահերների միությունը» պատմվածքում նա օր է հատկացնում՝ ազատ գործից, Պաբլո դը Սարասատեի ջութակ նվագելը լսելու համար։ Նաև նա շատ է սիրում ձայնային երաժշտություն («Ալ մատանին») ու ինքը շատ լավ նվագում է ջութակ.

«Ես գիտեի, որ նա կարող է կատարել ջութակի պիեսներ ու բավականին դժվար. բազմիցս իմ խնդրանքով նա նվագում էր Մենդելսոնի «Երգերը» ու ինձ սիրելի այլ շատ բաներ...»

- «Ալ կարմիր գույներով էտյուդը»

Չնայած Հոլմսը հանդես է գալիս որպես հրաշալի ինքնակառավարման ու սառը հանգստության օրինակ, նրան թերևս չեն հակասում էմոցիաները։ Բարդ դասավորվող դեպքը կամ բացահայտ անհաջողությունը հանում են նրա դեմքից անտարբերության դիմակը.

«Հոլմսը ցատկեց աթոռից, - Բռնե՛ք նրան հետևից, Վա՛թսոն։ Բաց չթողե՛ք սենյակից։ Հիմա, սըր, մենք կնայենք ձեր նոթատետրի պարունակությունը»

- «Չարլզ Հովհաննես Մալվերտոնի վերջը»

«Ընկերս վերադարձավ ուշ երեկոյան, և նրա մռայլ, թախծոր դեմքը ավելի պարզ, քան բոլոր բառերը, ասած ինձ, որ առավոտյան հույսերից հետք անգամ չմնաց։ Մի ժամվա չափ նա ջութակ էր նվագում՝ ձգտելով հանգստանալ»։

- «Նորվուդի կապալառուն»

«Այո՛, պետք էր ստանալ վերք, ու նույնիսկ ոչ մեկը, իմանալու համար ընկերոջս սառը դիմակի հետևում թաքնվող հոգատարության ու սիրո խորությունը։ Ջինջ, կոպիտ հայացքը մի պահ մշուշվեցին, կոշտ շուրթերը դողացին։ Միայն մի պահ ես զգացի, որ այն ոչ միայն մեծ ուղեղ է, այլև մեծ սիրտ...»

- «Երեք Հարրիդեբ»

Շերլոկ Հոլմսի մեթոդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերլոկ Հոլմսի դեդուկտիվ մեթոդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բոլոր փաստերի ու ապացույցների հիման վրա է կազմվում հանցագործության ամբողջական պատկերը։
  2. Ելնելով ստացված հանցագործության ամբողջական պատկերից՝ փնտրվոմ է դրան համապատասխան միակ մեղադրյալը։

Հանցագործության ամբողջական պատկերը կազմելիս՝ Հոլմսն օգտագործում է խիստ տրամաբանություն, որը թույլ է տալիս առանձին ցրված ու քիչ նշանակալի մանրուքներից վերարտադրել ամբողջական պատկեր այնպես, եթե նա այդ իրադարձությունը տեսներ իր աչքերով։

Ջրի մի կաթիլով մարդ, ով կարողանում է տրամաբանորեն դատել, կարող է հետևություն անել Ատլանտյան օվկիանոսի կամ Նիագարայի ջրվեժի գոյության հնարավորության մասին, նույնիսկ եթե նա չի տեսել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը և դրանց մասին երբեք չի լսել։ Ցանկացած կյանքը պատճառների ու հետևանքների հսկայական շղթա է, և դրա բնույթը մենք կարող ենք հասկանալ միայն մի մասունքից։

- «Ալ կարմիր գույներով էտյուդը»

Ուսումնասիրողը, ով հիմնավորապես հետազոտել է իրադարձությունների շղթայի միայն մի տարրը, պետք է ի վիճակի լինի ստույգ վերականգնել բոլոր մնացածները՝ և՛ նախորդները, և՛ հաջորդները։ Բայց մտածելու արվեստը իր զենիթին հասցնելու համար անհրաժեշտ է, որ մտածողը կարողանա կիրառել բոլոր վերականգնված փաստերը, իսկ դրա համար նրան պետք են ամենալայն ոլորտի գիտելիքներ։

- «Նարնջի հինգ հատիկներ»

«Դատարկ տունը» պատմվածքից դրվագ

Մեթոդի հանգուցային պահերն են դիտողականություն ու մասնագիտական գիտելիքները գիտության բազում պրակտիկ ու կիրառական ոլորտներում՝ հիմնականում պատկանող քրեաբանությանը։ Այստեղ առաջանում է Հոլմսի յուրօրինակ մոտեցունը աշխարհաճանաչմանը՝ միայն մասնագիտական ու պրագմատիկ, որը թվում է մարդկանց ավելի քան տարօրինակ, ովքեր քիչ ծանոթ են Հոլմսի անձին։ Ունենալով խորագույն գիտելիքներ քրեաբանության համար յուրահատուկ այնպիսի ոլորտներում, ինչպիսին է հողաբանությունն ու տպարանային գործը, Հոլմսը չգիտի տարրական բաներ։ Օրինակ՝ Հոլմսին հայտնի չէր փաստը, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ, որովհետև այս տեղեկություններն իր աշխատանքում բացարձակ անիմաստ են։

Ես պատկերացնում եմ, որ մարդկային ուղեղը նման է փոքրիկ դատարկ խորդանոցի, որը դուք կարող եք լցնել ըստ ցանկության։ հիմարը բերում է այդտեղ ամեն տեսակի աղբ, որը ընկնի ձեռքի տակ, և օգտակար, պետքական իրերի համար արդեն տեղ չի լինի կամ լավագույն դեպքում դրանք այդ ամբողջ աղբանոցի մեջ չես գտնի։ Իսկ խելացի մեկը ուշադրությամբ կընտրի, թե ինչ է դնելու իր խորդանոց։

- «Ալ կարմիր գույներով էտյուդը»

Հետո, օգտագործելով իր մեթոդը, որը Հոլմսը կոչում է դեդուկտիվ, նա դուրս է բերում հանցագործին։ Իր դատողության սովորական ընթացքն է.

Բացառե՛ք ամբողջ անիրական ու այն, ինչ կմնա՝ կլինի պատասխանը, որքան էլ անհավանական այն չթվա»։

- «Չորսի նշանը»

Օրինակ, Ագրայի գանձերի անհայտացման մասին գործը քննելիս՝ Հոլմսը հանդիպում է իրադրության, երբ հանցագործը ըստ հատկանիշների ու թողած հետքերի՝ հանդիսանում է ոչ բարձրահասակ մի մարդ՝ երեխայի ոտքով։ Բացառելով բոլոր տարբերակները՝ Հոլմսը կանգնում է մեկի վրա՝ դրա փոքրահասակ բարբարոս է Անդամանյան կղզիներից՝ որքան էլ հակասական լիներ այս տարբերակը։

Մեթոդի անվանման մեջ «դեդուկցիա» տերմինը Կոնան Դոյլը օգտագործում է ոչ խիստ։ Նա կարող է ընդունվել այսպես.

  • Ավելորդի բացառումն ու արտաքսումը (անգլ.՝ deduction- հանում, արտաքսում)
  • Տրամաբանական մեթոդ, որը թույլ է տալիս ընդհանուրից գալ անհատականին։ Օրինակներ՝
  1. Հանգցագործության վայրում գտնվել է սիգար։ Հոլմսը հետևություն է անում, որ կասկածյալ Մորանը չէր կարող այն ծխել։ Ընդհանուր կանոնից («Հաստ բեղերով մարդը չի կարող ծխել սիգարը մինչև վերջ առանց վառելու դրանք») դուրս է բերվում անհատական դեպք («Գնդապետ Մորանը չէր կարող ծխել սիգարը մինչև վերջ, որովհետև բեղեր ուներ»)։
  2. «Ապացույցի դիտարկված տարբերակը՝ «դեդուկտիվ հետևությունն ըստ Modus tollendo ponens-ի», համաձայն Արթուր Կոնան Դոյլի վկայության, ծառայում էր որպես Շերլոկ Հոլմսի հիմնական մեթոդ։ Շերլոկ Հոլմսը «ինչն է դեդուկտիվ մեթոդի էությունը» հարցին պատասխանում էր.

«Դու՛րս բերեք հետազոտվող դեպքին վերաբերող բոլոր հնարավորությունները, այնուհետև բացառե՛ք դրանք բոլորը, բացի մեկից, ուրեմն այդ վերջինը կլինի հետաքրքրող հարցի պատասխանը»։

Այնուամենայնիվ, մեթոդի մի մասը հիմնված է ինդուկցիայի վրա՝ անհատականից հանգումը ընդհանուրի։ Մի շարք հետազոտություններ տեսնում են Հոլմսի մեթոդի հիմքում օբդուկցիան։ Հոլմսի անսովոր կարողությունը մանրագույն հատկանիշներով կատարել ապշեցնող գուշակություններ, Վաթսոնի ու ընթերցողների մշտական հիացման պատճառ է դառնում։ Խուզարկուն օգտագործում է ու մարզում է այս կարողությունը ոչ միայն դեպքերի բացահայտման ժամանակ, այլև առօրյայում։ Որպես կանոն հետագայում Հոլմսը մանրամասն բացատրում է իր մտքի ընթացքը, որը հետո թվում է տարրական ու ակնհայտ։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլմսը դեպքերի մեծամասնությունում հանդիպում է մանրամասն պլանավորված ու բարդ կատարված հանցագործությունների։ Ընդ որում դրանց ցանկը բավականին ընդարձակ է՝ Հոլմսը հետաքննում է սպանություններ, գողություններ, շորթում, իսկ երբեմն նրան հանդիպում են իրադրություններ, որոնք առաջին հայացքից (կամ արդյունքում) ընդհանրապես չունեն քրեական բովանդակություն (իրադրությունը Բոհեմիայի թագավորի, Մերի Սազըրլենդի հետ, դեպքը կտրված շրթունքով մարդու հետ, լորդ Սենթ-Սայմոնի դեմքը, դեղին դեմքով մարդու հանելուկը)։

Արձան նվիրված Շերլոկ Հոլմսին: Շվեյցարիա

Շերլոկ Հոլմսը գերադասում է գործել միայնակ, մի անձի շրջանակներում կատարելով հետաքննության բոլոր գործառույթները։ Նրան օգնում են բժիշկ Վաթսոնն ու Սքոտլանդ-Յարդի աշխատակիցները, բայց դա չի կրում պարտադիր բնույթ։ Հոլմսը գտնում է հետքերը ու մասնագետի նման գնահատում դրանցով մասնակիցների դերը հանցագործության մեջ։ Քննում է վկաներին։ Բացի այդ Հոլմսը բազմիցս անձամբ գործում է որպես ագենտ՝ զբաղվելով հետքերի ու մասնակիցների փնտրմանը, ինչպես նաև մասնակցում է ձերբակալմանը։

Հոլմսին բնորոշ են բազմաթիվ ծուղակներ՝ օգտագործում է գրիմ, կեղծամներ, փոխում է ձայնը։ Մի քանի դեպքերում նա պարտավոր է հանգել միասնական փոխակերպմանը, ինչը պահանջում է դերասանական ձիրք։

Մի քանի դեպքերում Հոլմսի համար աշխատում է լոնդոնյան փողոցային տղաների խումբ։ Հիմնականում Հոլմսը նրանց օգտագործում է որպես զննողներ, ովքեր իրեն օգնություն են ցուցաբերում գործեր բացահայտելիս։

Հոլմսը վարում է մանրամասն քարտարան հանցագործությունների ու հանցագործների մասին, ինչպես նաև գրում է մոնոգրաֆիաներ քրեաբան-գիտնականի դերում։ Միևնույն պահին Հոլմսի շատ վատ քրեական մասնագետ է, քանի որ քիչ է մտածում հանցագործության պատճառների մասին (օրինակ՝ «Մետաղյա հրեշներ» պատմվածքում) և երբեք չի հասցնում այս ուղղությամբ իր վերլուծությունները ավարտին, առանձին դեպքերում նա սահմանափակվում է կոնկրետ հանցագործությունների դրդապատճառների դուրսբերումով («Արծաթյա»)։ Այս բնավորություն գիծը նշում էին խորհրդային քննադատները (Կ. Չուկովսկի), ընդգծելով Կոնան Դոյլի ստեղծագործությունների «բուրժուական» բնույթը։

Դերը մշակույթի ու գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերլոկ Հոլմսը հանդիսանում է գրական ամենատարածված կերպարներից մեկը։ Դեռ Կոնան Դոյլի կյանքի ընթացքում հայտնվում էին հեղինակներ, ովքեր պատմվածքներ էին գրում խուզարկուի արկածների մասին։ XX դարի սկզբին ռուս գրողներ Նիկիտինն ու Օրլովեցը ստեղծվեցին Ռուսաստանում Հոլմսի հետաքննություններին նվիրված վեպերի շարք։ Խուզարկուի մասին գրում էին նաև Կոնան Դոյլի որդի Ադրիան Կոնան Դոյլը, Ջոն Դիքսոն Քարրը, Էլլերի Քուինը, Մորիս Լեբլանը, Սթիվեն Քինգը, Ռեքս Սթաութը, Մարկ Տվենը, Ջուլիան Սայմոնսը, Բորիս Ակունինը, Սերգեյ Լուկյանենկոն, Էնթոնի Գովորիցն ու նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը։

Ընդհանուր առմամբ կերպարի մշակութային ազդեցությունը չափազանց մեծ է։ Հետաքրքիր է, որ համապատասխան բրիտանական սոցիոլոգիական Ask Jeeves ասոցիացիայի կողմից 2011 թվականին անցկացված հարցման՝ միջինում ամեն հինգերորդ բրիտանացին համարում է, որ Հոլմսը գոյություն է ունեցել իրականում։

Շերլոկ Հոլմսի թանգարան
  • Այսպիսի դեդուկտիվ-դետեկտիվ ժանրի հիմնադիրը, հակառակ տարածված կարծիքին, չի հանդիսանում Կոնան դոյլը, այլ Էդգար Պոն իր «Մորգ փողոցի սպանությունը» պատմվածքով։ Ընդ որում Հոլմսը բավականին հեգնանքով էր մեկնաբանում Օգյուստ Դյուպենին՝ պատմվածքի գլխավոր հերոսին («Ալ կարմիր գույներով էտյուդը»
  • Շերլոկ Հոլմսի մասին պատմվածքներ գրելու ժամանակ Բեյքեր Սթրիթ 221b հասցեով տուն գոյություն չուներ։ Իրականում այն չկա նաև հիմա՝ 215-229 համարներով տները պատկանում են Abbey National-ին։ Սակայն այդ հասցեով անընդհատ ուղարկվում էին նամակներ։ Այս հասցեով տեղակայված ֆիրմայում նույնիսկ գոյություն ուներ աշխատակցի պաշտոն՝ Շերլոկ Հոլմսին ուղարկված նամակների մշակման համար։ Հետագայում այս հասցեն պաշտոնապես տրվել է այն տանը, ուր տեղակայված է Շերլոկ Հոլմսի թանգարանը, որը կատարված էր նրա բնակարանի ոճով (չնայած նրան, որ դրա համար պետք էր խախտել տների համարակալման հերթականությունը, քանի որ փաստորեն դա 239 տունն է)։
  • Կոնան Դոյլը համարում էր Շերլոկ Հոլմսի մասին իր պատմվածքներն անլուրջ, ուստի ձանձրանալով խուզարկուի իր ստեղծած կերպարից, որոշեց «սպանել» նրան. գրողների շրջանում տարածված հնարք։ «Հոլմսի վերջին գործը» պատմվածքի հրապարակումից հետո գրողի գլխին թափվեց ջղային նամակների շարան։ Գոյություն ունի չհաստատված լեգենդ Վիկտորյա թագուհու նամակի մասին, որում թագուհին ենթադրում էր, որ Շերլոկ Հոլմսի մահը միայն խուզարկուի խորամանկ քայլն էր։ Ուստի գրողը ստիպված էր «վերակենդանացնել» կերպարին։
  • Շերլոկ Հոլմսի մասին խորհրդային հինգ ֆիլմերը (1979-1986), որոնցում գլխավոր դերերն էին կատարում Վասիլիյ Լիվանովն ու Վիտալիյ Սոլոմինը, ընդունված են կինոյի ամենալավ էկրանիզացումներից մեկը նույնիսկ անգլիացիների կողմից, իսկ «Լիվանով-Սոլոմին» դերասանական զույգը անգլիական քննադատները կոչել են «մայրցամայային ամենալավ դերասանական զույգը, որոնք երբևէ խաղացել են Հոլմսին ու Վաթսոնին»։ 2006 թվականի փետրվարի 23-ից կարելի է խոսել այս ընդունման պետական մակարդակի մասին՝ Վասիլիյ Լիվանովը պարգևատրվել է Բրիտանական իմպերիայի շքանշանով։
Բրիտանական իմպերիայի շքանշան
  • 2000 թվականին ֆիլմի հիման վրա նկարահանվել է «Հիշողություններ Շերլոկ Հոլմսի մասին» ֆիլմը՝ Կոնա Դոյլի մասին ընդհանրացնող սյուժեով, սակայն տարածում այն չգտավ, այլ հիշվեց ցուցադրման համար դատական պրոցեսների շնորհիվ։ Լոնդոնյան թանգարանում Հոլմսի դիմանկարին պատկերված է հենց Լիվանովը։
  • 2007 թվականին Նոր Զելանդիայի մետաղադրամների բակը լույս հանեց 4 արծաթյա մետաղադրամների շարք՝ նվիրված գրքի լույս տեսման հոբելյանին։ Յուրաքանչյուրի հետնամասում նկարված էին «Շերլոկ Հոլմսի արկածներ»-ի գլխավոր հերոսները խորհրդային դերասանների կատարմամբ՝ Լիավանովի ու Սոլոմինի, Միխալկովի կատարմամբ և ուրիշներ։
  • 2007 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայում Սմոլենյան ծովափում հիմնվեց արձան՝ նվիրված Շերլոկ Հոլմսին ու Բժիշկ Վաթսոնին՝ Անդրեյ Օրլովի կատարմամբ։ Արձաններոում ճանաչելի են Լիվանովի ու Սոլոմինի կերպարները, ովքեր կատարում էին համապատասխան դերերը ժամանակին։
  • Շերլոկ Հոլմսն ու Բժիշկ Վաթսոնը հանդիսանում են Բորիս Ակունինի «Աշտարակի գերուհին, կամ երեք խելացիների կարճ բայց հիասքանչ ճանապարհը» վեպի գործող հերոսները, որտեղ նրանք Էրաստ Ֆանդորինի հետ պայքարում են Արսեն Լյուպենի դեմ։
  • Սերգեյ Լուկյանենկոյի «Գենոմ» վեպում երկրորդական կերպար է խուզարկու-մասնագետ Շերլոկ Հոլմսը, նրան օգնում է բժիշկ Վաթսոնն ու տիպային կին (այսինքն վեպում «մասնագետ» չէ)։
  • Սերգեյ Լուկյանենկոյի «Ռուս կղզի» եռագրության մեջ բոլոր ժամանակների ամենալավ անգլիականխուզարկու Շերլոկ Հոլմսը բժիշկ Վաթսոնի հետ փնտրում է ռուս դեռահասներ Կոստյային ու Ստասին, որոնց Կաշեյը պահել է «գրքային» աշխարհներից մեկում։ Այդտեղ էլ պարզվում են խուզարկուի ու իր օգնականի՝ Կոնան Դոյլի կողմից չհրապարակված կենսագրական որոշ տվյալներ։
  • «Աստղային ճանապարհ. Հաջորդ սերունդ» (անգլ.՝ «Star Trek: The Next Generation, TNG») անդրոիդ Դաթան խաղում է Շերլոկ Հոլմսի դերը իրականության էմուլյատորում, միանգամից, առանց պատրաստության ու հետաքննության բացահայտելով ցանկացած հանցագործություն, որը «հորինում է» համակարգիչը։ Ջոէբի Լա Ֆորժը, նավի գլխավոր ինժեները, առաջարկում է համակարգչին ստեղծել մի կերպար, ով կկարողանար հաղթել անդրոիդ Դաթայի մտածողական գործընթացը, «քանզի ձանձրալի է»։ Կերպարը, որ ստեղծում է համակարգիչը, իրեն պահում է «հանցագործ աշխարհի հանճար» Մորիարտիի նման, փակուղու մեջ գցում Դաթային ու վտանգի տակ՝ նավը, իրեն պահանջելով ընդունել էակ, ով հավասար է մարդկանց (ակնարկ «Cogito, ergo sum»-ին)։ Ժան-Լյուկ Պիքարդը՝ նավի կապիտանը, էակին խոստանում է, որ նրա անձի ձայնագրությունը չի ջնջվի մինչև այն պահը, երբ կհայտնվի հնարավորություն նրան մարդ դարձնելու։ Կերպարը համաձայնում է ու թույլ տալիս կանգնեցնել իրականության էմուլյատորի աշխատանքը, որում նա գոյություն ուներ։
  • «Էլեմենտա՛ր է, Վաթսոն» հանրահայտ արտահայտությունը (անգլ.՝ «Elementary, my dear Watson») երբեք չի հանդիպում Կոնան Դոյլի ստեղծագործություններում, այլ հորինված է Պելեմ Գ. Վուդհաուսի կողմից 1915 թվականին («Պսիմիտ-լրագրող» վեպ)։
  • Հոլմսը բժիշկ Գրեգորի Հաուսի նախատիպն է համանուն սերիալից։
  • Մորիս Լեբլանի «Շերլոկ Հոլմսը գալիս է շատ ուշ» վեպում Արսենին ձերբակալելու համար ներգրավվում է Շերլոկ Հոլմսը։ Նրանք հանդիպում են դեպի կայարան տանող նեղ ճանապարհին, բայց Շերլոկը չի հասկանում, թե ով է իր առաջ։
  • «Թաքստոց» սերիալում հիշատակվում է Շերլոկ Հոլմսը։ Այդտեղ ասվում է, որ նա երբեք գոյություն չի ունեցել, իսկ փառահեղ խուզարկուն եղել է բժիշկ Վաթսոնը։
  • Պոլ Անդերսոնի «Ժամանակի պարեկ» վեպերի շարքում կա դրվագ, երբ Պարեկի աշխատակիցները, ովքեր գործում են XIX դարի Բրիտանիայում, հանդիպում են բացահայտման վտանգի առաջ՝ տեղի խուզարկուի ու իր օգնականի կողմից, որոնց նկարագրության մեջ կարելի է ակնհայտ տեսնել Շերլոկ Հոլմսին ու Բժիշկ Վաթսոնին։
  • Նաև Շերլոկ Հոլմսը, որպես գրական կերպար, հիշատակվում է Մայքլ Կրայտոնի «Գնացքի մեծ կողոպուտ» վեպում, որտեղ հեգնական ոճով անցկացվում է բրիտանական երկաթուղիների չվացուցակների նրա անթերի իմացությունն անգիր և Վիկտորիանական ժամանակաշրջանի իրական դրվածքը, որը ըստ հեղինակի, առանձնանում էր բացառիկ դժվարությամբ ու խառնաշփոթով։
  • Այս կերպարի պատվին է անվանակոչվել 1981 թվականի նոյեմբերի 2-ին Էդվարդ Բոուելի կողմից հայտնաբերված (5049) Շերլոկ աստերոիդը[1]։

Շերլոկ Հոլմսի գլխարկը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերլոկ Հոլմսը կրում է հատուկ եղնիկներին որսալու գլխարկ։ Դրա մասին տեքստում ոչինչ գրված չէ, դա հորինել է Հոլմսի մասին առաջին նկարազարդող Սիդնի Պեջետը, ով ինքը ժամանակին հանգստյան օրերին կրում էր այդ տիպի գլխարկ։ Այդ ժամանակ այդպիսի գլխարկներ կրում էին միայն գյուղական տարածաշրջաններում։ Քաղաքում Հոլմսը կրում է հասարակ գլխարկ խրամաքիվով։

Շերլոկ Հոլմսի տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարներ, ստեղծված այլ հեղինակները մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվարկել Հոլմսի մասնակցությամբ բոլոր ստեղծագործությունները, գրված ռուս ու արտասահմանյան հեղինակների կողմից, շատ դժվար է. դրանց թիվը մի քանի հարյուր է։ Նշված են դրանցից որոշները.

«Շերլոկ Հոլմսի արկածները» գրքի շապիկը

Լավագույն ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Կոնան Դոյլին դիմեցին խնդրանքով թվարկել Հոլմսի մասին լավագույն ստեղծագործությունները, հեղինակն ընտրեց 12 ստեղծագործություն։

Նրանց հաջորդում էին «Առյուծը բաշ»-ն ու «Հանրահայտ հաճախորդը»։ Այլ տեղեկություններով, հեղինակը գերադասում էր «այն մեկը, օձի մասին», բայց չէր հիշում դրա անվանումը (ի նկատի ուներ «Երփներանգ ժապավենը»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (5049) Շերլոկ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերլոք Հոլմս» հոդվածին։