Պակ (արբանյակ)
Պակ (S/1985 U 1; Ուրան XV) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 30 դեկտեմբեր 1985 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 20,5[1] |
Հեռավորությունը Ուրանից | 86 004,444 ± 0,064 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 86 004,444 ± 0,064 կմ[2] |
Էքսցենտրիսիտետ | 0,00012 ± 0,000061[2] |
Սիդերիկ պարբերություն | 0,76183287 ± 0,000000014 օր[2] |
Թեքվածություն | 0,31921 ± 0,021° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 81 ± 2 կմ[3] |
Մակերևույթի մակերես | ~82 400 կմ² |
Ծավալ | ~2 225 000 կմ³ |
Զանգված | ~2,9 × 1018 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,028 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | 0,069 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[3] |
Առանցքի թեքում | 0,0°[3] |
Ալբեդո | 0,11 ± 0,1[4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Պակ (անգլ.՝ Puck), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1985 թվականի դեկտեմբերի 30-ին[5]։ Այն սկզբում ստացել է S/1985 U 1 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Կելտական դիցաբանության էլֆի անունով, որը նույնպես հանդիսանում է Շեքսպիրի Միջամառային գիշերվա երազ պիեսի հերոսը։ Արբանյակը նույնպես անվանվում է Ուրան XV[7]:
Պակը Ուրանի ներքին, փոքր արբանյակներից ամենամեծն է։ Նրա չափերը գտնվում են Պորցիայի (մեծությամբ երկրորդ ներքին արբանյակը) և Միրանդայի (Ուրանի հինգ մեծ արբանյակներից ամենափոքրը)։ Պակի ուղեծիրը ընկնում է Ուրանի օղակների և Ուրանի խոշոր արբանյակներից առաջինի, Միրանդայի միջև։ Պակը մոտավորապես գնդաձև է և ունի մոտ 162 կմ տրամագիծ[3]։ Բացի նրա ուղեծրից[2], 81 կմ շառավղից[3], և 0,11 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[4] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Բոլոր Վոյաջեր-2 կայանի միջոցով հայտնաբերված արբանյակներից, Պակը միակ արբանյակն էր, որը հայտնաբերվեց այնքան վաղ, որպեսզի հնարավոր լիներ վերածրագրավորել կայանը, արբանյակի ավելի մանրամասն լուսանկարներ կատարելու համար[5]։ Լուսանկարները ցույց են տալիս, որ Պակը ունի մի փոքր ձգված սֆերոիդի ձև (առանցքների միջև հարաբերությունը կազմում է 0,97 ± 0,04)[3]: Այն ունի մուգ, խառնարաններով ծածկված մակերևույթ[1], գորշ է[3], և նրա սպեկտրի մեջ նկատվել են ջրային սառույցի նշաններ[8]։ Արբանյակի վրա կան երեք մեծ անվանված խառնարաններ, որոնցից ամենամեծը ունի 45 կմ տրամագիծ[5]։
Պակի ներքին կառուցվածքի մասին ոչինչ հայտնի չէ։ Այն հավանաբար կազմված է ջրային սառույցից և մուգ նյութից, որը գտնվել է օղակներում[8]։ Այս մուգ նյութը հավանաբար քարեր են, կամ ռադիացիայի ենթարկված օրգանական միացություններ։ Պակի վրա գտնվող խառնարանների վրա բաց գույնի ճառագայթների բացակայությունը խոսում է այն մասին, որ արբանյակի կազմող նյութերը իրարից բաժանված չեն, և այն չունի միջուկ և մանտիա[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Թոմաս, Պ.; Վեվերկա, Ջ.; Ջոնսոն, Թ. Վ.; Բրաուն, Ռոբերտ Հ. (1987). «1985U1-ի Վոյաջերի դիտարկումենրը». Իկարուս. 72 (1): 79–83. Bibcode:1987Icar...72...79T. doi:10.1016/0019-1035(87)90121-7.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ջակոբսոն, Ռ. Ա. (1998). «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից». Աստղագիտական ամսագիր. 115 (3): 1195–1199. Bibcode:1998AJ....115.1195J. doi:10.1086/300263.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Կարկոշկա, Երիկ (2001). «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 69–77. Bibcode:2001Icar..151...69K. doi:10.1006/icar.2001.6597.
- ↑ 4,0 4,1 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 51–68. Bibcode:2001Icar..151...51K. doi:10.1006/icar.2001.6596.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Սմիթ, Բ. Ա.; Սոդերբլոմ, Լ. Ա.; Բիբի, Ա.; Բլիս, Դ.; Բոյս, Ջ. Մ.; Բրահիչ, Ա.; Բրիգս, Գ. Ա.; Բրաուն, Ռ. Հ.; Քոլինզ, Ս. Ա. (1986 թ․ հուլիսի 4). «Վոյաջեր 2-ը Ուրանի համակարգում. Լուսանկարման արդյունքները». Սայենս. 233 (4759): 43–64. Bibcode:1986Sci...233...43S. doi:10.1126/science.233.4759.43. PMID 17812889.
- ↑ Մարսդեն, Բրայան Ջ. (1986 թ․ հունվարի 16). «Ուրանի և Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ. 4159. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 8,0 8,1 Դյումա, Քրիստոֆ; Սմիթ, Բրեդֆորդ Ա.; Տերիլ, Ռիչարդ Ջ. (2003). «Պրոտեուսի և Պակի բազմամիջակայք ֆոտոմետրիան կատարված Հաբլ տիեզերական աստղադիտակով». Աստղագիտական ամսագիր. 126 (2): 1080–1085. Bibcode:2003AJ....126.1080D. doi:10.1086/375909.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պակ (արբանյակ) կատեգորիայում։ |
- Պակի տվյալները Արխիվացված 2011-09-27 Wayback Machine ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Ուրանի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
|