Սպիրիտ։ Սիմմարոնյան նժույգը
«Սպիրիտ։ Սիմմարոնյան նժույգը» (անգլ.՝ Spirit: Stallion of the Cimarron), ամերիկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է, որը դուրս է եկել 2002 թվականին DreamWorks Animation SKG ընկերության կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները տեղի են ունենում 1870-ական թվականներին։ Այս տարիների ընթացքում տեղի են ունենում արյունոտ մարտեր և ծանր բանակցություններ առաջադիմած ամերիկացիների և հնդկացիների միջև, ովքեր չեն ցանկանում հեռանալ դարերի ընթացքում յուրացրած պրերիաներից։ Western ժանրը մուլտֆիլմի կենտրոնական առանցքն է, որը տալիս է մի յուրահատուկ նոստալգիայի «երանգ»։
Սպիրիտ քուռակը ծնվել է ամերիկյան գետի՝ Սիմմարոնի ափերին։ Երբ նա մեծանում է նա պատիվ է ունենում դառնալ Սիմմարոնի երամակի բոլոր ձիերի առաջնորդը։ Մի օր, հետաքրքրությունից դրդված, նա որոշեց ստուգել, թե ինչ կրակ էր վառվում, և ինչ տարօրինակ աղմուկներ էին լսվում իր տարածքներից դուրս։ Հենց այդ ժամանակ նրան գողացան։ Սակայն, նրա անկոտրում կամքի շնորհիվ, նա գերազանցում է բոլոր նրանց, ովքեր փորձում էին նրան հեծնել։ Մի օր բերդ գերի են բերում Լակոտա հնդկական ցեղից Առու անունով մեկին (որոշ թարգմանություններում՝ Փոքր Առվակ ), ով այդ մուստանգի նման ազատատենչ էր։ Հետո մի քանի օրից տղայի ցեղակիցները օգնում են տղային փախչել, և Առուին, ձիու շնորհիվ, հաջողվում է փախչել՝ ազատ արձակելով բերդի բոլոր ձիերին։
Հնդկացիների ցեղում Սիմմարոնի երամակի առաջնորդը հանդիպում է իր սիրուն՝ Ամպրոպին (որոշ թարգմանություններում - Անձրև)։ Հնդկացիների գյուղ են հարձակվում «դալկադեմների» խումբը։ Հարձակման արդյունքում Ամպրոպին, որին այդ ժամանակ հեծնում էր Առուն, կրակում են, Սպիրիտը ցատկում է գետը նրա ետևից, որից հետո նրանք ընկնում են ջրվեժից։ Սպիրիտին կրկին բռնում են, և տեղափոխում են բեռնատար գնացքով հազարավոր կիլոմետրեր դեպի արևելք, որտեղ նա և այլ ձիեր պետք է աշխատեին մինչև ուժասպառ լինելը։ Բայց նրան նորից օգնության է գալիս Առուն, ով հաղթահարել էր բազում մղոններ հանուն իր ընկերոջ։ Նա օգնում է մուստանգին փախչել, և նրանք միասին վերադառնում են գյուղ։ Այնտեղ ձիուն սպասում էր հրաշքով փրկված ընկերուհին։ Դրանից հետո երիտասարդ հնդկացին բաց է թողնում երկու ձիերին, և նրանք միասին վերադառնում են ետ՝ Սպիրիտի երամակ։
Թեմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմում ամփոփվում են տարբեր թեմաներ՝ կենդանիների ազատությունը, Ամերիկայի բնիկ ժողովուրդը, և ընդհանրապես ազատությունը։ Բոլոր կենդանի էակները, առավել ևս ազգերը ազատ են ծնված։ Ստրկացման փորձը մուլտֆիլմում արտահայտվում է որպես բարբարոսություն։ Ի տարբերություն շատ այլ ֆիլմերի ամերիկյան նվաճողների մասին, մուլտֆիլմը բացասական ձևով է ներկայացնում իրենց։ Բացի այդ ամփոփված է ստրկության դեմ պայքարը։ Իսկ վերջում Առուն Սպիրիտ անվանում է «ոգի (Spirit), որին ոչ ոք չկարողացավ կոտրել»։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկական կոմպոզիտորների հեղինակների և հրատարկողների միությունը պարգևատրել է ֆիլմը որպես «Ամենաշահութաբեր ֆիլմ»
- «Գենեզիս»-ը պարգևատրել է ֆիլմը որպես «Լավագույն գեղարվեստական ֆիլմ»
- «Բրոնզե Կովբոյ»-ը պարգևատրել է ֆիլմը որպես «Լավագույն անիմացիոն ֆիլմ»
- «Երիտասարդ դերասան»-ը պարգևատրել է ֆիլմը որպես «Լավագույն ընտանեկան անիմացիոն ֆիլմ»
Էննի (Annie)
- «Բացառիկ կերպար անիմացիոն ֆիլմում» կատեգորիա (Carlos Grangel)
- «Բացառիկ անիմացիոն էֆեկտներ» կատեգորիա (Yancy Landquist)
- «Բացառիկ դիզայն անիմացիոն ֆիլմում» կատեգորիա (Luc Desmarchelier)
- «Բացառիկ մոնտաժ անիմացիոն ֆիլմում» (Ronnie del Carmen)
Նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» կատեգորիա (Բրայան Ադամս (կատարող), Հանս Ցիմեր, R.J. Lange (կատարող)) This Is Where I Belong երգի համար
- «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» կատեգորիա (Բրայան Ադամս (կատարող), Հանս Ցիմեր, Gretchen Peters (կատարող)) Here I Am երգի համար
- «Օսկար» (Oscar) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիա
- «Ոսկե գլոբուս» (Golden Globe) «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» կատեգորիա (Բրայան Ադամս (կատարող), Հանս Ցիմեր, Gretchen Peters (կատարող)) Here I Am երգի համար
- «Կինոքննադատների ընտրություն» (Critics Choice) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիա
- Blimp Award «Անիմացիոն ֆիլմի լավագույն հնչյունավորում» կատեգորիա (Մեթթ Դեյմոն)
- Օնլայն-կինոքննադատների միություն (OFCS) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիա
- «Ոսկե արբանյակ» (Golden Satellite) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիա
- "Վիզուալ էֆեկտների միավորում" (VES) «Անիմացիոն ֆիլմի լավագույն կերպար» կատեգորիա (James Baxter)
Էննի (Annie)
- «Բացառիկ ձեռքբերումներ անիմացիոն ֆիլմերում» կատեգորիա
- «Բացառիկ անիմացիոն էֆեկտներ» կատեգորիա (Jamie Lloyd)
- «Բացառիկ մոնտաժ անիմացիոն ֆիլմում» կատեգորիա (Larry Leker)
- «Բացառիկ մոնտաժ անիմացիոն ֆիլմում» կատեգորիա (Սայմոն Ուելս)
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիրիտը կիգեր-մուստանգների տեսակի ձի է։ Դրանք իսպանական կոնկիսդատորների ձիեր էին։
- DreamWorks ընկերությունը Սպիրիտին նկարելու համար օգտագործել է Դոններ մուստանգին, որին ընկերությունը գնել է 50 000 $-ով։
- Սպիրիտի անունը բարձրաձայնվում է միայն մեկ անգամ մուլտֆիլմի վերջում հնդկացու կողմից։ Սա միայն խոսում է այն մասին, որ Առուն այդ անունով կոչեց ձիուն հենց այդ պահին, իսկ մինչ այդ ձին անանուն էր։ Սակայն մուլտֆիլմը կոչվում է «Սպիրիտ. Պրերիաների ոգին» և դիտողը պետք է հասկանա, որ Սպիրիտը գլխավոր հերոսի անունն է։
- «Պրերիաների ոգին» անվանման գրական թարգմանությունն է։ Բառացիորեն «Stallion of the Cimarron» թարգմանվում է որպես «Սիմմարոնյան նժույգը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.siamzone.com/movie/m/614
- ↑ http://movieweb.com/movie/spirit-stallion-of-the-cimarron/
- ↑ http://www.filmaffinity.com/en/film462506.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=23370
- ↑ http://www.ofdb.de/film/22890,Spirit---Der-wilde-Mustang
- ↑ http://www.mafab.hu/movies/szilaj-a-vad-volgy-paripaja-16538.html
- ↑ http://stopklatka.pl/film/mustang-z-dzikiej-doliny
- ↑ http://www.imdb.com/title/tt0166813/fullcredits
- ↑ Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմի կայքը. http://www.dreamworks.com/spirit/main.html
- Մուլտֆիլմը IMDb-ում. http://www.imdb.com/title/tt0166813/
- Մուլտֆիլմը BCdb-ում. http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=23370
- Մուլտֆիլմը ԿինոՊոիսկում. http://www.kinopoisk.ru/film/839
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիրիտ։ Սիմմարոնյան նժույգը» հոդվածին։ |
|