Քևին Սորբո
Քևին Սորբո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 24, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր՝ | Mound, Հենեպին շրջան, Մինեսոտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
IMDb։ | ID 0001757 |
kevinsorbo.net |
Քևին Դեյվիդ Սորբո (անգլ.՝ Kevin David Sorbo, սեպտեմբերի 24, 1958, Mound, Հենեպին շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Հերակլեսի զարմանալի ճամփորդությունները» սերիալում խաղացած Հերակլեսի և «Անդրոմեդա» սերիալում՝ Դիլան Հանտի դերով։ Հայտնի է նաև «Ծանոթություն սպարտացիների հետ», «Հոգու սերֆեր», «Կուլ-նվաճող», «Փուլբոյ։ Փրկվեք ով կարող է» և «Աստված չի մահացել» ֆիլմերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քևին Դեյվիդ Սորբոն (անգլ.՝ Kevin David Sorbo) ծնվել է 1958 թվականի սեպտեմբերին Մինեսոտա նահանգի Մունդ քաղաքում։ Նրա մայրը՝ Արդիսը, եղել է բույժքույր, իսկ հայրը՝ Լին Սորբոն, մաթեմատիկական դպրոցի կենսաբանության ուսուցիչ։ Նրա ծնողները նորվեգական արմատներ ունեն, և Քևինը մեծացել է լյութերական ավանդույթներով[1]։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո Սորբոն ընդունվել է Մուրհեդ քաղաքի Մինեսոտա նահանգի համալսարան, բայցի այդ աշախատել է որպես տպագիր և հեռուստագովազդի մոդել։
Նրա կարիերայում հաջողակ է դարձել 1994 թվականը, երբ ստացել է Հերակլեսի դերը «Հերակլեսը և ամազոնուհիները» հեռուստաֆիլմում։ Հետո հաջորդել են ևս մի քանի նմանատիպ հեռուտաֆիլմեր, որոնք պիլոտային են դարձել «Հերակլեսի զարմանալի ճամփորդությունները» սերիալի համար, որի շնորհիվ Քևին Սորբոն ձեռք է բերել ամենամեծ հաջողությունը։ Այդ հեռուստասերիալը աշխարի շատ երկրներում դարձել է շատ հայտնի, իսկ նրա նկարահանումները տևել են 1995-1999 թվականները։ Սորբոյի կատարմամբ Հերակլեսի կերպարը հայտնվել է նաև նրան հարազատ «Զենա՝ զինվորների թագուհի» սերիալում։ Դերասանի ձայնով է խոսում նաև Հերակլեսը «Հերակլես և Զենա։ Օլիմպոսի ճակատամարտ» մուլտֆիլմում։ Այս նախագծի շնորհիվ Քևին Սորբոն հանդիպել է նաև կնոջը՝ Սեմ Ջենքինսին, որի հետ հարսանիքը կայացել է 1998 թվականի հունվարին։ Ջենքինսը և Սորբոնը դարձել են երեք երեխաների ծնողներ։
1997 թվականին Սորբոն մասնակցել է «Mortal Kombat 4» համակարգչային խաղի Քուան Չիի և Ռեյկոյի կերպարների հնչյունավորմանը։ Նույն տարում հեռուստատեսության նկարահանումների միջև ընդմիջումների ժամանակ Քևին Սորբոն իր առաջին նշանակալի դերն է կատարել մեծ էկրանին՝ «Կուլ-նվաճող» ֆիլմում խաղալով Կուլի դերը։
«Հերակլեսի զարմանահրաշ ճամփորդություններ»-ի նկարահանումների ավարտից հետո Սորբոն միացել է նոր գիտաֆանտաստիկ սերիալի՝ «Անդրոմեդա»-յի նկարահանումներին, որտեղ 2000-2005 թվականներին խաղացել է կապիտան Դիլան Հանթի դերը։ 2002 թվականին որպես լավագույն հեռուստատեսային դերասան առաջադրվել է «Սատուրն» մրցանակի։ 2006 թվականին եղել է նաև հեռուստատեսությունում հյուր «Միայնակ սրտեր» և «Երկու ու կես մարդ» հեռուստասերյալներում։ 2007 թվականին նկարահանվել է «Մեծ քայլերով 2։ Հատուցում» և «Մեծ քայլերով 3։ Արդարություն մենակ» տեսաֆիլմերում, որոնք եղել են «Մեծ քայլերով» ֆիլմի շարունակությունները։ 2008 թվականին Սորբոյին առաջարկվել է «Ծանոթություն սպարտացիների հետ» ֆիլմում կապիտանի դերը[2], որը, չնայած քննադատների բացասական արձագանքներին, դարձել է դրամարկղային հիթ[3]։
Քևին Սորբոն եղել է «Պիտանի աշխարհ երեխաների համար» (AWFFK!) շահույթ չհետապնդող կազմակերպության (որտեղ դեռահասներին սովորեցնում են դաստիարակներ լինել ավելի երիտասարդ սերնդի համար) նախագահ։
Քևին Սորբոն քրիստոնյա է։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի հունվարի 5-ին Քևին Սորբոն ամուսնացել է դերասանուհի Սեմ Ջենքինսի հետ (խաղացել է Սերենայի՝ Հերակլեսի կնոջ դերը, որը Հերակլեսի զարմանալի ճամփորդությունների շարքում սպանվել է Արեսի եւ Սթրայֆի կողմից)։ Քևինը և Սեմը ունեն երեք երեխա՝ երկու որդի և դուստր՝ Բրեդեն Կուպեր Սորբոն (ծնվել է 2001 թվականի օգոստոսի 22-ին), Շեյն Հակեն Սորբոն (ծնվել է 2004 թվականի մարտի 31-ին ) և Օկտավիա Սորբոն (ծնվել է 2005 թվականի հոկտեմբերի 16-ին)։
2012 թվականի հոկտեմբերին երկարատև հիվանդությունից հետո մահացել է Քևինի հայրը։
Ֆիլմագրություն, ֆիլմ և հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1986 | Սանտա Բարբարա (սերիալ) | Santa Barbara | Բեռնակիր |
1992 | Վիճակը՝ կրիտիկական | Condition: Critical | Թադիուս Կոչինսկին |
1993 | Անմեղների կոտորած | Slaughter of the Innocents | Ջոն Ուիլսոն |
1993 | Ոստիկանական կոմիսար (սերիալ) | The Commish | Մարկ |
1993 | Նա սպանություն է գրել (սերիալ) | Murder, She Wrote | Մայքլ Բերկ |
1994 | Հերակլեսն ու ամազոնուհիները | Hercules and the Amazon Women | Հերակլես |
1994 | Հերակլեսն և կորած թագավորությունը | Hercules and the Lost Kingdom | Հերակլես |
1994 | Հերակլեսը և կրակի շրջանը | Hercules and the Circle of Fire | Հերակլես |
1994 | Հերակլեսը ստորգետնյա թագավորությունում | Hercules in the Underworld | Հերակլես |
1994 | Հերակլեսը Մինոտավրոսի քարանձավում | Hercules in the Maze of the Minotau | Հերակլես |
1995-1999 | Հերակլեսի զարմանալի արկածները (սերիալ) | Hercules: The Legendary Journeys | Հերակլես |
1995-2001 | Զենա՝ զինվորների թագուհի (սերիալ) | Xena: Warrior Princess | Հերակլես |
1995 | Սիբիլ (սերիալ) | Cybill | Ռիկ |
1997 | Կուլ-նվաճող | Kull the Conqueror | Քուլ |
1998 | Հերակլես և Զենա։ Օլիմպոսի ճակատամարտ | Hercules and Xena — The Animated Movie: The Battle for Mount Olympus | Հերակլես (հնչյունավորել) |
1999 | Մոդայի ամսագիր (սերիալ) | Just Shoot Me | Անասուն |
2000-2005 | Անդրոմեդա (սերիալ) | Andromeda | Դիլան Հանթ |
2001 | Դարմա և Գրեգ (հեռուստասերիալ) | Dharma & Greg | Չարլի |
2003 | Ինչպես ասեց Ջիմը (սերիալ) | According to Jim | Դերիալ Բեքեր |
2004 | Փրկելով Ադամին | Clipping Adam | Հայր Դենը |
2004 | Էկրանի թագուհին | Hope & Faith | Քենին |
2005 | Բոբի Քենոն (սերիալ) | Bobby Cannon | Բոբի Քեննոն |
2006 | Սրճարանի վերջին շանսը | Last Chance Cafe | Հանս Քոուլթեր |
2006 | Երկու ու կես մարդ (սերիալ) | Two and a Half Men | Էնդի |
2007 | Պայծառատես (սերիալ) | Psych | Բերդ Տատումս |
2007 | Մեծ քայլերով | Walking Tall: The Payback | Նիկ Պրեսկոտ |
2007 | Մեծ քայլերով 2։ Արդարություն մենակ | Walking Tall: Lone Justice | Նիկ Պրեսկոտ |
2007 | Հրեշտակ-վրեժարու | Avenging Angel | Քարոզիչ |
2007 | Հողի զայրույթը | Something Beneath | Դուգլաս Միդլթոն |
2007 | Միայնակ սրտեր (հեռուստասերիալ) | The O.C. | Ֆրանկ Էթվուդ |
2008 | Միդլմեն (սերիալ) | The Middleman | Գայ Գոդարդ |
2008 | Իմ ամբողջ անցյալը (սերիալ) | The Ex List | Պրոֆեսոր |
2008 | Մայրամուտը տափաստաններում | Prairie Fever | Պրեստթոն Բիգզս |
2008 | Ծանոթություն սպարտացիների հետ | Meet The Spartans | Կապիտալ |
2009 | Գայլի կիրճ (սերիալ) | Wolf Canyon | Ռիկ |
2009-2011 | Սուպերհերոսների ջոկատը (մ/սերիալ) | The Super Hero Squad Show | Կա-զար (ձայն) |
2009 | Մահացու լիցք | Lightning Strikes | Շերիֆ Բրեդլի |
2009 | Թոմին և կախարդական ջորին | Tommy and the Cool Mule | Դոջ Դավիս |
2009 | Չամուսնացած Գարին | Gary Unmarried | Սևեն |
2010 | Սանտայի կոստյումը | The Santa Suit | Դրեյք Հանթեր |
2010 | Պարադոքս | Paradox | Շոն Նոլտ |
2010 | Հեքիաթներ հին կայսրության մասին | Tales of an Ancient Empire | Այեդան |
2010 | Միքենի թագավորը | The Kings of Mykonos | Պիերլուչչի |
2010 | Ինչ եթե | What If | Բեն Ուոլքեր |
2011 | Դագաղ | Coffin | Շին Ջասթիս |
2011 | Գիլդիա (հեռուստասերիալ) | The Guild | Քևին Սորբո |
2011 | Փուլբոյ։ Փրկվեք ով կարող է | Poolboy: Drowning Out the Fury | Պուլբոյ |
2012 | Անտես վկաներ | Shadow Witness | Դետեկտիվ Հելիքսոն |
2012 | Ագահություն | Avarice | Ջեյմս |
2012 | Կանանց կոտորած | Sorority Party Massacre | Կապիտան Ֆանինգ |
2012 | Ճակատագրական զանգ | Fatal Call | Ռիկ |
2012 | Քեյ և Պիլ (սերիալ) | Key and Peele | Բրեդ |
2012 | Սուրբծննդյան հրեշտակը | Christmas Angel | Նեթան Դեյվիս |
2012 | Հույսի ճանապարհ | Abel’s Field | Ավել |
2012 | Պատանդ | Vite in ostaggio | Դեյվ Մակ Բիլ |
2013 | Փոթորկի հեծյալը | Storm Rider | Սեմ Ֆիդինգ |
2013 | Մենակ Սուրբ Ծննդին | Alone for Christmas | Քվենտին |
2013 | Պարանորմալ կինո | Paranormal Movie | Պահակ |
2014 | Սրճարան | Coffee Shop | Քալվին |
2014 | Մեկ կրակոց | One Shot | Գիբսոն |
2014 | Թող առյուծը մռնչա | Let the Lion Roar | Քալվին |
2014 | Սրտակերներ (սերիալ) | Heartbreakers | |
2014 | Շնաձուկ-պիրանիա | Piranha Sharks | Քաղաքապետ Բորման |
2014 | Վերապրողը | Survivor | Կապիտան Հանթեր |
2014 | Աստված չի մահացել | God’s Not Dead | Ռադիսոն |
2014 | Ժամանակի հարց | A Matter of Time | Քերտիս Հենիգեն |
2014 | Օգնություն մայրուղում | Help on the Highway | Թրեյս |
2015 | Առասպել. Մութ ժամանակներ | Mythica: The Darkspore | Բաժնեմաս |
2015 | Եվս մեկ ռաունդ | One More Round | Բիլլի Թեյլոր |
2015 | Գաղտնի ձեռքսեղմում | The Secret Handshake | Ռոյ |
2015 | Մենակ Սաուս Բիչում | Single in South Beach | Սեմ |
2015 | Անառակ որդու խոստովանությունը | Confessions of a Prodigal Son | Հովիվ Մեթյու |
2016 | Լճի ձայնը | Crowing Lakes | Հաքեն |
2016 | Խաղի ոգին | The Spirit of the Game | Փարլի Քոնդին |
2016 | Եթերային | Asomatous | Մալքոլմ Օսբորն |
2016 | Հովսեփն և Մարիամը | Joseph and Mary | Իոսիֆ |
2016 | Աննախադեպ հրաշք | The UnMiracle | Հովիվ Ջո |
2016 | Խաղից դուրս | Beyond the Game | |
2016 | Ռադիոյի աղջիկը | Rodeo Girl | Դյուք Ուիլյամս |
2017 | Ներված | Forgiven | Մարտին |
2017 | Այս հին մեքենան | This Old Machine |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Սորբո» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Դերասաններ այբբենական կարգով