Jump to content

Օկլահոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկլահոմա
անգլ.՝ Oklahoma
flag of Oklahoma?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՕկլահոմա Սիթի
Ամենաբարձր կետBlack Mesa?
ԲԾՄ395 մետր
Օրենսդրական մարմինOklahoma Legislature?
Դատական մարմինOklahoma Court of Criminal Appeals? և Oklahoma Supreme Court?
Միության մուտքնոյեմբերի 16, 1907 (46-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
3 959 353 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (28 տեղ)
Տարածք181 195 կմ²  (20 տեղ)
Հիմնադրված էնոյեմբերի 16, 1907 թ.
Սահմանակցում էՏեխաս, Նյու Մեքսիկո, Կոլորադո, Կանզաս, Միսսուրի և Արկանզաս
Ժամային գոտիUTC-6 և Ամերիկա/Չիկագո
ՀապավումOK և Okla.
ՓոխարինեցOklahoma Territory? և Indian Territory?
ISO 3166-2 կոդUS-OK
Անվանված էOklahoma Territory?
ՄականունSooner State
Միության մուտքնոյեմբերի 16, 1907 (46-րդ)
ok.gov(անգլ.)

Օկլահոմա (անգլերեն՝ Լսել Oklahoma), նահանգ ԱՄՆ-ի հարավում։ Հարավից սահմանակից է Տեխասին, հյուսիսից սահմանակից է Կանզասին և Կոլորադոյին, արևելքից սահմանակից է Միսսուրիին և Արկանզասին, արևմուտքից սահմանակից է Նյու Մեքսիկոյին։ Բնակչությունը կազմում է 3 850 568 մարդ (2013 թվականի տվյալներով 28-րդ տեղում է ԱՄՆ-ում)։ Վարչական կենտրոնը և ամենամեծ քաղաքը Օկլահոմա-Սիթին է։ «Օկլահոմա» անվանումը առաջացել է «okla humma» բառից, որը չոկտաների լեզվով նշանակում է «Կարմիր մարդիկ»։

Նահանգի պաշտոնական կարգախոսն է «աշխատանքը հաղթում է բոլորին» (լատին․՝ Labor Omnia Vincit Labor Omnia Vincit): Պաշտոնական կարգախոսն է` «Հողանվաճողների նահանգ» (անգլ.՝ Sooner State):

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկլահոմա անունը գալիս է «Okla Humma» արտահայտությունից, որը թարգմանվել է չոկտաների լեզվից և բառացիորեն նշանակում է «Կարմիր մարդիկ» կամ հնդկացիներ։ Այս անվանումը առաջարկել է 1866 թվականին չոկտա ցեղի առաջնորդ Ալլեն Ռայթը՝ դաշնային կառավարության հետ հնդկացիների կարգավիճակի վերաբերյալ պայմանագրային բանակցությունների ժամանակ։ «Հնդկացիներ» արտահայտությունը չոկաերեն լեզվով գործածվում է Okla Humma՝ նկարագրելով հնդկացիներին որպես մեկ ամբողջություն։ Չոլա հնդկացիները այդ տարածքի տեղաբնիկները չեն։ Նրանք բռնի կերպով են բերվել այստեղ հինգ քաղաքակիրթ ցեղերի կողմից։ Հնդկացիական դե-ֆակտո տարածքը հայտնի դարձավ և պաշտոնապես կոչվեց «Օկլահոմա» 1890 թվականին[2][3][4]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկլահոման ԱՄՆ-ի 20-րդ խոշորագույն նահանգն է` 181,035 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով (69,898 քառակուսի մղոն)։ Արևելքից սահմանակից է Միսսուրիին և Արկանզասին, հարավից սահմանակից է Տեխասին, արևմուտքից սահմանակից է Նյու Մեքսիկոյին, իսկ հյուսիսից սահմանակից է Կանզասին և Կոլորադոյին։ Բնության առանձնահատկություններից է, մթնոլորտային ճակատով ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններ, իսկ ուժեղ քամիները և փոթորիկները ստեղծում են բարենպաստ պայմաններ։ Հաճախ այս նահանգում լինում է ավերիչ տոռնադոներ, նահանգին ամենամեծ վնաս հասցրել է 2013 թվականի մայիսի 20-ի տոռնադոն[5]։

Օկլահոմայի կլիման բարեխառն մայրցամաքային է։ Նշանակալի ազդեցություն ունեն Մեքսիկական ծոցից եկող խոնավ օդային հոսանքները[6]։ Նահանգի մեծ մասում լինում է Ալլեի տոռնադոներ, որը բնութագրվում է տաք և սառը օդային զանգվածների փոխազդեցությամբ։ Միջին հաշվով մեկ տարվա ընթացքում Օկլահոմայի տարածքում լինում է 54 տոռնադո։ Նահանգի եղանակային պայմանները կարող են կարճ հեռավորություններում տարբեր լինել։ Օրինակ 1911 թվականի նոյեմբերի 11-ին Օկլահոմա-Սիթի քաղաքի ջերմաստիճանը հասել է 28 °C (83 °F), օրվա երկրորդ կեսին (այդ ռեկորդային ամսաթվում) սառը ճակատում ջերմաստրճանը նվազել էկեսգիշերին հասնելով -8 °C (17 °F) (այս ամսաթվով ամենացածր ջերմաստրճանի ռեկորդը)։ Այսպիսով ռեկորդային բարձր և ռեկորդային ցածր ջերմաստիճանները գտանցվել են նոյեմբերի 11-ին նույն օրը[7]։ Տեղումների և ջերմաստիճանի նվազումը լինում է արևմուտքից դեպի արևելք, նահանգի հարավարևելյան մասում միօջին ջերմաստիճանը կազմել է 17 °C (62 °F) , իսկ տարեկան տեղումների քանակը 1420 մմ իսկ հյուսիսարևմոտյան մասում 14 °C (58 °F), իսկ տեղումները համապատասխանաբար 430 մմ։ Պարբերաբար ողջ տարածքում նկատվում է խիստ ցածր (-18 °C), և չափազանց բարձի ջերմաստիճան (38 °C)[8]: Ձյան ծածկույթը 1 սմ է Կոլորադոյի հետ սահմանին և 10 սմ Օկլահոմայի հարավում։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1994 թվականի հունիսի 27-ին Թիփթոն քաղաքում` 49 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 2011 թվականի փետրվարի 10-ին Նեվատ քաղաքում` -35 °C:

Նահանգի խոշորագույն քաղաքների միջին ջերմաստիճան
Քաղաք Հունվ. Փետր. Մարտ Ապր. Մայիս Հունիս Հուլիս Օգոս. Սեպ. Հոկ. Նոյ. Դեկ.
Օկլահոմա-Սիթի 47/26 54/31 62/39 71/48 79/58 87/66 93/71 92/70 84/62 73/51 60/38 50/29
Թալսա 46/26 53/31 62/40 72/50 80/59 88/68 94/73 93/71 84/63 74/51 60/39 50/30
Լոնթոն 50/26 56/31 65/40 73/49 82/59 90/68 96/73 95/71 86/63 76/51 62/39 52/30
Միջին առավելագույնը/նվազագույն ջերմաստիճանը °F[9][10]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՄՆ բյուրոյի մարդահամարի տվյալների 2012 թվականի հուլիսի 12-ի դրությամբ Օկլահոմայի բնակչությունը կազմել է 3.814.820 մարդ, իսկ բնական աճը կազմել է 1.7%՝ համեմատած 2010 թվականի մարդահամարի տվյալների։

Ըստ 2010 թվականի տվյալների ոչ իսպանախոս սպիտակամորթները կազմել են 68.7% (1970 թ-ինկազմել է 88%[11]), աֆրոամերիկացիներ 7,3%, հնդկացիները և Ալյասկայի էսկիմոսները՝ 8,2%, ասիացիները՝ 1,7%, պոլինեզիացիները՝ 0.1%[12]: Օկլահոմայի բնակչության 8.9% իսպանախոս են կամ ունեն իսպանական ծագում։

Նահանգը ունի երկրորդ ամենամեծ թվով բնիները։ Դրանք ամերիկյան հնդկացիներն են, որոնց թիվը 2002 թվականին կազմել է 395,219 մարդ[13]։ 2006 թվականի տվյալներով, Օկլահոմայի բնակչության 4.7% -ը ծնվել են այլ երկրներում։

2006 թվականի տվյալներով Օկլահոման ԱՄՆ 50 նահանգներում 35-րդն է՝ մեկ շնչին բաժին ընկնող եկամտով (32,210 դոլար)[14]։

2011 թվականի տվյալներով Օկլահոմայի բնակչության 7.0%-ը հինգ տարեկան երեխաներն են, 24,7%-ը մինչև 18 տարեկան երեխաները, 13,7% -ը եղել են 65 տարեկան և ավելի։ Կանանց բաժին է ընկնում բնակչության 50.5%-ը։

Օկլահոմա-Սիթի - Նահանգի ամենամեծ քաղաքը
Օկլահոմա Սիթիի կենտրոնը գիշերը

2010 թվականին Օկլահոմայում կային 598 քաղաք։ 4 քաղաքներում ապրում է ավելի քան 100 000 մարդ, իսկ 43 քաղաք ունի ավելի քան 10 000 բնակչություն[15]։

20000-ից ավել բնակչություն ունեցող քաղաքներ
2004 թվականի հուլիսի 1-ի տվյալներով
Օկլահոմա Սիթի 528,0 Մասկոգի 38,8
Թալսա 383,8 Բարթլսվիլլ 34,6
Նորման 100,9 Շոնի 29,7
Լոթոն 88,2 Պոնկա-Սիթի 25,2
Բրոքեն-Արոյ 84,4 Արդմոր 24,3
Էդմոնթ 73,1 Օվասսո 22,6
Միդուեսթ-Սիթի 54,8 Դունկան 22,2
Ինիդ 46,6 Դել-Սիթի 22,0
Մուր 46,2 Յուկոն 21,6
Սթիլուոթեր 40,7 Ալթուս 20,4

Դատական համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկլահոմա նահանգի դատական համակարգի կազմում են՝ Գերագույն դատարանը, քրեական գործերով Վերաքննիչ դատարանը, քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանը և 77 շրջանային դատարանները։ Դատական համակարգին ադմինիստրատիվ ծառայություններ մատուցում են դատարաններին կից ադմինիստրատիվ սպասավորությունները։

Ի տարբերություն նահագների մեծամասնության, Օկլահոմայում վերին ատյանի երկու դատարան կա։ Այնուամենայնիվ, Գերագույն դատարանն է որոշում, թե որ դատարանը գործը քննելու իրավասություն ունի։

2018 թվականին նահանգում գրանցվել է 210 մարդասպանության դեպք։ Սա 14,6%-ով ավելի քիչ է, քան 2017 թվականին գրանցված դեպքերը։ Գրանցված բոլոր հանցագործությունների մեջ այս թիվը ընդամենը 0,2%-ն է[16]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օկլահոմա — ԱՄՆ-ում մեծությամբ հինգերորդ նավթ արտադրող նահանգը .[17]

Նահանգի տնտեսության հիմնական ոլորտներին են` ավիացիան, էներգետիկա, տրանսպորտային սարքավորումներ, սննդի վերամշակում, էլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն։ Օկլահոման բնական գազի, օդանավերի և սննդի կարևոր արտադրող է։ ԱՄՆ-ում նահանգը գազի և գյուղատնտեսության արտադրությամբ 27-րդն է, իսկ ցորենի արտադրությամ 5-րդը[18]։ Fortune 500-ի չորս ընկերությունների, և Fortune 1000 վեց ընկերությունների գլխավոր գրասենյակները գտնվում են Օկլահոմայում[19]։ Նավթի արդյունահանումը և վերամշակումը պատմականորեն գերակշռում է նահանգի տնտեսությունում։ 1980-ական թվականներին էներգետիկայի արդյունաբերությունը հանգեցրել է 90,000 գեգաջոուլ էներգիայի կորստի, որը կապված է եղել նաև աշխատատեղերի կրճատման հետ, ինչն էլ լուրջ վնաս է հասցրել տեղական տնտեսությանը։ Ինչ վերաբերում է 2011 թվականի օգոստոսին, գործազրկության մակարդակը կազմել է 5.6%[20]:

Նահանգում բավականին հայտնի է «Օկլահոմա-Սիթի Թանդեր» բասկետբոլային ակումբը, որը անդամակցում է NBA-ի մրցաշարերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Chronicles of Oklahoma». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  3. «Oklahoma State History and Information». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  4. «Chief Allen Wright». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  5. Օկլահոմայում տոռնադոները էներգիայի աղբյուր են
  6. The Climate of Oklahoma
  7. November 11, 1911: A Palindrome to Remember
  8. Oklahoma’s Climate
  9. «Oklahoma Weather And Climate». UStravelweather.com. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 2-ին.
  10. «Weather Averages: Lawton, Oklahoma». MSN Weather. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  11. Historical Census Statistics on Population Totals By Race, 1790 to 1990, and By Hispanic Origin, 1970 to 1990, For The United States, Regions, Divisions, and States
  12. National Totals: Vintage 2012 — U.S Census Bureau
  13. http://www.census.gov/prod/2002pubs/c2kbr01-15.pdf
  14. «State Personal Income 2006». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  15. 2000–2010 Oklahoma Incorporated Place Populations(չաշխատող հղում)
  16. https://osbi.ok.gov/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  17. «The Economic Impact of Oklahoma's Oil & Natural Gas Industry» (PDF). Oklahoma Energy Resource Board. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  18. USDA ERS — State Fact Sheets: agriculture income population food education employment unemployment federal funds farms top commodities exports financial indicators poverty foo
  19. Oklahoma: Corporations >> globalEDGE: Your source for Global Business Knowledge
  20. Local Area Unemployment Statistics Home Page

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկլահոմա» հոդվածին։