Jump to content

21 Savage

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
21 Savage
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Shéyaa Bin Abraham-Joseph[1] և անգլ.՝ Sha Yaa Bin Abraham-Joseph
Նաև հայտնի է որպես21 Savage
Ծնվել էհոկտեմբերի 22, 1992(1992-10-22)[2][3] (32 տարեկան)
Plaistow, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4]
Երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Ժանրերհիփ հոփ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտությունռեփեր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլEpic Records և Slaughter Gang
ԿրթությունՀարավային Գվինեթի ավագ դպրոց
Կայք21savage.com
shop.21savage.com
 21 Savage Վիքիպահեստում

Շայա Բին Աբրահամ-Ջոզեֆ (անգլ.՝ Shayaa Bin Abraham-Joseph, հոկտեմբերի 22, 1992(1992-10-22)[2][3], Plaistow, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4]), առավել հայտնի է 21 Savage (Թուենի-ուան Սևիջ) անվամբ, ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 22-ին Լոնդոնում[5][6]։ Նրան դաստիարակել իր մայր Հեդերը, ով դոմինիկուհի է, մեծացել է չորս եղբայրների և վեց քույրերի շրջապատում[7]։ Եղբայրներից մեկը մահացել է կրակոցների ժամանակ, որը թմրանյութային վաճառքի հետ էր կապված[8]։ Լինելով յոթերորրդ դասարանի աշակերտ, Շիան հեռացվել է DeKalb շրջանի բոլոր դպրոցներից, քանի որ իր մոտ ապօրինի հրազենային զենք էր պահում[9]։ Մեծանալով միանում է Bloods հանցավոր խմբին, որոնց հետ համատեղ կատարել է մի շարք հանցագործություններ[10]։ 2013 թվականին, իր 21-ամյակին, գողություն կատարելու ընթացքում նրա վրա կրակում են վեց անգամ, իսկ լավագույն ընկերոջը սպանում են[11]։ Միջադեպից հետո Շիան որոշում է ամբողջովին նվիրվել երաժշտությանը։

2014-2015. Վաղ նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերին 21 Savage-ը հրապարակեց «Picky» դեբյուտային սինգլը, որի պրոդյուսերը DJ Plugg-ն է[12]։ Ավելի ուշ, 2015 թվականի գարնանը, հրապարակեց «The Slaughter Tape» անվամբ դեբյուտային միքսթեյփը[13]։ 2015 թվականի ամռանը 21 Savage-ը Sonny Digital երաժշտական պրոդյուսերի հետ համատեղ հրապարակեց «Free Guwop» անվամբ մինի ալբոմ, որը նվիրված է թրեպ կատարող Գուչի Մենին[14]։ Նույն թվականի ձմռանը արտիստը ներկայացրեց իր երկրորրդ միքսթեյփը «Slaughter King» անվամբ[15]։

2016-2017. Savage Mode և Issa Album

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսին XXL ամսագիրը 21 Savage-ին ընդգրկել է ամենամյա «Freshman» ցանկում[16], իսկ ամռան կեսերին արտիստը, Metro Boomin երաժշտական պրոդյուսերի հետ համատեղ, թողարկել է «Savage Mode» մինի ալբոմը, որը հասել է միջազգային հաջողության և դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի 23-րդ հորիզոնականում, իսկ «X» երգը ստացել է պլատինե հավաստագիր[17][18]։ 2017 թվականի ձմռանը երաժիշտը հայտարարել է, որ միացել է Epic Records ձայնագրման լեյբլին[19]։ Արտիստի դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Issa Album»-ը թողարկվել է հուլիսի 7-ին և դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի երկրորրդ հորիզոնականում[20], իսկ «Bank Account» սինգլը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը Billboard Hot 100 չարթում[21]։

2018-ի վերջ-ներկա. I Am > I Was

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 21-ին թողարկվել է նոր ալբոմ «I Am > I Was» անվամբ։ Ալբոմը ներառում է համատեղ երգեր ՝ Ջեյ Քոուլ-, Post Malone-ի, Gunna-ի, Lil Baby-ի, Project Pat-ի, Սքուլբոյ Քյուի, Դոնալդ Գլովերի և Օֆսեթի հետ։ Դեկտեմբերի 24-ին թողարկվել է Թրևիս Սքոթի հետ համատեղ «Out For The Night Pt 2» անվամբ բոնուսային երգը։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ամռանը, 21 Savage-ը Complex ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ իրեն համարում է թրեպ կատարող։

Միայն այն պատճառով, որ ինչ որ երգ հնչում է 808-ականների ոճով, այդ փաստը այդ երգին չի դարձնում թրեպ երգ... Եթե ես ստանամ Նյու-Յորքի բիթը և երգեմ ռոքի մասին, դա կլինի՞ հիփ հոփ։ Եթե ռոք աստղը ներկայանա Ջեյ Զիի բիթով և երգի ռոք երգ, դա կլինի՞ հիփ հոփ։ Միայն այն պատճառով, որ ինչ որ մեկը կարդա 808-ականների ոճով, այդ երգը թրեպ չի դառնա։ Այդ մարդիկ ոչինչ չգիտեն թրեպ ժանրի մասին։ Թրեպը, դա Ատլանտայի երաժշտությունն է... իմ, Յանգ Թագի, Migos-ի, Future-ի և Թու Չեյնսի։ Որպեսզի կատարես թրեպ ժանրի երգ, դու պետք է Ատլանտան ներկայացնես։ Բիթը կարևոր չէ, կարևորը այն է, թե ինչ ես դու քարոզում։
- 21 Savage

Բացի այդ, նա T.I.-ին, Յանգ Ջիզիին և Գուչի Մենին համարում է թրեպ ժանրի պիոներներներ[22]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

21 Savage-ը Ifá-ի հետևորդ է, որը հիմնականում հանդիպում է Նիգերիայի ժողովրդի շրջանում[7][23][24]։ Աբրահամի աչքերի միջև դաշույնի տեսքով դաջվածք կա, որը նվիրված է իր մահացած եղբոր հիշատակին, որը նմանատիպ դաջվածք ուներ[7]։

2017 թվականի ամռանը սիրավեպ է սկսել մոդել Էմբեր Ռոուզի հետ։ Զույգը բաժանվել է 2018 թվականի մարտին[25]։

Նաև հայտնի է, որ ռեփերը երեք երեխա ունի[26]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Issa Album (2017)
  • I Am > I Was (2018)
Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Առաջադրված աշխատանք
2018 Billboard Music Award[27] Լավագույն ռեփ երգ «Rockstar» (Post Malone–ի հետ համատեղ)
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն[28] Տարվա երգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.dailymail.co.uk/news/article-6663565/Rapper-21-Savage-federal-immigration-custody-Georgia.html
  2. 2,0 2,1 http://georgia.arrests.org/Arrests/Shayaa_Joseph_7097616/
  3. 3,0 3,1 Dutch Top 40
  4. 4,0 4,1 4,2 https://www.standard.co.uk/showbiz/celebrity-news/atlanta-rapper-21-savage-arrested-after-it-emerges-he-is-british-and-never-left-america-a4056406.html?amp
  5. «Shayaa Joseph Mugshot | 11/12/11 Georgia Arrest». georgia.arrests.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «21 Savage». SXSW Schedule 2016. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: Text "SXSW 2016 Event Schedule" ignored (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 «Savage World». The FADER (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «The Brutal Story Behind 21 Savage's Dagger Face Tattoo». DJBooth (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  9. Hip Hops Revival (2015 թ․ նոյեմբերի 1), 21 Savage (Says He Was Kicked Out Of School For Bringing A Gun), Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին
  10. djvlad (2016 թ․ հուլիսի 13), 21 Savage on Turning "Savage" After Getting Shot in the Neck & Losing Friend, Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին
  11. «Meet 21 Savage, Atlanta's Most Respected New Rapper». The FADER (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  12. 21 Savage (2014 թ․ նոյեմբերի 12), Interview w/ 21Savage his Debut Single "Picky", Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. «21 Savage - The Slaughter Tape - Hoodrich Keem». LiveMixtapes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  14. «21 Savage - Free Guwop EP - NoDJ». LiveMixtapes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  15. «Slaughter King». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  16. «2016 XXL Freshman Class Cover - XXL». XXL Mag (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  17. «21 Savage - Chart history | Billboard». www.billboard.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  18. «21 Savage & Future's "X" Is Now Platinum». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  19. http://hiphopdx.com, HipHopDX -. «21 Savage Inks Record Deal With Epic Records». HipHopDX (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին. {{cite news}}: External link in |last= (օգնություն)
  20. «21 Savage & Haim Debut in Top 10 on Billboard 200 Albums Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  21. «Hot 100: Niall Horan's "Slow Hands" Enters Top 15, 21 Savage's "Bank Account" Top 20». Headline Planet (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  22. «21 Savage Says Only Atlanta Rappers Can Make True Trap Music». Genius (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  23. «No Joke, You Should Definitely Watch 21 Savage's Entire 'Breakfast Club' Interview». Noisey (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  24. Tayo, Ayomide O. «21 Savage, the hottest rapper in America worships Ifa» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  25. «Amber Rose and 21 Savage Split After Nearly 2 Years of Dating». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  26. «Does 21 Savage have any kids?». Capital XTRA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  27. «Billboard Music Awards 2018 Nominations: See the Full List». www.billboard.com. 4/17/2018.
  28. «MTV VMAs 2018 Complete Winners List». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «21 Savage» հոդվածին։