AirNet Express
AirNet Express | |||
---|---|---|---|
| |||
Հիմնադրվել է | 1974 | ||
Կենտրոններ | Rickenbacker International Airport? | ||
Նավատորմ | 89 | ||
Գլխամաս | Rickenbacker International Airport, Օհայո, ԱՄՆ | ||
airnet.com(անգլ.) |
AirNet Express Ամերիկայի Միացյալ Նահանգների բեռնատար ավիաընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է Կոլումբուսում։ Ավիաընկերությունը մասնագիտանում է փաստաթղթերի, փաթեթների և այլ փոքր բեռների տեղափոխման և առաքման մեջ։ Ավիաընկերությունը Միացյալ Նահագներում հանդիսանում է ավելի քան 300 բանկերի ամենամեծ տրանսպորտային գործընկեր։ Ներկայումս ավիաընկերության գործունեությունը հիմնականում կենտրոնացած է գիտության և բժշկության ճյուղերի կազմակերպություններից և հաստատություններից փաստաթղթերի կարևոր փաթեթների տեղափոխման վրա։
AirNet Express ավիաընկերությունը շահագործում է Կոլումբուսի Ռիքենբակեր միջազգային օդանավակայանը։ 2008 թվականի սեպտեմբերին ավիաընկերությունը հայտարարեց բեռների տարանցիկ հանգույցը Չիկագո տեղափոխելու, ինչպես նաև օդանավերի քանակի կրճատման և փոխադրումների երթուղային ցանցի վերակազմակերպման մասին[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիաընկերությունը հիմնադրվել է 1974 թվականին հետևյալ անվանմամբ` US Check Airlines: Օդային բեռների շուկայում մինչև 1997 թվականի սեպտեմբերը ստեղծվել են յոթ ընկերություններ, որոնք համարյա համարժեք են իրենց գործունեության ոլորտում։
- Wright International Express — ձեռք է բերվել 1984 թվականին,
- Midway Aviation - տարածաշրջանային ավիաընկերության բաժին,
- Pacific Air Charter - ընկերություն, հաստատվել է 1997 թվականի հունիս ամսին,
2008 թվականի սկզբին ավիաընկերությունը ձեռք բերվեց Bayside Capital ներդրումային հոլդինգի կողմից 38 միլիոն ԱՄՆ դոլարով։
Չվերթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի դեկտեմբեր ամսի դրությամբ ավիաընկերության նավատորմը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից[3]`
Ինքնաթիռի տեսակը | Ընդհանուր | Նշումներ |
Bombardier Learjet 35 | 6 | |
Bombardier Learjet 35A | 18 | |
Cessna 208 | 7 | |
Beechcraft Baron BE-58 | 41 | |
17 |