Standard ML
Տեսակ | dialect?, ծրագրավորման պրոցեդուրային լեզու, ծրագրավորման ինտերպրետացվող լեզու և ֆունկցիոնալ ծրագրավորման լեզու |
---|---|
Կատարման ձև | կոմպիլյացիա, ինտերպրետացիա |
Առաջացել է | 1983[1] |
Ստեղծող | Robin Milner? |
Ընդլայնումներ | .sml |
Տիպիզացիա | ստատիկ, խիստ, տիպի դուրսբերում |
Հիմնական իրականացումներ | SML/NJ, Moscow ML, Poly ML |
Հիմքի վրա է | ML |
Ներշնչվել է | ML, Hope |
Ներշնչել է | OCaml, Rust |
Կայք | smlfamily.github.io(անգլ.) |
Standard ML-ը (SML), ընդհանուր նշանակության, մոդուլյար, ֆունկցիոնալ ծրագրավորման լեզու է՝ կոմպիլյացիայի ժամանակ տիպերի ստուգման և տիպերի ավտոմատ դուրսբերման ներդրված մեխանիզմներով։ Այն առավել հայտնի է կոմպիլյատորների ստեղծման, ծրագրավորման լեզուների հետազոտման, ինչպես նաև թեորեմների ավտոմատ ապացուցման ոլորտներում)[2] ։
SML-ը «Հաշվարկելի ֆունկցիաների տրամաբանություն» թեորեմների ավտոմատ ապացուցման նախագծում օգտագործվող ML ծրագրավորման լեզվի ժամանակակից զարգացումն է։
Լեզվի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Standard ML-ը ֆունկցիոնալ ծրագրավորման լեզու է՝ որոշ ոչ-ֆուկցիոնալ (իմպերատիվ) տարրերով։ SML լեզվով գրված ծրագրերը բաղկացած են հաշվարկման ենթակա արտահայտություններից, որոնցից որոշները վերադարձնում են հատուկ unit
տիպի արժեք և հաշվարկվում են միայն կողմնակի էֆեկտներ ստանալու համար։
Ինչպես բոլոր ֆունկցիոնալ ծրագրավորման լեզուներում, SML-ի կարևորագույն բաղադրիչը ֆունկցիան է, որն էլ օգտագործվում է որպես հիմնական աբստրակցիայի մեխանիզմ։ Օրինակ, հայտնի ֆակտորիալ կարելի է արտահայտել հետևյալ կերպ.
fun factorial n =
if n = 0 then 1 else n * factorial (n-1)
SML-ի կոմպիլյատորը այս ֆունկցիայի համար ստատիկ եղանակով դուրս է բերում int -> int տիպը։ Այսինքն, այն եզրակացնում է, որ եթե n-ը օգտագործված է միայն ամբողջաթիվ արտահայտության մեջ, ապա ինքն էլ պետք է ամբողջ թիվ լինի, հետևաբար, արժեքը ձևավորող ամբողջ արտահայտության տիպը նույնպես պետք է ամբողջաթիվ լինի։
Նույն ֆունկցիան կարելի է արտահայտել նաև տարբերակներով ֆունկցիայի սահմանումով, որտեղ if-then-else պայմանը փոխարինված է ֆակտորիալ ֆունկցիայի առանձին արժեքները հաշվող շաբլոնների հաջորդականությամբ։ |
նիշով իրարից անջատված այդ շաբլոնները հաջորդաբար դիտարկվում են այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխանություն չի հայտնաբերվել.
fun factorial 0 = 1
| factorial n = n * factorial (n - 1)
Նույնը կարելի է ձևակերպել նաև case
կառուցվածքի օգտագործմամբ.
val rec factorial =
fn n => case n of 0 => 1
| n => n * factorial (n - 1)
Կամ լյամբդա-արտահայտության օգտագործմամբ.
val rec factorial = fn 0 => 1 | n => n * factorial(n -1)
Այստեղ val
ծառայողական բառը կատարման միջավայր է ներմուծում նոր անուն—արժեք կապ (binding), իսկ fn
կառուցվածքը ստեղծում է անանուն ֆունկցիայի նոր սահմանում։
Լոկալ ֆունկցիայի օգտագործմամբ ֆակտորիալը սահմանող ֆունկցիան կարելի է սահմանել ավելի արդյունավետ տարբերակով՝ վերջին կանչի ռեկուրսիայի կիրառումով.
fun factorial n = let
fun lp (0, acc) = acc
| lp (m, acc) = lp (m-1, m*acc)
in
lp (n, 1)
end
(let
-արտահայտության արժեքը in
և end
բառերի միջև ընկած արտահայտության արժեքն է։) Մեկ կամ ավելի կուտակող (ակումուլյատոր) պարամետրերով վերջին կանչով (tail-call) ռեկուրսիվ ֆունկցիայի պարփակումը ինվարիանտներից ազատ արտաքին ֆունկցիայիում, ինչպես կատարված է այստեղ, Standard ML լեզում ընդունված հնարք է և բավականին հաճախ է հանդիպում SML ծրագրերում։
Տիպի հոմանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիպի հոմանիշը սահմմանվում է type
ծառայողական բառով։ Ստորև հարթության կետի համար սահմանված է տիպի հոմանիշ։ Սահմանված են նաև երկու կետերի հեռավորությունը և գագաթներով տրված եռանկյան մակերեսը Հերոնի բանաձևով հաշվող ֆունկցիաները։
type loc = real * real
fun dist ((x0, y0), (x1, y1)) = let
val dx = x1 - x0
val dy = y1 - y0
in
Math.sqrt (dx * dx + dy * dy)
end
fun heron (a, b, c) = let
val ab = dist (a, b)
val bc = dist (b, c)
val ac = dist (a, c)
val perim = ab + bc + ac
val s = perim / 2.0
in
Math.sqrt (s * (s - ab) * (s - bc) * (s - ac))
end
Բարձր կարգի ֆունկցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆունկցիաները կարող են արգումենտում ստանալ այլ ֆունկցիաներ.
fun applyToBoth f x y = (f x, f y)
ֆունկցիաները որպես արդյունք կարող են վերադարձնել ֆունկցիաներ.
fun constantFn k = let
fun const anything = k
in
const
end
(այլ կերպ)
fun constantFn k = (fn anything => k)
Ֆունկցիաները կարող են միաժամանակ ստանալ և վերադարձնել ֆունկցիաներ.
fun compose (f, g) = let
fun h x = f (g x)
in
h
end
(այլ կերպ)
fun compose (f, g) = (fn x => f (g x))
Հիմնական գրադարանի List.map
ֆունկցիան Standard ML լեզվում առավել հաճախ օգտագործվող բարձր կարգի ֆունկցիաներից է
fun map _ [] = []
| map f (x::xs) = f x :: map f xs
(map
ֆունկցիայի ավելի արդյունավետ իրականացումը կարող է սահմանվել հետևյալ կերպ.)
fun map f xs = let
fun m ([], acc) = List.rev acc
| m (x::xs, acc) = m (xs, f x :: acc)
in
m (xs, [])
end
Բացառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացառությունները գործարկվում (ստեղծվում) են raise
ծառայողական բառով, և մշակվում են շաբլոնների համապատասխանեցման handle
կառուցվածքով։
exception Undefined
fun max [x] = x
| max (x::xs) = let val m = max xs in if x > m then x else m end
| max [] = raise Undefined
fun main xs = let
val msg = (Int.toString (max xs)) handle Undefined => "empty list...there is no max!"
in
print (msg ^ "\n")
end
Իրականացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Standard ML of New Jersey (SML/NJ) — ամբողջական կոմպիլյատոր և ինտերպրետատոր է, գրադարաններ, գործիքներ և փաստաթղթեր։ [1]
- Moscow ML — Caml լեզվի միջուկի օգտագործմամբ իրականացված կոմպիլյատոր է։ Իրականացված է ամբողջ Standard ML ստանդարտը, մոդուլների համակարգը, Basis գրադարանի մեծ մասը։ [2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.smlnj.org/sml97.html
- ↑ Milner, R.; Tofte M., Harper R. and MacQueen D. (1997). The Definition of Standard ML (Revised). MIT Press. ISBN 0-262-63181-4.
|