Jump to content

«Մասնակից:Աշխեն Մկրտումյան/Ավազարկղ555»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 36. Տող 36.
[[File:Afghanistan map - security by district and opium poppy cultivation by province 2007 - 2008.png|thumb|[[Թալիբանի ապստամբություն|Տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներ]] և ափիոնի կակաչի աճեցման մակարդակը 2007–2008 թթ.]]
[[File:Afghanistan map - security by district and opium poppy cultivation by province 2007 - 2008.png|thumb|[[Թալիբանի ապստամբություն|Տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներ]] և ափիոնի կակաչի աճեցման մակարդակը 2007–2008 թթ.]]
Հաջորդող երեք վեգետացիոն սեզոններից երկուսի ժամանակ եղել է ափիոնի կակաչի աճեցման ռեկորդային մակարդակ: Կոռումպացված պաշտոնյաները միգուցե կարողանային խաթարել կառավարության ջանքերը՝ օրենքն և կարգուկանոնը պահպանելու համար: Աֆղան ֆերմերներն ասում են, որ «կառավարաության պաշտոնյաները կաշառք էին ընդունում թմրանյութերի առևտրի վրա աչք փակելու համար, մինչդեռ պատժում էին աղքատ ափիոն աճեցնողներին»:"<ref>{{Cite book|url=https://books.google.com/books?id=YVutDwAAQBAJ&q=government+officials+take+bribes+for+turning+a+blind+eye+to+the+drug+trade+while+punishing+poor+opium+growers.&pg=PA252|title = Afghanistan Immigration Policy, Laws and Regulations Handbook: Strategic Information and Regulations|date = April 4, 2013| publisher=Lulu.com |isbn = 9781438782003}}</ref>
Հաջորդող երեք վեգետացիոն սեզոններից երկուսի ժամանակ եղել է ափիոնի կակաչի աճեցման ռեկորդային մակարդակ: Կոռումպացված պաշտոնյաները միգուցե կարողանային խաթարել կառավարության ջանքերը՝ օրենքն և կարգուկանոնը պահպանելու համար: Աֆղան ֆերմերներն ասում են, որ «կառավարաության պաշտոնյաները կաշառք էին ընդունում թմրանյութերի առևտրի վրա աչք փակելու համար, մինչդեռ պատժում էին աղքատ ափիոն աճեցնողներին»:"<ref>{{Cite book|url=https://books.google.com/books?id=YVutDwAAQBAJ&q=government+officials+take+bribes+for+turning+a+blind+eye+to+the+drug+trade+while+punishing+poor+opium+growers.&pg=PA252|title = Afghanistan Immigration Policy, Laws and Regulations Handbook: Strategic Information and Regulations|date = April 4, 2013| publisher=Lulu.com |isbn = 9781438782003}}</ref>
Աֆղանստանում կակաչի աճեցումը դադարեցնելու մեկ այլ խոչընդոտ էր ԱՄՆ-ի զինվորականների և աֆղանական պատերազմի հրամանատարների անախորժ համագործակցությունը թմրանյութերի առևտրով զբաղվողներին որսալու հարցում: Թալիբների բացակայության պայմաններում պատերազմական ղեկավարները հիմնականում վերահսկում էին ափիոնի առևտուրը, բայց մյուս կողմից էլ օգնում էին ամերիկյան ուժերին հետախուզության մեջ, տեղական հետախուզություն տրամադրելով և նույնիսկ մասնակցելով ռազմական գործողություններին, որպեսզի իրենց տարածքները հեռու պահեն [[Ալ-Կաիդա|Ալ-Կաիդայից]] և Թալիբան ապստամբներից:
Աֆղանստանում կակաչի աճեցումը դադարեցնելու մեկ այլ խոչընդոտ էր ԱՄՆ-ի զինվորականների և աֆղանական պատերազմի հրամանատարների անախորժ համագործակցությունը թմրանյութերի առևտրով զբաղվողներին որսալու հարցում: Թալիբների բացակայության պայմաններում պատերազմական ղեկավարները հիմնականում վերահսկում էին ափիոնի առևտուրը, բայց մյուս կողմից էլ օգնում էին ամերիկյան ուժերին հետախուզության մեջ, տեղական հետախուզություն տրամադրելով և նույնիսկ մասնակցելով ռազմական գործողություններին, որպեսզի իրենց տարածքները հեռու պահեն [[Ալ-Կաիդա|Ալ-Կաիդայից]] և Թալիբան ապստամբներից:
Թեև Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ջանքերը թմրանյութերի առևտրի դեմ պայքարում ակտիվացել էին, այդ ջանքերը խոչընդոտ դարձան, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող շատ կասկածյալներ դարձան Կարզայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:<ref name="www_csmonitor_com23">{{cite journal|url=http://www.csmonitor.com/2005/0513/p01s04-wosc.html|title=Afghanistan riddled with drug ties|access-date =27 September 2007|journal=Christian Science Monitor|date=May 13, 2005}}</ref> [[ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ|Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (ՄԱԹՀՊԳ)]] 2006 թվականին գնահատել է, որ երկրի 2,7 միլիարդ դոլար տարեկան ՀՆԱ-ի 52%-ը գոյանում է թմրանյութերի առևտուրից:<ref name="www_msnbc_msn_com25">{{cite web|url=http://www.msnbc.msn.com/id/10663339/|archive-url=https://web.archive.org/web/20060627224735/http://msnbc.msn.com/id/10663339/|url-status=dead|archive-date=June 27, 2006|title=msnbc.msn.com|access-date=27 September 2007|df=mdy-all}}</ref> Արտադրության աճը կապված էր անվտանգության իրավիճակի վատթարացման հետ, քանի որ կայուն անվտանգություն ունեցող տարածքներում արտադրությունը նկատելիորեն ցածր էր։ <ref name="www_unodc_org26">{{cite web|url=http://www.unodc.org/unodc/en/press_release_2007_03_05.html|title=unodc.org|access-date=27 September 2007|archive-url=https://web.archive.org/web/20070518154229/http://www.unodc.org/unodc/en/press_release_2007_03_05.html <!-- Bot retrieved archive --> |archive-date=18 May 2007}}</ref>


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

05:44, 7 Մայիսի 2024-ի տարբերակ

Աֆղանստան ունի ափիոնի կակաչի մշակման և բերքահավաքի վաղուցվա պատմություն: 2021 թվականի դրությամբ Աֆղանստանը արտադրում է աշխարհում ապօրինի հերոինի ավելի քան 90%-ը և եվրոպական պաշարների ավելի քան 95%-ը։[1][2]։ Ափիոնի համար Աֆղանստանում ավելի շատ հող է օգտագործվում, քան Լատինական Ամերիկայում՝ կոկա բույսի մշակման համար: Երկիրը 2001 թվականից համարվում է աշխարհում ապօրինի թմրամիջոցներ արտադրող առաջատար երկիրը:[3] 2007 թվականին դեղագործական ոլորտի ափիոնի 93%-ը տրամադրել է Աֆղանստանը։[4] Մինչև 2019 թվականը Աֆղանստանը դեռ արտադրում էր համաշխարհային շուկայի մոտ 84%-ը։[5] Սրա արտահանման արժեքը կազմում է մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլար, որի մեկ քառորդը վաստակում են ափիոնի ֆերմերները, իսկ մնացածը բաժին է ընկնում շրջանի պաշտոնյաներին, ապստամբներին, պատերազմի ղեկավարներին և թմրանյութերի վաճառողներին:[6] Մինչև Թալիբանների կողմից արգելքը՝ նախորդող յոթ տարիների ընթացքում (1994–2000), ափիոնից ստացված համախառն եկամտի մեջ աֆղան ֆերմերների բաժինը բաշխվում էր 200 000 ընտանիքների միջև:[7] Տարիների ընթացքում թալիբները տարբեր դիրքորոշումներ որդեգրեցին ափիոնի վերաբերյալ: 1990-ական թվականներից կիրառվող դաժան սահմանափակումները նախերգանք էին 2000 թվականին կրոնական հողի վրա լիարժեք և շատ արդյունավետ արգելքի համար։ Աֆղանստանի պատերազմը (2001-2022 թվականներ)՝ 2001 թվականից սկսած, նշանակում էր, որ արգելքը գործելու էր կարճ ժամանակով։[8] Ափիոնի առևտուրը ակտիվացավ 2006 թվականին, այն բանից հետո, երբ թալիբները կորցրեցին վերահսկողությունը տեղի ռազմական ղեկավարների նկատմամբ:Չնայած նրան, որ նախկինում արգելել էին ափիոնի առևտուրը, այնուամենայնիվ օգտագործում էին ափիոնից ստացված փողերը՝ երկու տասնամյակ տևած արշավը Աֆղանստան հետ գրավումը խթանելու համար, [8], ովքեր իրենց տարեկան եկամուտների 60%-ը ստանում էին ափիոնի առևտրից։[9] Աֆղանստանի այն ժամանակվա կառավարությունը նույնպես արգելեց արտադրությունը, չնայած թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կոալիցիոն ռազմական ուժերի ջանքերին, արգելքը քիչ ազդեցություն ունեցավ արտադրությունը դադարեցնելու համար։ 2021 թվականին` Քաբուլի անկումից հետո (2021 թվական) ափիոնի առևտուրը սկսեց զարգանալ, ֆերմերների մեծամասնությունը 2022 թվականի գարնանը բերքահավաքի համար որոշակի չափով սկսեցին ափիոնի ցանքսը: 2022 թվականին ապրիլին թալիբները կրկին արգելեցին արտադրությունը՝ կակաչի բերքահավաքի ժամանակ։[8] 2023 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի զեկույցը ցույց տվեց, որ ամբողջ Աֆղանստանում կակաչի մշակումը նվազել է ավելի քան 95%-ով՝ այլևս չլինելով աշխարհում ափիոնի ամենամեծ արտադրողը: 2023 թվականին ՄԱԿ-ը հայտարարեց, որ Մյանմարի Չին և Սագաինգ նահանգները աարտադրել են բերքահավաքի կակաչը՝ գերազանցելով Աֆղանստանին: Կակաչի մշակման աճը տարածվել է մինչև Մանիպուր՝ հնդկական նահանգ: Տեղեկություններ կան, որ կուկի-չին գրոհայինների ֆինանսավորումը գալիս է կակաչի արտահանումից։[10][11]

Պատմություն

Հերոինի արտադրության շրջանները աշխարհի քարտեզի վրա

Չոր կլիման և թարմ մթերքների տեղափոխման դժվարությունները դժվարացնում են արտահանվող գյուղատնտեսությունը Աֆղանստանում: Այնուամենայնիվ, ափիոնի կակաչը երաշտի ժամանակ դիմացկուն է, չի փչանում երկար ճանապարհներին, հեշտ է տեղափոխել և պահել, և վաճառվում է ավելի թանկ գնով:[12] Չոր ափիոնի վաճառքի գինը մոտավորապես 125 դոլար է մեկ կիլոգրամի համար (2007 թվականի գները) աֆղան ֆերմերը կարող էր 17 անգամ ավելի շատ շահույթ ստանալ ափիոնի կակաչից (4622 դոլար մեկ հեկտարի համար), քան ցորենից (266 դոլար մեկ հեկտարի համար)։

Աֆղանստանն առաջին անգամ սկսեց զգալի քանակությամբ ափիոն արտադրել 1950-ականների կեսերին՝ իր հարևան Իրանին մատակարարելու համար, այն բանից հետո, երբ այնտեղ արգելվեց կակաչի մշակումը: Աֆղանստանը և Պակիստանն ավելացրեցին արտադրությունը և դարձան ափիոնի հիմնական մատակարարները 1970-ականների կեսերին Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, երբ քաղաքական անկայունությունը, զուգորդված երկարատև երաշտի հետ, խաթարեց մատակարարումները Ոսկե եռանկյունուց (Հարավարևելյան Ասիա) Ոսկե եռանկյունի. [13]

Խորհրդային շրջան (1979–1989)

Այն բանից հետո, երբ Աֆղանստանում Խորհրդային միության կողմից աջակցություն ունեցող ձախ թևի կառավարությունը չկարողացավ ձեռք բերել ժողովրդի աջակցությունը, սոցիալստները (Խորհրդա-աֆղանական պատերազմ) որոշեցին ներխուժել Աֆղանստան: Դիմադրության մի շարք առաջնորդներ՝ հատկապես Գյուլբուդդին Հեքմաթյարը, Մոլլան (Նասիմ Ախունդզադա) և Իսմաթ Մուսլիմը, կենտրոնացան իրենց շրջաններում ափիոնի արտադրության ավելացման վրա՝ ֆինանսավորելու իրենց գործողությունները՝ անկախ դրա իսլամական «հարամ» կարգավիճակից։ 1982-1983 թվականներին արտադրությունը կրկնապատկվել է մինչև 575 մետրիկ տոննա:[14][15] Այն բանից հետո, երբ Աֆղանստանում Խորհրդային միության կողմից աջակցություն ունեցող ձախ թևի կառավարությունը չկարողացավ ձեռք բերել ժողովրդի աջակցությունը, սոցիալստները (Խորհրդա-աֆղանական պատերազմ) որոշեցին ներխուժել Աֆղանստան: Դիմադրության մի շարք առաջնորդներ՝ հատկապես Գյուլբուդդին Հեքմաթյարը, Մոլլան (Նասիմ Ախունդզադա) և Իսմաթ Մուսլիմը, կենտրոնացան իրենց շրջաններում ափիոնի արտադրության ավելացման վրա՝ ֆինանսավորելու իրենց գործողությունները՝ անկախ դրա իսլամական «հարամ» կարգավիճակից։ 1982-1983 թվականներին արտադրությունը կրկնապատկվել է մինչև 575 մետրիկ տոննա:[16][17] (Այդ ժամանակ Միացյալ Նահանգները մշակել էր մոջահեդներին աջակցելու՝ «ձեռքի երկարության» ռազմավարությունը, որի հիմնական նպատակն էր դանդաղորեն դուրս բերել Խորհրդային Միությունը քայքայման միջոցով, այլ ոչ թե արագ և վճռական տապալում իրականացնել): Հեքմաթյարը, ով աջակցություն էր ստանում ԿՀՎ-ի և Պակիստանի կողմից, կառուցել է առնվազն վեց հերոինի վերամշակման գործարան Կոհ Ի Սուլթանում՝ Պակիստանի հարավ-արևմուտքում, այն ժամանակ, երբ մյուս ռազմական ղեկավարները բավարարվում էին հում ափիոնի վաճառքով։ Նասիմ Ախունդզադան, ով վերահսկում էր կակաչի աճեցման ավանդական շրջանը՝ Հիլմեդի հյուսիսը, սահմանեց ափիոնի արտադրության քվոտաներ, որոնք, ըստ լուրերի, կիրառել է նույնիսկ խոշտանգումների և ծայրահեղ բռնությունների միջոցով: Մարդկանց թրաֆիքինգի նկատմամբ վերահսկողությունը առավելագույնի հասցնելու նպատակով Նասիմը գրասենյակ էր պահում Իրանի Զահիդան քաղաքում:[18] Սոցիալիստները պնդում էին, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) գործակալներն օգնում էին Աֆղանստանից մաքսանենգ ճանապարհով ափիոն տեղափոխելուն կա՛մ Արևմուտք՝ Աֆղանստանի դիմադրության համար գումար հավաքելու, կա՛մ Խորհրդային Միություն՝ թմրանյութերից կախվածության միջոցով թուլացնելու նպատակով: Ալֆրեդ Մակքոյի խոսքերով, ԿՀՎ-ն աջակցել է տարբեր աֆղանական թմրաբարոնների, ինչպիսիք են Գյուլբուդդին Հեքմաթյարը,[19] Հաջի Այուբ Աֆրիդին և այլք: Մյուս գործոնը Պակիստանի ներսում մոջահեդներին արմատախիլ անելու ջանքերն էին (որի միջգերատեսչական հետազախուզությունը, զուգադիպությամբ պարզվեց, որ մոհաջիդների կողմնակիցն է)։ Պակիստանի կառավարությունը, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և այլ խմբեր ներգրավված են եղել Աֆղանստանին սահմանակից Հյուսիսարևմտյան սահմանամերձ նահանգի (այժմ՝ Խայբեր Փախտունխվա) որոշ հատվածներում կակաչի մշակման վերացմամբ: Ափիոնի արդյունաբերությունը 1980-ականներին Պակիստանից տեղափոխվեց Աֆղանստան: [20] Մյուս գործոնը Պակիստանի ներսում մոջահեդներին արմատախիլ անելու ջանքերն էին (որի միջգերատեսչական հետազախուզությունը, զուգադիպությամբ պարզվեց, որ մոհաջիդների կողմնակիցն է)։ Պակիստանի կառավարությունը, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և այլ խմբեր ներգրավված են եղել Աֆղանստանին սահմանակից Հյուսիսարևմտյան սահմանամերձ նահանգի (այժմ՝ Խայբեր Փախտունխվա) որոշ հատվածներում կակաչի մշակման վերացմամբ: Ափիոնի արդյունաբերությունը 1980-ականներին Պակիստանից տեղափոխվեց Աֆղանստան: [20][21]

Պատերազմի ժամանակաշրջանը (1992-1996 թվականներ)

Երբ 1989 թվականին խորհրդային բանակը ստիպված եղավ դուրս գալ, Աֆղանստանի Հանրապետության և մոջահեդների միջև քաղաքացիական պատերազմը շարունակվեց մինչև կառավարության փլուզումը՝ 1992 թվականին։ Կառավարության անկումը ստեղծեց իշխանության վակուում. տարբեր մոջահեդական խմբավորումներ սկսեցին պայքարել միմյանց դեմ իշխանության համար: Այն բանից հետո, երբ Արևմուտքի աջակցությունը դադարեցվեց, նրանք սկսեցին գնալ նորից կակաչի մշակմանը՝ իրենց ռազմական գոյությունը ֆինանսավորելու համար:

Թալիբանի վերելքը (1996–2001)

1999 թվականին՝ թալիբների տիրապետության ժամանակ, Աֆղանստանը տեսավ ափիոնի ռեկորդային բերք՝ 4500 մետրիկ տոննա (4400 երկար տոննա (անգլիական տոննա); 5000 կարճ տոննա (ամերիկյան տոննա)):[22] 2000 թվականի հուլիսին թալիբների առաջնորդ մոլլա Մուհամեդ Օմարը, ով աշխատում էր ՄԱԿ-ի հետ Աֆղանստանում հերոինի արտադրությունը վերացնելու համար, հայտարարեց, որ կակաչի աճեցումը հակասում է իսլամին, ինչը հանգեցրեց աշխարհում թմրամիջոցների դեմ պայքարի ամենահաջող արշավներից մեկին: Թալիբները կակաչի աճեցման արգելք էին սահմանել սպառնալիքները, բռնի ոչնչացումը և խախտողներին հրապարակային պատժելու միջոցը: Արդյունքում 99%-ով կրճատվել է թալիբների կողմից վերահսկվողհատվածներում ափիոնի կակաչի մշակման տարածքները, որն այն ժամանակ կազմում էր հերոինի համաշխարհային պաշարների մոտ երեք քառորդը:[23] Արգելքը գործեց բավականին կարճ ժամանակ՝ 2001 թվականը՝ թալիբների տապալումը։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ ենթադրում են, որ որոշ կողմեր շահել են Արգելքի ժամանակ գների բարձրացումից: Ոմանք նույնիսկ կարծում էին, որ դա շուկայական մանիպուլյացիայի ձև էր որոշ նարկոբարոնների կողմից: Չորացրած ափիոնը, ի տարբերություն գյուղմթերքների մեծ մասի, կարելի է հեշտությամբ պահել երկար ժամանակ՝ առանց սառնարանի կամ այլ թանկարժեք սարքավորումների: Գաղտնի թաքստոցներում պահվող ափիոնի հսկայական պաշարներով թալիբները և թմրանյութերի առևտրով զբաղվող մյուս խմբերը, տեսականորեն, կարող են հսկայական անձնական շահույթներ ստանալ 2000 թվականի արգելքից և սեպտեմբերի 11-ի հարձակումներին հաջորդած քաոսի ընթացքում:[24][25][26][27]

Աֆղանական պատերազմը (2001-2021 թվականներ)

2001 թվականի նոյեմբերին՝ Աֆղանստանի պատերազմի բռնկման պատճառով տնտեսության փլուզումը և եկամտի այլ աղբյուրների բացակայությունը, երկրի ֆերմերներից շատերին ստիպեցին արտահանման համար դիմել ափիոնի աճեցմանը (2004 թվականին կազմում էր 1300 կմ2 կամ 500 քառակուսի մղոն՝ Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տվյալներով): 2001թ. դեկտեմբերին մի շարք նշանավոր աֆղանցիներ, ՄԱԿ-ի հովանու ներքո, հավաքվեցին Գերմանիայի Բոնն քաղաքում` մշակելու Աֆղանստան պետության վերականգնման ծրագիր՝ ներառյալ նոր սահմանադրության ընդունում և համապետական ընտրություններ: Որպես այս համաձայնագրի մաս՝ Միացյալ Թագավորությունը (Մեծ Բրիտանիա) նշանակվեց Աֆղանստանում թմրամիջոցների դեմ պայքարի խնդիրների լուծման առաջատար երկիր: Աֆղանստանն այնուհետև կիրառության մեջ դրեց իր նոր սահմանադրությունը և անցկացրեց համապետական ընտրություններ: 2004 թվականի դեկտեմբերի 7-ին Համիդ Քարզայը պաշտոնապես երդվեց որպես ժողովրդավարական Աֆղանստանի նախագահ:

Տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներ և ափիոնի կակաչի աճեցման մակարդակը 2007–2008 թթ.

Հաջորդող երեք վեգետացիոն սեզոններից երկուսի ժամանակ եղել է ափիոնի կակաչի աճեցման ռեկորդային մակարդակ: Կոռումպացված պաշտոնյաները միգուցե կարողանային խաթարել կառավարության ջանքերը՝ օրենքն և կարգուկանոնը պահպանելու համար: Աֆղան ֆերմերներն ասում են, որ «կառավարաության պաշտոնյաները կաշառք էին ընդունում թմրանյութերի առևտրի վրա աչք փակելու համար, մինչդեռ պատժում էին աղքատ ափիոն աճեցնողներին»:"[28] Աֆղանստանում կակաչի աճեցումը դադարեցնելու մեկ այլ խոչընդոտ էր ԱՄՆ-ի զինվորականների և աֆղանական պատերազմի հրամանատարների անախորժ համագործակցությունը թմրանյութերի առևտրով զբաղվողներին որսալու հարցում: Թալիբների բացակայության պայմաններում պատերազմական ղեկավարները հիմնականում վերահսկում էին ափիոնի առևտուրը, բայց մյուս կողմից էլ օգնում էին ամերիկյան ուժերին հետախուզության մեջ, տեղական հետախուզություն տրամադրելով և նույնիսկ մասնակցելով ռազմական գործողություններին, որպեսզի իրենց տարածքները հեռու պահեն Ալ-Կաիդայից և Թալիբան ապստամբներից: Թեև Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ջանքերը թմրանյութերի առևտրի դեմ պայքարում ակտիվացել էին, այդ ջանքերը խոչընդոտ դարձան, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող շատ կասկածյալներ դարձան Կարզայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:[29] Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (ՄԱԹՀՊԳ) 2006 թվականին գնահատել է, որ երկրի 2,7 միլիարդ դոլար տարեկան ՀՆԱ-ի 52%-ը գոյանում է թմրանյութերի առևտուրից:[30] Արտադրության աճը կապված էր անվտանգության իրավիճակի վատթարացման հետ, քանի որ կայուն անվտանգություն ունեցող տարածքներում արտադրությունը նկատելիորեն ցածր էր։ [31]

Ծանոթագրություններ

  1. Felbab-Brown p. 113
  2. David Greene (host, Morning Edition), Hayatullah Hayat (Governor of Helmand Province, Afghanistan), Tom Bowman (reporter), Dianne Feinstein (U.S. Senator, Chair of the Caucus on International Narcotics Control) (6 July 2016). Afghan Governor Wants Government To Control Poppy Crop (Radio broadcast). NPR. Event occurs at 0:10. Վերցված է 6 July 2016-ին. «Afghanistan's poppy production… accounts for more than 91 percent of the world's heroin.»
  3. «UNODC 2010 world drug report, page 43» (PDF). Վերցված է November 30, 2011-ին.
  4. UNITED NATIONS Office on Drugs and Crime. «Afghanistan Opium Survey 2007» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) January 28, 2008-ին. Վերցված է January 27, 2008-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «World Drug Survey 2019» (PDF).
  6. «Opium Amounts to Half of Afghanistan's GDP in 2007, Reports UNODC» (Press release). United Nations Office on Drugs and Crime. November 16, 2007. Արխիվացված է օրիգինալից June 18, 2011-ին. Վերցված է April 18, 2012-ին.
  7. «The opium economy in afghanistan» (PDF). United Nations Office on Drugs and Crime. 2003: 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) September 8, 2009-ին. Վերցված է June 25, 2009-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 Padshah, Safiullah; Gibbons-Neff, Thomas (2022-04-03). «Taliban Outlaw Opium Poppy Cultivation in Afghanistan». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022-04-03-ին.
  9. «Profits and poppy: Afghanistan's illegal drug trade a boon for Taliban». Reuters. 16 August 2021. Վերցված է 19 May 2023-ին.
  10. «Afghan opium poppy cultivation plunges by 95 percent under Taliban: UN». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2023-11-07-ին.
  11. «Opium cultivation declines by 95 per cent in Afghanistan: UN survey | UN News». news.un.org (անգլերեն). 2023-11-05. Վերցված է 2023-11-07-ին.
  12. Malkasian, Carter (2021). The American war in Afghanistan : a history. New York: Oxford University Press. ISBN 978-0-19-755077-9. OCLC 1240264784.
  13. Felbab-Brown p.114
  14. Felbab-Brown p.115
  15. «UN Office for the Coordination of Human Affairs website – Bitter-Sweet Harvest: Afghanistan's New War» (PDF). Irinnews.org. August 2, 2004. Վերցված է November 30, 2011-ին.
  16. Felbab-Brown p.115
  17. «UN Office for the Coordination of Human Affairs website – Bitter-Sweet Harvest: Afghanistan's New War» (PDF). Irinnews.org. August 2, 2004. Վերցված է November 30, 2011-ին.
  18. Felbab-Brown p.116
  19. DeRienzo, Paul (November 9, 1991). «Interview with Alfred McCoy».
  20. 20,0 20,1 Killing the Cranes, Edward Girardet, Chelsea Green Արխիվացված Օգոստոս 12, 2014 Wayback Machine publisher. Opium/Pakistan – p 133
  21. [pdf.usaid.gov/pdf_docs/PDABK009.pdf Project Assistance Completion Report], Northwest Frontier Area Development, 391-0485, USAID Mission to Pakistan and Afghanistan
  22. «Press conference on Afghanistan opium survey 2004» (Press release). United Nations. November 18, 2004. Վերցված է January 14, 2006-ին.
  23. Where have all the flowers gone?: evaluation of the Taliban crackdown against opium poppy cultivation in Afghanistan Արխիվացված Ապրիլ 8, 2016 Wayback Machine
  24. Seeds of Terror, Gretchen Peters, MacMillan
  25. PRICES AND MARKET INTERACTIONS IN THE OPIUM ECONOMY Արխիվացված Հունիս 5, 2013 Wayback Machine, William A. Byrd and Olivier Jonglez, World Bank (analysis of prices)
  26. «U.S.: Taliban continue to profit from drug trade». CNN. October 3, 2001. Վերցված է 12 November 2016-ին.
  27. Pharr, Jasper (January 25, 2016). Life, Liberty, and the Pursuit of Terrorist on U.S. Soil. Dorrance Publishing Company, Incorporated. էջ 142. ISBN 978-1-4809-6646-8. Վերցված է 12 November 2016-ին.
  28. Afghanistan Immigration Policy, Laws and Regulations Handbook: Strategic Information and Regulations. Lulu.com. April 4, 2013. ISBN 9781438782003.
  29. «Afghanistan riddled with drug ties». Christian Science Monitor. May 13, 2005. Վերցված է 27 September 2007-ին.
  30. «msnbc.msn.com». Արխիվացված է օրիգինալից June 27, 2006-ին. Վերցված է 27 September 2007-ին.
  31. «unodc.org». Արխիվացված է օրիգինալից 18 May 2007-ին. Վերցված է 27 September 2007-ին.