Jump to content

Ազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազան

Ազան[1] (արաբ. أذان‎ — հրավեր‎)-Մուսուլմանների հերթական աղոթքի հրավեր: Ազանն ազդարարում է նամազի սկիզբը: Ազան կարդացողին անվանում են մոազեն[2]: Համապատասխան ժամին, մոազենը կանգնում է Քաաբայի (Ղեբլե[3]) դիմաց և մուսուլմաններին հրավիրում նամազի: Ազանից մի քանի րոպե անց, աղոթքից առաջ, կարդացվում է էղամեն: Ազանը որպես կանոն, հայտարարվում է մզկիթի մինարեթից:

Պատմություն

Պատմության համաձայն, Ազանը սահմանել է Մուհամմադ մարգարեն [4] 622-623թթ: Տեղափոխվելով Մեքքա, նա հավաքում է իր աջակիցներին, որպեսզի որոշի աղոթքի հրավիրելու համապատասխան ձև: Հավաքվածների մի մասը առաջարկում է հնչեցնել զանգերը, մյուսները` վառել խարույկներ, երրորդները` փչել փողերը: Մարգարեն մերժում է այս առաջարկները: Սուննիներն ասում են, որ Աբդուլլահ Էբն Զեյդը երազում տեսել է ազանի տեքստը: Առավոտյան նա գնում է Մուհամմադ մարգարեի մոտ և պատմում երազի մասին: Հետո պարզվում է, որ նմանօրինակ երազներ տեսել են նաև մյուսները: Նրանց լսելուց հետո Մուհամմադը հավանություն է տալիս ազանին և Աբդուլլահ Իբն Զիիդին հանձնարարում, Բիլալ բեն Ռաբային, որն ուներ շատ գեղեցիկ ձայն, սովորեցնել ազանի խոսքերը: Այսպիսով, Բիլալը դարձավ իսլամի պատմության մեջ առաջին մոազենը: Շիաները սակայն համոզված են, որ ազանը մարգարեին ներշնչվել է Գաբրիել հրեշտակի կողմից:

Մուհամմադն ասել է. «Եթե եկել է աղոթքի ժամանակը, թող ձեզանից մեկը կարդա ազան, իսկ ամենաարժանավորը լինի ձեր իմամը»  :

Ազանի տեքստը[5]՝

الله اكبر الله اكبر – Ալլահն ամենազորն է, Ալլահն ամենազորն է (2 անգամ)

أشهد أن لا إله إلا الله – Վկայում եմ, որ չկա աստվածություն Ալլահից բացի (2 անգամ)

أشهد أن محمدا رسول الله – Վկայում եմ, որ Մուհամմադը Ալլահի մարգարեն է (2 անգամ)

حي على الصلاة – Շտապե՛ք աղոթքի (2 անգամ)

حي على الفلاح – Շտապե՛ք փրկվել (2 անգամ)

الصلاة خير من النوم – Աղոթքը քնելուց լավ է (2 անգամ)

الله اکبر الله اکبر – Ալլահն ամենազորն է, Ալլահն ամենազորն է (1 անգամ)

لا إله إلا الله – Չկա աստվածություն Ալլահից բացի (1 անգամ)

Աղբյուր՝

http://islam-today.ru/veroucenie/nacinausim/kibla-simvol-duhovnogo-edinstva-musulman/

https://armislam.livejournal.com/

https://quran.com/

http://tadeebulquran.com/adhan-azan-in-arabic-text/

  1. https://en.wikipedia.org/wiki/Adhan
  2. https://dic.academic.ru/dic.nsf/islam/595/%D0%9C%D1%83%D1%8D%D0%B4%D0%B7%D0%B8%D0%BD
  3. https://dic.academic.ru/dic.nsf/islam/426/%D0%9A%D0%B8%D0%B1%D0%BB%D0%B0
  4. https://24smi.org/celebrity/5240-prorok-mukhammed.html
  5. https://www.wikihow.com/Call-the-Adhan