Jump to content

Բլոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բլոգ (անգլ.՝ blog, «web log», «իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր»), կայք, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։ Բլոգներին բնորոշ են տվյալ ժամանակահատվածում ակտուալ գրառումները, որոնք դասավորվում են հակառակ ժամանակագրական դասավորությամբ (վերջին գրառումը սկզբում)։ Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ (բլոգային գրառմանն արած մեկնաբանությունների, կամ սեփական բլոգային գրառումների միջոցով)։

Բլոգ վարող անձանց անվանում են բլոգերներ։ Ըստ հեղինակների կազմի բլոգները լինում են անձնական, խմբակային (կորպորատիվ, ակումբային) կամ հրապարակային (բաց)։

«Բլոգ» տերմինը մատծել է Յորն Բարգերը[1] 1997 թվականի դեկտեմբերի 17-ին։ «Բլոգ» բառի կարճ ձևը մտածել է Պիտեր Մերհոլցը, ով այն իր Peterme.com բլոգում կատակային ձևով օգտագործել է 1999 թվականի ապրիլին կամ մայիսին[2][3][4]։ Pyra Labs-ից Էվան Ուլիյամսը օգտագործել է «բլոգը» որպես գոյական և բայ (անգլ.՝ «to blog», ինչը նշանակում է «փոխել սեփական բլոգը կամ ուղարկել սեփական բլոգին»), ինչը հանգեցրեց «բլոգեր» տերմինի ստեղծմանը։ Pyra Labs-ում ստեղծվեց Blogger.com, ինչն էլ հանգեցրեց բլոգերության մասսայականության[5]։

Մասնակցության մոտիվացիա և բլոգների ֆունկցիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկ է հաշվի առնել, որ բլոգների և հեղինակության կարդալը ըստ բովանդակության երկու տարբեր գործընթացներ են։ Մարդիկ, որոնք օգտագործում են բլոգների հաղորդակցական հնարավորությունները սեփական բլոգի համատեքստից դուրս, նշում են մարդկանց հետ շփման հնարավորությունը, որոնց հետ հնարավորություն չունեն շփվել ամիջականորեն, օրինակ՝ այլ քաղաքներում ապրող ընկերների հետ։ Բլոգներում գործող հաղորդագրությունների այլընտրական տնտեսությունը[6] շփման նմանատիպ տեսակը դարձնում է առավել հարմար, քանի որ այն չի ենթադրում պարտավորությունների փոխադարձություն և շփման այլ սահմանափակումներ։

Եվգենի Գորնին իր հոդվածում[7] առանձնացնում է հետևյալ նպատակները, որոնց բլոգների կարդացողը կարող է հետևել.

  • Ինֆորմացիայի ստացում։
  • Ընթերցանություն-ժամանց։
  • Այս կամ այն գործողությունների հանդեպ հասարակության արձագանքների հետևում (իրականում բլոգներն իրենցից ներկայացնում են հսկայական պատրաստի ֆոկուս-խումբ)։
  • Հանրայնացման համար ընթերցանություն, հայտնի մարդկանց կյանքում սեփական ներկայության զգացում։

Կենդանի ամսագրի բլոգերների՝ 2005 թվականին իրականացրած հարցման արդյունքում[8] առանձնացվեցին բոլգների հետևյալ ֆունկցիաները.

Հաղորդակցական ֆունկցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողրդակցական ֆունկցիան հիշատակվում է ամենից հաճախ։ Բլոգերների մեծամասնությունն ասում է, որ բլոգը վարում կամ կարդում են իրենց հետաքրքիր մարդկանց հետ շփվելու համար։ Առաջին հերթին այն հնարավորություն է ասել մի բան մեկ անգամ այնպես, որպեսզի այն լսեն շատերը։ Ի՞նչ իմաստ ունի պատմել տաս, քսան, երեսուն ծանոթին քաղաքամերձ այգի այցելության մասին, եթե դա կարելի է նկարագրել սեփական բլոգում՝ զարդարելով լուսանկարներով։ Ամեն մեկը կկարդա դրա մասին իր համար հարմար ժամանակ կամ ընդհանրապես չի կարդա՝ որոշելով, որ իերն հետաքրքիր չէ։ Այնուամենայնիվ նման իրավիճակը առաջացնում է հանդիպական խնդիր, երբ «իրական կյանքում» հանդիպած երկու բլոգերները, որոնք չունեն պատշաճ երևակայություն, չունեն թեմա խոսելու համար։

Ինչպես «ընթերցողների», այնպես էլ «գրողների» համար կարելի է առանձնացնել բլոգներում օգտագործման հաղորդակցական մոտիվացիայի երկու ուղղություն՝ ծանոթների հետ շփում և շփման շրջանի ընդլայնում։ Ընդ որում ոմանք բլոգը վարում են ծանոթների հետ հաղորդակցման հարմարության համար, իսկ մյուսները՝ նոր մարդկանց հետ ծանոթանալու, լսարանը ընդլայնելու համար։ Այս երկու բանաձևում՝ «նոր մարդկանց հետ ծանոթանալ» և «լսարանը ընդլայնել», արտացոլվում է ևս մեկ տարբերություն. երբ ոմանց պետք են ընկերներ, մյուսներին՝ լսողներ։

Ինքնաներկայացման ֆունկցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ռեսպոնդենտներ նշել են, որ իսկազբանե որոշել էին ստեղծել անձնական էջ (կայք համացանցում), սակայն ավելի ուշ, իմանալով, թե որքան հեշտ է բլոգ վարելը, նախընտրեցին իրենց մասին ինֆորմացիայի տեղադրման այս ձևը։ Գոյություն ունի բլոգների դաս, որոնք նախատեսված են հեղինակների ստեղծագործությունների (բանաստեղծություններ, լուսանկարներ, արձակ գրվածքներ, նկարներ) քննարկման և հրամարակման համար, սակայն սովորական օրագիրն էլ, անկասկած, իր մեջ կրում է հեղինակի անձնական տեղեկատվություն։ «Վարում եմ օրագիր, որպեսզի ինձ կարդան»,-այսպես կարող են ասել շատ բլոգերներ։

Զվարճանքի ֆունկցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մարդիկ նախընտրում են վարել, կարդալ բլոգներ և մեկնաբանություններ որպես ժամանակի զվարճալի անցկացում, հատկապես, եթե ինչ-որ պատճառով սահմանափակված են ժամանցի այլ միջոցներ, բացի համացանցը, և ունեն բավականին ազատ ժամանակ, որն անհրաժեշտ է ծախսել, օրինակ՝ երիտասարդ մայրերը բլոգերների համայնքի զգալի մասն են կազմում, նրանք միշտ նյութ ունեն տեղադրելու իրենց բլոգում, նրանք ունենում են շատ հարցեր, որոնցով կարող են դիմել ուրիշներին և այլն։ Բլոգներն իրենցից ներկայացնում են զվարճալի ընթերցանության անսպառ աղբյուր։

Որոշ օգտատերեր օգտագործում են բլոգը, որպեսզի ժամանակ ծախսեն, որոշներն էլ այն օգտագործում են լիարժեք շփման համար ազատ ժամանակի անբավարարությունից։ Այսպիսով, բլեգերների ընկերության մեխանիզմը թույլ է տալիս շփվել յուրաքանչյուր օգտատիրոջ համար հարմար ռեժիմով։

Մեմուարների ֆունկցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և ավանդական թղթե օրագիրը, բլոգը կարող է կրել մեմուարների ֆունկցիան, ինչ-որ նշումների տեղեր, որոնք կարող են պետք լինել ապագայում, քո կյանքի այն կամ այն իրադարձության մանրամասների մասին հիշեցման եղանակ։ Ռեսպոնդենտները, որոնք օգտագործում են նման ֆունկիցաի, օրագիրը վարում են իրենց իսկ համար, որպեսզի հետո կարդան, որպեսզի ինչ-որ նշեն այն, ինչն ուզում են հիշել։

Ինքնազարգացման կամ խոհածության ֆունկցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ֆունկցիան կապված է նրա հետ, որ բլոգը թույլ է տալիս մասնակիցների ստեղծել Ես-ի նոր կերպար, հնարավոր է այնպիսին, ինչպիսին հեղինակը ձգտում է լինել։ Ոմանք էլ նշում են, որ օրագրի հայտնությունը ստիպում է իրենց շարունակել վարել, ինչպես նաև ստիպում է սովորել ավելի գրագետ շարադրել մտքերը, ինչն օգնում է իրենց ավելի լավ հասկանալ իրադարձությունները (Երբ գրավոր շարադրում ես սեփական խնդիրը կամ գաղափարը, ավելի հեշտ է դառնում իրավիճակը վերլուծել)։

Ապրանքների և ծառայությունների առաջխաղացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլոգի շնորհիվ կարելի է հետևել այն, թե ինչ է ասում մարդիկ ձեր շուկայի, կազմակերպության, ապրանքների մասին։ Հնարավորություն է տալիս ամիջականորեն մասնակցել քննարկումներին՝ տեղադրելով մեկնաբանություններ այլ մարդկան բլոգներում։ Կարելի է համագործակցել այլ բլոգերների հետ, որոնք գրում են նմանատիպ թեմաներ, և վերջապես, անմիջական ազդեցություն թողնել քննարկումների վրա սեփական բլոգի միջոցով[9]։

Բլոգները տարբերակվում են

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հեղինակների

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անձնական բլոգ - վարվում է մեկ անձի (հեղինակի) կողմից
  • «Ուրվական» բլոգ - վարվում է անհայտ անձի կողմից, մեկ այլ անձի անունից
  • Կոլեկտիվ կամ սոցիալական բլոգ - վարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ բլոգի տիրոջ կամ մոդերատորների կողմից որոշված կանոններով
  • Կորպորատիվ բլոգ - վարվում է մեկ կազմակերպության անդամների կողմից

Ըստ բովանդակության տեսակի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեքստային բլոգ - հիմնականում պարունակում է տեքստեր
  • Ֆոտոբլոգ - հիմնականում պարունակում է լուսանկարներ
  • Երաժշտական բլոգ - հիմնականում պարունակում է երգեր
  • Պոդկաստինգ կամ բլոգկաստինգ - հիմնական պարունակությունը կազմում են ձայնագրիչի միջոցով ձայնագրված ձայնային հաղորդագրությունները
  • Վիդեոբլոգ - հիմնականում պարունակում է տեսանյութեր

Ըստ բովանդակության առանձնահատկության

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոնտենտային բլոգ - բլոգ, որտեղ հրապարակվում են հեղինակային նյութեր
  • Մոնիտորինգային բլոգ - բլոգ, որը հիմնականում պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր
  • Մեջբերումներով բլոգ - բլոգ, որտեղ հատվածներ են մեջբերվում այլ բլոգներից
  • Տամբլելոգ, Տամբլոգ, Տլոգ - բլոգ, որի յուրաքանչյուր գրառում ունի որոշակի ֆորմատ՝ հղում, մեջբերում, վիդեո, լուսանկար, երկխոսություն, կամ այլ
  • Սպլոգ - սպամ-բլոգ

Ըստ տեխնիկական հիմքի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Stand alone բլոգ - առանձին հոստինգի և "շարժիչի" վրա կառուցված բլոգ
  • Պլատֆորմային բլոգ - որևէ պլատֆորմի վրա զետեղված բլոգ (ՎորդՊրես, Blogger կամ այլ)
  • Մոբլոգ - բլոգ, որը վարվում է բջջային կամ շարժողական տեխ. միջոցներով

Բլոգ պլատֆորմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ բլոգերների շրջանում հայտնի բլոգ-պլատֆորմներ ՎորդՊրես, Blogger
Հայ բլոգերների շրջանում հայտնի սոցիալական բլոգ սերվիսներ Ֆեյսբուք, MySpace
Այլ բլոգ-պլատֆորմներ Գաբ, Ինստագրամ, Թվիթթեր, Tumblr

Բլոգերների հետապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլոգերների կողմից բոլորին հասանելի տեղեկատվության տարածումը մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը կարգավորում էր 27.07.2006 № 149-ФЗ «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» դաշտային օրենքը։ Այնուհետև Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը դադարեցրեց տնօրինել բլոգերների գրանցամատյանը[10]։

Բլոգերը կարող է հետապնդվել երկու պատճառով.

Առաջին, պատճառները կարող են լինել քաղաքական։ Բլոգները ավելի դժվար է վերահսկել, քան գրանցված կամ չգրանցված տպագրական և աուդիո-վիզուալ ԶԼՄ-ները։ Այսպիսով, ավտորիտար և տոտալիտար ռեժիմները հաճախ պատժիչ միջոցներ են ենթարկում բլոգերների դեմ, որոնք հայտնել են անցանկալի քաղաքական հայացքներ իրենց բլոգներում կամ հրատարակված նյութերում վարկաբեկող նեկա իշխանությանը[11]:Օրինակ, ըստ տվյալների՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից տրամադրված 20 Կուբայում, և Չինաստանում 24 բլոգերներ ներկա պահին դատապարտված են և գտնվում են ազատազրկման մեջ[11]։

Երկրորդ, բլոգերը կարող է հետապնդվել անձնական պատճառներով՝ վիրավորելով հստակ անձին իր բլոգում, դիպչելով օտար շահերին կամ հրապարակելով տվյալներ, որոնք վարկաբեկում են անհատներին կամ առևտրային համակարգին։ Ռուսաստանում բլոգերների դատական հետապնդման դեպքեր կան։

2006 թվականի նոյեմբերին Մոսկվայի դատախազությունը հետաքննում էր ՌԴ նախագահին ուղղված վիրավորանքի մասին գործը։ Պոգոստ Վլադիմիրսկա շրջանի գյուղի բնակիչ Իվան Զայցևը համացանցում տարածել էր տեղեկատվություն, որը վիրավիրում էր նախագահ Վլադիմիր Պուտինի արժանապատվությունն ու պատիվը։ Դատական հոգեբուժները եկան այն եզահանգման, որ Զայցևը անմեղսագիտակ է։ Սրա հետ կապված դատախազությունը որոշեց նրա ստիպողական բուժմանը[12]։

Ռուսաստանում բլոգերների դատական ամենաաղմկահարույց հետապնդումը եղավ Սավվա Տերենտևի հանդեպ։ 2007 թվականի օգոստոսին Սիկտիվկարի (Կոմի հանրապետություն) դատախազությունը մեղադրանք առաջադրեց բլոգեր Սավվա Տերենտևային՝ ըստ 282.1 ՌԴ Քրեական օրենսգրքի 282.1 հոդվածի («ատելության կամ թշնամության սերմանում, կամ մարդկային արժանապատվության ոտնահարում»)[13]։ Ըստ այդ հոդվածի՝ պատիժը նախատեսվում էր մինչև 300000 ռուբլի տուգանք կամ ազատազրկում մինչև 2 տարի[14]։ Առիթ հանդիսացավ այն, որ Տերենտևան Կենդանի Ամսագրում անպատվաբեր էր արտահայտվել տեղի ոստիկանության մասին։

Սավվա Տերենտևայի գործընթացը Ռուսաստանում դարձավ բլոգերների առաջին դատական քննությունը և առաջացրեց հասարակական լայն հռչակություն։ Սավվա Տերենտևային դատապարտեցին պայմանական մեկ տարվա ազատազրկման։

Դմիտրի Շիրինկինի դեմ քրեական գործի համար պատճառ դարձավ իր tetraox.livejournal.com ամսագրում արված գրությունը.

Երեկ ես գնեցի ատրճանակ։ Հին ՏՏ մաքրված համարներով։ 150 փամփուշտով պահեստատուփով։ Փամփուշտները հին են, հատակին փորագրված է 64-րդ թվական, բայց լավ պահպանվել են, «յուղասնկեր»։ Ատրճանակը յուղաթղթի մեջ է, այսօր առավոտյան մաքրել եմ, քսեցի զենքի համար նախատեսված յուղ, ստուգեցի մեխանիզմը։ Պահեստատուփը լիցքավորեցի, բայց չփորձեցի կրակել. ես համոզված էի, որ այն լավ է աշխատելու։ Թե ումից եմ գնել, չեմ ասի։ Բայց վաճառողն ուներ Մակարովի ատրճանակ, երկու հատ։ Ես չվերցրի, քանի որ վատ եմ դրանցով կրակում, հզորությունն էլ այն չէ։ ՏՏ այն է, ինչ պետք է։ Ես ձեզ բոլորիդ ատում եմ, ես ատում եմ Պուտինին, Կասպարովին, Մակդոնալդսը, ատում եմ «Տուն-2»-ը, մետրոն, ատում եմ ռուսական մարզը։ Ես ինձ հետ կվերցնեմ երկու-երեք տասնյակ հոգի։ Դեռ չեմ որոշել՝ քաղաքի որ ԲՈՒՀ կգնամ։ Երևի, հավանաբար, պոլիտեխնիկական համալսարան։ Ես այն ատում եմ։ Չնայած որ ես ատում եմ համալսարանների մնացած տեսակները։ Ես ատում եմ մարդկանց։

Դուք ինձ համար կպարեք։ Շիկացած թավայի մեջ[15]։

Դատախազությունը հարկ համարեց հարուցել 207 ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով քրեական գործ («Ակնհայտ կեղծ տերոռիստական ակտնի մասին խոսող հաղորդագրություն»)։

Ինքը Շիրինկինը հարցազրույզում բազմիցս նշել է, որ տվյալ տեքստը տերոռիստական ակտնի մասին չի համարվում կեղծ։ Ըստ նրա խոսքերի՝ դա «չար պարսավագիր» է եղել, այն իրադրության արձագանքը, որը տեղի է ունեցել Վիրջինիայում (23-ամյա ուսանողը կարակել էր 32 մարդու, որից հետո ինքնասպան եղել)։

Քրեական քննությունը տևեց երեք ամսից ավել։ Շիրինկինի բնակարանի հետախուզությունից հետո բռնագրավվեց համակարգիչը։ Դատարանը իրականացրեց երկու լեզվաբանական փորձաքննություն[15] և եկավ այն եզրահանգման, որ տվյալ տեքստը տերոռիստական ակտնի նախապատրաստության մասին հաղորդագրություն է։ Որոշ բլոգերներ իրականացված փորձաքննությունների օբյեկտիվության մասին կասկածներ արտահայտեցին[16]։ Շիրինկինին դատապարտեցին 20000 ռուբլի տուգանքի։

Դմիտրի Շիրինկինի գործին ինքնատիպ «արձագանք» դարձավ Յուրի Կոտովի գործը։ Ինտերնետ-օրագրի այս հեղինակը հայտնեց, որ միացել է Պերմի օդանավակայանի օդագնացության համակարգին։

Ես պարզապես արեցի. տեղափոխեցի արբանյակների կողմից տրանսլյացիայի ենթարկվող կոորդինատները 25 սմ-ով[17]։

Յուրի Կոտովի բլոգի ընկերները հարկ համարեցին այս մասին հաղորդել իրավապահ մարմիններին այդ հաղորդագրության տվյալները ստուգելու խնդրանքով։ Իմանալով այդ մասին՝ Կոտովը անմիջապես իր գրառման տակ արեց հետևյալ նշումը. «Այդ տեքստը իրականության հետ ոչ մի առընչություն չունի, համարվում է հեղինակի մտացածին բանը»։ Հետաքրքիր է այն փաստը, որ Կոտովը Դմիտրի Շիրինկինի գործով վկան էր։

Բլոգերի անհատական անվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լրագրողներ առանց սահմանների» ընկերությունում համացանցի ազատ օգտագործման դեպարտամենտի ղեկավար Ջուլիեն Փեյնը խորհուրդ է տալիս բլոգներներին, որոնք պատրաստվում են հրապարակել իրենց անվտանգությանը սպացռնացող տեղեկատվություն, պահպանել անանունությունը, քանի որ պետությունը հետևում է բլոգոլորտի «խաղաղության խռովարարին» գոնե պատժելու նպատակով։

Ամերիկացի բլոգեր և «Լրագրողներ առանց սահմանների» ընկերության անդամ Իտան Ցուկերմանը անանունության պահպանման համար խորհուրդ է տալիս օգտագործել մականուն։ Որպեսզի բլոգերին անհնար լինի գտնել, Ցուկերմանը առաջարկում է օգտագործել հասարարկական համակարգիչներ, որոնցով օգտվում է մեծ քանակության մարդիկ, օրինակ՝ համակարգչային ակումբների կամ գրադարանների համակարգիչները, քանի որ նման կերպ բլոգերին դժվար կլինի բացահայտել և մեղադրանք առաջադրել։

Վաշինգթոնի համալասարանի World Information Access (WIA) միչկարգապահական հետազոտական խումբն իրականացրեց հետազոտություն և եկավ հետևյալ եզրահանգումներին. բլոգոլորտի հնգամյա ուսումնասիրության արդյունքներով ձերբակալվել են 64 բլոգերներ, այդ թվում՝ 2007 թվականին 36 մարդ, ինչը 3 անգամ շատ է, քան 2006 թվականին։ Իրենց բլոգերներից դժգոհների թվում են այնպիսի «ժողովրդավարական առաջավորներ», ինչպիսին են ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան։ Մեղադրված բլոգերների միջին ժամկետը 15 ամիսն է։ Ամենատպավորիչ պատիժը, որին վճռել էին համացանց-օրագրի հեղինակին, 8 տարվա ազատազրկումն է[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. After 10 Years of Blogs, the Future’s Brighter Than Ever
  2. It’s the links, stupid | The Economist
  3. welcome to peterme.com
  4. It’s «weblog» not «web log»
  5. LISTSERV 16.0 Արխիվացված 2009-02-21 Wayback Machine Արխիվացված 2009-02-21 Wayback Machine
  6. Сафонова Т. В. Порядок интеракции в сетевых дневниках: альтернативная экономика сообщений // Личность и межличностное взаимодействие в сети Internet. Блоги: новая реальность. / Под ред. Волохонского В. Л., Зайцевой Ю. Е., Соколова М. М. — СПб.: Изд-во СПбГУ, 2006 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  7. Gorny E. (2004) Russian LiveJournal: National specifics in the development of a virtual community Արխիվացված 2008-02-29 Wayback Machine Version 1.0, 13.05.2004
  8. Волохонский В. Л. Психологические механизмы и основания классификации блогов // Личность и межличностное взаимодействие в сети Internet. Блоги: новая реальность / Под ред. Волохонского В. Л., Зайцевой Ю. Е., Соколова М. М. — СПб.: Издательство СПбГУ, 2006 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  9. Скотт, Дэвид Мирман, 2011, էջ 101
  10. «Роскомнадзор прекращает вести реестр блогеров». 2017 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  11. 11,0 11,1 «Блогер, значит? В наручниках не попишешь! — Компьютерра-Онлайн». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. Случаи судебного преследования блогеров в России и в мире. РИА Новости (14 сентября 2007). Дата обращения 13 августа 2010. Архивировано 22 августа 2011 года.
  13. Уголовные дела против блогеров: расчёт на самоцензуру — Радио Свобода © 2010 RFE/RL, Inc
  14. Статья 282.1 УК РФ. Организация экстремистского сообщества
  15. 15,0 15,1 В Перми приговорили Интернет / Статьи / Молодёжная газета Эхо Свободы (недоступная ссылка)
  16. asper: Поскольку на суд к tetraox я вчера опозд
  17. NEWSru.com
  18. Блогер считает обвинительный приговор несправедливым | Права человека в России

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]