Գերմանիայի հայոց թեմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմ | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Վարչկենտրոն | Քյոլն |
Հիմնադրված | 1991 |
Մայր տաճար | Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցի |
Ծխեր | 15 ծուխ կամ համայնք |
Առաջնորդ | Սերովբե Եպիսկոպոս Իսախանյան |
Հոգևորականների թիվ | 7 |
Թեմի բնակչություն | 60-80 հազար հայ մարդ |
🌐 | www.armenische-kirche.de |
Գերմանիայի Հայոց Թեմ, Հայ առաքելական եկեղեցու թեմ Գերմանիայում, որի իրավասության ներքո է ամբողջ երկիրը։
Պատմություն
Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը կազմավորվել է 1991 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով[1]։ Առաջնորդանիստը Քյոլնի Աբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին է։ Թեմի կազմի մեջ են մտնում 15 համայնքներ Գերմանիայի մի շարք քաղաքներում, ինչպէս օրինակ՝ Քյոլն[2], Բեռլին[3], Մյունխեն, Մայնց[4], Գյոպպինգեն[5], Հանաու[4], Նյուրնբերգ, Բրեմեն եւ այլն։ Թեմում ներկա պահին ծառայում են Թեմակալ Առաջնորդից բացի եւս վեց հոգեւորականներ[6]։
Թեմի կազմավորումից առաջ Գերմանիայի հայ համայնքը մինչեւ 1980 թ․եկեղեցական իմաստով մաս է կազմել Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության (կենտրոնը՝ Փարիզ), իսկ այնուհետեւ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության (կենտրոնը՝ Վիենա)։
Գերմանիայի Հայոց Թեմը իր սկզբնավորման պահից սերտորեն համագործակցել եւ համագործակցում է Գերմանիայում գործող ավետարանական և կաթողիկե եկեղեցիների հետ։ Այն լիիրավ անդամ է Գերմանիայի Միջ-Եկեղեցական Կենտրոնական Խորհրդի[7]։
Մինչև 1984 թվականին գերմանահայ համայնքը եկեղեցի չի ունեցել արարողությունների համար և օգտագործել են տեղի ավետարանական եկեղեցիները։ 1984 թվականից Գյոփինգենում գործում է Սուրբ Խաչ եկեղեցին, որը 2019 թ. սկզբից սեփականության իրավունքով փոծանցվեց Թեմին։ 1998 թվականին Քյոլնում Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է առաջնորդանիստ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու օծումը[8], որը նախկին կաթողիկե եկեղեցի է եւ կառուցվել 1958-ին[9], իսկ 1987 թ․-ից մշտապես ծառայում էր տեղի հայկական համայնքին։ 2006 թ․ Սաքսոնիա-Անհալտի փոքրաթիվ հայ համայնքը Հալլե քաղաքում Թեմի նյութական օժանդակությամբ կարողացավ ձեռք բերել նախկին կաթողիկե մի եկեղեցի, որը վերանորոգումից հետո 2007 թ. ապրիլին վերաօծվեց և ստացավ «Սուրբ Հարություն» անունը[10]։ Թեմի հովանավորության ներքո գործող մնացած 12 համայնքները իրենց արարողությունների համար վարձակալում են տվյալ քաղաքում գտնվող կաթողիկե կամ ավետարանական եկեղեցիները։
Թեմի առաջին առաջնորդն էր Տ․ Գարեգին արքեպիսկոպոս Բեքջյանը (1991-2018)։ Նրա հրաժարականից հետո[11], 2018-ի ապրիլի 15-ին, Թեմական-Պատգամավորական Ժողովը Թեմի նոր առաջնորդ է ընտրել Տ․ Սերովբե վարդապետ Իսախանյանին[12]։ 2019 թ. մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թեմակալ առաջնորդը ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի[13]։
Տես նաև
|
- ↑ «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ». Hayern Aysor (ամհարերեն). 2013-11-25. Արխիվացված է օրիգինալից 2018-04-12-ին. Վերցված է 2019-07-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ adminian. «Armenische Gemeinde Köln | Քէօլնի Հայ Համայնք» (գերմաներեն). Վերցված է 2019-08-03-ին.
- ↑ «Armenische Kirchen- und Kulturgemeinde Berlin e.V. | Behaimstr. 22, 10585 Berlin (Charlottenburg) Öffnungszeiten jeden Freitag ab 18:30» (գերմաներեն). Վերցված է 2019-08-03-ին.
- ↑ 4,0 4,1 «Armenier-RheinMain/Armenische Kirche». Վերցված է 2019-08-03-ին.
- ↑ https://agbw.org/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ akd1991 (2017-03-12). «Geistliche». Diözese der Armenischen Kirche in Deutschland (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-31-ին. Վերցված է 2019-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Mitglieder». www.oekumene-ack.de (գերմաներեն). 2017-03-09. Վերցված է 2019-08-03-ին.
- ↑ «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Վերցված է 2019-07-31-ին.
- ↑ «MauNieWei - St. Christophorus». gemeinden.erzbistum-koeln.de. Վերցված է 2019-08-03-ին.
- ↑ «Գերմանիայի Հալլե քաղաքում բացվել է հայկական նոր եկեղեցի». armenpress.am. Վերցված է 2019-08-03-ին.
- ↑ Sputnik. «Գարեգին Բեկչյանն այլևս Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը չէ». Sputnik Armenian. Վերցված է 2019-07-31-ին.
- ↑ LLC, VIP Studio. «Տ. Սերովբէ վրդ. Իսախանեան ընտրուեցաւ Գերմանիոյ Թեմի Առաջնորդ». arevelk.am. Վերցված է 2019-07-31-ին.
- ↑ «Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում». Hetq.am. Վերցված է 2019-08-03-ին.