Jump to content

Էռնեստ Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստ Եսայան
Ծնվել էփետրվարի 11, 1955(1955-02-11)
ԾննդավայրՍպիտակաշեն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 7, 2021(2021-11-07) (66 տարեկան)
Վախճանի վայրՍտեփանակերտ
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արցախ Արցախ
ԿրթությունԽ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ
ԱնդամակցությունԱրցախի գրողների միություն, Արցախի ժուռնալիստների միություն
Էռնեստ Եսայան Վիքիքաղվածքում
Էռնեստ Եսայան Վիքիդարանում

Էռնեստ Համոյի Եսայան (Հունվարի 2, 1955, Սպիտակաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ) - Նոյեմբերի 7, 2021, Ստեփանակերտ, բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Արցախի գրողների միության անդամ[1], Արցախի ժուռնալիստների միություն[2][3]:

Կենսագրություն

1977 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը և ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցը: Աշխատել է «ԼՂ Հանրապետություն» թերթում` որպես Մարտունու շրջանի սեփական թղթակից, «Մեսրոպ Մաշտոց» (ապա` «Մաշտոց», այժմ` «Մեսրոպ Մաշտոց» համալսարան) (2002-2004), «Խաչմերուկ» մանկապատանեկան (2005-2006) թերթերի խմբագիր: Ստեղծագործությունների հիմնական թեման Արցախյան գոյամարտն է: Նրա նյութերը տեղ են գտել «Անմեռնելիներու ժամանակը» (Հալեպ, 1998) ժողովածուում:

Երկեր

  1. Գրական Ղարաբաղ։ Ղարաբաղի ինքնավար մարզի երիտասարդ գրողների ալմանախ (ժողովածուում գործեր ունի նաև Էռնեստ Եսայանը, էջ 143-150), Երևան, «Սովետական գրող» հրատ., 1988, 264 էջ, տպ. 5000 օր.։
  2. Զորավար Ավո, Ե., 1993,
  3. Չկայացած սպարապետը, Ե., 1994,
  4. Բույլ նահատակաց, I մաս, Ե., «Ամարաս», 1996, 104 էջ:
  5. Բույլ նահատակաց, II մաս, Ստ., 1998, 32 էջ:

Գրականություն

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան 1 հատորով, Երևան, «Հայկական հանրագիտարան» հրատ., 2004 (էջ 399)։
  2. Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, Արցախի ժուռնալիստների միություն, 2012 (էջ 109)։

Ծանոթագրություններ

  1. Էռնեստ Եսայանի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում
  2. Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, Արցախի ժուռնալիստների միություն, 2012 (էջ 109)
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան, «Հայկ. հանրագիտարան» հրատ., Ե., 2004 (էջ 399)