Մոսկովյան փողոց (Դոնի Ռոստով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոսկովյան փողոց (այլ կիրառումներ)
Մոսկովյան փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 1,55 կմ |
Անվանվել է | Մոսկվա |
Փոստային ինդեքս | 344002, 344082 |
Մոսկովյան փողոց (ռուս.՝ Московская улица), փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Փողոցում կա 66 հայտնի շենք։ Գտնվում է Տեմեռնիցկայա, Սերաֆիմովիչի, Տուրգենևի, Օբորոնայի, Շահումյան, Բաումանի, Նիժնեդոնսկայա փողոցների, Սոլյանոյ Սպուսկ նրբանցքի և Դումսկի անցուղու մոտակայքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկովյանը եղել է քաղաքի գլխավոր փողոցը, սակայն հետո գլխավոր է դարձել Բոլշայա Սադովայա փողոցը։ Իսկ Մոսկովյանը, հատկապես հին շուկայի դիմաց, մնացել է որպես առևտրային փողոց՝ դառնալով քաղաքի տրանսպորտային մայրուղիներից մեկը։
Այս ոչ երկար փողոցում 1914 թվականին գործել են «Ինտերնացիոնալ» հյուրանոցը, Մ. Ֆ. Շկիտկոյի մասնավոր ռեալական դպրոցը և Գ. Պ. Բելովոլսկու մասնավոր արական գիմնազիան. այս երկու ուսումնական հաստատությունները գտնվել են ներկայիս Գազետնի նրբանցքի մոտ։ Մնացած շինությունները խանութ-պահեստներ էին, որտեղ վաճառվում էին մշակաբույսերի սերմեր, սպասք, բյուրեղապակի, պատրաստի հագուստ, գրքերի և գրենական պիտույքներ, կահույք, եկեղեցական կայք, գաղութային երկրներից բերված ապրանքներ և այլն։
Մոսկովյանն ամենաբանուկ փողոցներից մեկն էր։ Ազդեցություն ունեին և՛ հին շուկայի հարևանությունը, և՛ մեծ առևտուրը Սոբորնի և Նիկոլաևյան (այժմ՝ Սեմաշկոյի) նրբանցքներում։ Բայց կարևոր դեր էր խաղում նաև առևտուրը հենց Մոսկովյան փողոցում։
Մոսկովյան փողոցում, որը երբեք չի փոխել իր անվանումը, ապրել է դոնցի հայտնի լրագրող Վիկտոր Սևսկին (Վենիամին Կրասնուշկին)։ Թիվ 9 տունը, որտեղ եղել է նրա բնակարանը, պահպանվել է մինչև այսօր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ա. և Յ. Լևանիդովների եկամտաբեր տուն (Մոսկովյան, 34)
-
Կինոյի և հեռուստատեսության տեխնիկում (Մոսկովյան, 43/26)
-
Վ. Ռ. Մաքսիմովի ժառանգների եկամտաբեր տուն
-
Եկամտաբեր տուն, 19-րդ դարի վերջ (Մոսկովյան փողոց, 64)
-
«Կավէլեկտրոմոնտաժ» տրեստի վարչական և բնակելի շենքերի համալիր (Մոսկովյան, 53)
-
Առևտրային շարքերի համակառույց
-
Քաղաքային առևտրային համակառույցի շենք (Մոսկովյան փողոց, 56)
-
1940-ական թվականների վերջի վարչական և առևտրային շենքեր (Մոսկովյան փողոց, 57, 59)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вера Волошинова. Ростов -на-Дону: улица Московская// газета «Молот». — 18.05.2012. № 65-66 — с. 6.