Ռուսական ռուբլի
Տեսակ | տարադրամ և ռուբլի |
---|---|
ISO 4217 կոդ | ռուբլի |
Երկիր | Ռուսաստան |
Ներդրման ամսաթիվը | 1992 |
Պաշտ օգտագործողներ | Ռուսաստան |
Նշան | ₽[1] |
Նշանի նկարագրություն | Ռուսական ռուբլու խորհրդանիշ |
Հապավում | р., руб., RUB, RUB, ₽ և rubl’u |
Կենտրոնական բանկ | Ռուսաստանի կենտրոնական բանկ |
Տպող | Գոզնակ |
Փոխարինել է | ԽՍՀՄ ռուբլի և ruble (1991–1997)? |
Ռուբլին Ռուսաստանի դրամական միավորն է։[2] Օգտագործվում է նաև Աբխազիայում[3] և Հարավային Օսիայում[4]։ Իսկ 2012 թվականի փետրվարին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հայտարարեց Մերձդնեստրում ռուբլիի զուգահեռ օգտագործման հնարավորության մասին։[5] Ռուսական ռուբլիի տառային կոդը ISO 4217 ստանդարտում RUB-ն է, թվայինը՝ 643։ Մինչև Ռուսաստանի 1998 թվականի դրամային հեղաշրջումը, օգտագործվում էր RUR (810) կոդը։ Թեև 810 թվային կոդը մինչև այժմ կիրառվում է բանկային հաշիվների համար։
Պատմություն
Ռուսաստանում ռուբլին գործածվում է դեռևս XIII դարից։ Այժմյան ռուսական ռուբլին փաստացի հայտնվել է 1991 թվականի դեկտեմբերին, Սովետական ռուբլիի հետ, որը մնաց մինչև 1993 թվականը։
Թղթադրամներ
1992-1993 թվականների թղթադրամների վրա, այնտեղ, որտեղ առաջ Լենինն էր, այժմ պատկերված է Մոսկովյան Կրեմլը։ 1996 թվականից, թղթադրամների վրա սկսեցին պատկերել ռուսական քաղաքների՝ Խաբարովսկի (5000ռ.), Վլադիվոստոկի (1000ռ. (1995թ.)), Յարոսլավլի (1000ռ.), Արխանգելսկի (500ռ.), Մոսկվայի (100ռ.), Սանկտ Պետերբուրգի (50ռ.), Կրասնոյարսկի (10ռ.) և Նովգորոդի (5ռ.) տեսարժան վայրերը։
1997 թվականի թղթադրամներ
- 5 ռուբլիանոց թղթադրամն այլևս չի տպագրվում, թեև մնում է որպես վճարման միջոց։
- 10 ռուբլիանոց թղթադրամը 2012 թվականից դուրս չեկավ գործածությունից, չնայած որ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից գործածության մեջ մտավ 10 ռուբլիանոց մետաղադրամը[6]։
1997 թվականին տպագրված թղթադրամներ[7] | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լուսանկար | Արժեք (ռուբլի) | Չափ (մմ) | Հիմնական գույն | Նկարագրություն | Տպագրման ամսաթիվ | |||||
Դիմերես | Դարձերես | Քաղաք | Դիմերես | Դարձերես | Ջրանիշ | |||||
137×61 | Կանաչ | Նովգորոդ | Ռուսաստանի հազարամյակի հուշարձանը Սոֆյայի տաճարի ֆոնի վրա։ | Իշխանական, Սպասսկայա և Պալատական աշտարակները Նովգորոդյան Դետինեցի | «5», Սոֆյայի տաճար | Հունվարի 1 1998 | ||||
150×65 | Մուգ կանաչ և մուգ շագանակագույն | Կրասնոյարսկ | Ենիսեյի կամուրջ, Պարասկևայի մատուռ | Կրասնոյարսկի ՀԷԿ | «10», Պարասկևայի մատուռ | Հունվարի 1 1998, Հունվարի 1 2001[b 2], Օգոստոսի 16 2004[b 3], Սեպտեմբերի 6 2011[b 4] | ||||
Բաց երկնագույն | Սանկտ-Պետերբուրգ | Նևան FIleող քանդակ ռոստռալյան սյան ոտքերի մոտ, Պետրոպավլովյան ամրոցի ֆոնի վրա | Վասիլևյան կղզու ցուցասլաքը | «50», Պետրոպովլովյան տաճար | ||||||
Կարմրաշագանակագույն | Մոսկվա | Քառաձի մարտակառք Մեծ թատրոնի զարդասրահում | Մեծ թատրոնի ճակատամասը | «100», Մեծ թատրոն | ||||||
Մանուշակագույն | Արխանգելսկ | Պյոտր Առաջինի հուշարձանը, Արխանգելսկի ծովագետային կայարանի շենքը և առագաստանավ | Սոլովեցկի վանք | «500», Պյոտր Առաջին | ||||||
157×69 | Փիրուզագույն | Յարոսլավլ | Յարոսլավ Իմաստունի արձանը, Կազանյան Աստվածածնի մատուռը, Աստվածածնի քարանձավի եկեղեցու զանգակատունը և Հայտնության եկեղեցու սուրբ դարպասները Փրկա-կերպարանափոխման վանքի, Յարոսլավլի գերբը։ | Յոհան Նախնու եկեղեցի | «1000», Յարոսլավ Իմաստունի արձան | Հունվարի 1 2001, Օգոստոսի 16 2004[b 3], Օգոստոսի 10 2010[b 4] | ||||
Նարնջագույն | Խաբարովսկ | Մորավյով Ամուրսկիի արձան | Խաբարովսկի կամուրջը Ամուրի վրա | «5000», Մորավյով Ամուրսկիի արձանի վերնամասը | Հուլիսի 31 2006[8], Սեպտեմբերի 6, 2011[b 4] | |||||
Ծանոթագրություններ
|
Մետաղադրամներ
1992-ից 1993 թվականների մետաղադրամներ
1992 թվականի վերջերից հայտնվեցին ներկայիս ռուսական ռուբլիի մետաղադրամները. 1, 5, 10, 20, 50 և 100 ռուբլի արժողությամբ։ Այնուհետև, 1993 թվականից, մետաղադրամներն սկսեցին պատրաստել մագնիսային մետաղից։ Իսկ 50 և 100 ռուբլիանոց մետաղադրամների արտաքին տեսքը փոփոխվեց։
1992-ից 1993 թվականների մետաղադրամները | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լուսանկար | Արժեք (ռուբլի) | Ցուցանիշներ | Նկարագրություն | Հատման տարեթիվ | |||||
Տրամագիծ | Հաստություն | Քաշ | Հումքանյութ | Առավելություն | Դիմերես | Դարձերես | |||
1997 թվականի մետաղադրամներ
Դիմերեսի վրա այժմ ռուբլիի մետաղադրամների վրա պատկերված է երկգլխանի արծիվ՝ Ռուսաստանի բանկի նշանով, կոպեկի մետաղադրամների վրա Գեորգի Անհաղթը, իսկ ետևի կողմում՝ արժողությունը։ 2002 թվականից օգտագործման մեջ են գտնվում Ռուսաստանի բանկի նոր տեսակի մետաղադրամներ՝ 1, 2, և 5 ռուսական ռուբլի արժողություններով, փոփոխությունների ենթարկված դիմերեսներով։ 2006 թվականի երկրորդ կեսից օգտագործման մեջ են գտնվում Ռուսաստանի բանկի նոր տեսակի մետաղադրամներ՝ 10 և 50 ռուսական ռուբլի արժողություններով։ Այս նոր ժամանակաշրջանի մետաղադրամները պատրաստված էին պողպատից, երկու կողմից պատված դեղին գույնի պղնձի խառնուրդով (տոմպակ)։ Երկու մետաղադրամներն էլ ունեն ֆերրոմագնիսային հատկություններ։ 2008 թվականին Ռուսաստանի բանկի կողմից վերանայվեց 1 և 5 ռուսական ռուբլի արժողությամբ մետաղադրամների շրջանառությունից հանման հնարավորությունը, դրանց օգտագործման դժվարությունների, հումքի գնի թանկացման և չափի փոքրության պատճառներով։ Ինչպես նաև քննվեց՝ փոխարինել հումքն ավելի էժան մետաղով։[9] 2008 թվականի ապրիլին 1 կոպեկ արժողությամբ մետաղադրամի արտադրության արժեքը կազմում էր շուրջ 30 կոպեկ։ Մանրածախ առևտրում ավելի հաճախ կլորացվում է մինչև 1 ռուբլի, չօգտագործելով 1 կոպեկ արժողությամբ մետաղադրամը։ Օրինակ, այդպես է ռուսական Перекрёсток (Պերեկրյոստոկ) խանութի ցանցում 2012 թվականի մայիսի 1-ից։[10] 2012 թվականի վերջից Ռուսաստանի բանկը դադարեցրեց 1 և 5 կոպեկ արժողությամբ մետաղադրամների կնքումը։ [11] 2009 թվականի հոկտեմբերի 1-ից հատվում է մետաղադրամ 10 կոպեկ արժողությամբ, պատրաստված գալվանական ծածկույթով պողպատից։[12]
1997 թվականի մետաղադրամներ[13] | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լուսանկար | Արժեք | Ցուցանիշներ | Նկարագրություն | Հատման տարեթիվ | |||||||
Տրամագիծ | Հաստություն | Քաշ | Հումքանյութ | Առավելություն | Դիմերես | Դարձերես | |||||
[cb 1] |
15,5 մմ | 1,25 մմ | 1,50 գ | բիմետալ (պողպատ, պատված գերմանական արծաթով) | հարթեցված | արժեք, աճող բուսանախշ | Գեորգի Անհաղթ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), հատման տարեթիվ | ||||
[cb 2] |
18,5 մմ | 1,45 մմ | 2,60 գ | ||||||||
17,5 մմ | 1,25 մմ | 1,95 գ | արույր | հարթեցված | արժեք, աճող բուսանախշ | Գեորգի Անհաղթ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), հատման տարեթիվ | |||||
1,85 գ [cb 3] |
բիմետալ (պողպատ, տոմպակի խառնուրդով) [cb 3] |
հարթեցված | |||||||||
19,5 մմ | 1,10 մմ | 2,90 գ | արույր | շերտավոր | |||||||
2,75 գ [cb 3] |
բիմետալ (պողպատ, պատված գերմանական արծաթով) [cb 3] |
հարթեցված | |||||||||
20,5 մմ | 1,20 մմ | 3,25 գ | պղնձանիկելային խառնուրդ | շերտավոր | արժեք, աճող բուսանախշ | երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), արժեքը տառերով, հատման տարեթիվ | |||||
3,0 գ[cb 4] | պողպատ նիկելային գալվանածածկույթով [cb 4] |
||||||||||
23,0 մմ | 1,80 մմ | 5,10 գ | պղնձանիկելային խառնուրդ | շերտավոր (84 րիֆ, բաժանված 12 հավասար կողմերով, ընդմիջվող 12 հարթ կողմերով) |
|||||||
- | 5,0 գ | պողպատ նիկելային գալվանածածկույթով[cb 4] | |||||||||
25,0 մմ | 6,45 գ | բիմետալ (պողպատ, պատված գերմանական արծաթով) | շերտավոր (60 րիֆ, բաժանված 12 հավասար կողմերով, ընդմիջվող 12 հարթ կողմերով) |
||||||||
- | 6,0 գ [cb 4] |
պողպատ նիկելային գալվանածածկույթով [cb 4] |
|||||||||
22,0 մմ | 2,20 մմ | 5,63 գ | պողպատ, արույրով պատված | շերտավոր (6 կողմ 5 րիֆով և 6 կողմ 7 րիֆով, ընդմիջվող 12 հարթ կողմերով) |
արժեք, աճող բուսանախշ | երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), արժեքը տառերով, հատման տարեթիվ | |||||
Հիշարժան մետաղադրամներ ոչ թանկարժեք մետաղներից | |||||||||||
10 ռուբլի | 27,0 մմ | 2,10 մմ | 8,40 գ | բիմետալ (օղակը՝ արույրից, սկավառակը՝ գերմանական արծաթից) | 300 րիֆ և երկու աստղիկներով բաժանված երկու «ДЕСЯТЬ РУБЛЕЙ» (տասը ռուբլի) մակագրություն | մետաղադրամները դուրս են գալիս Ռուսաստանի բանկի հիշարժան ծրագրերի շրջաններում, տարբեր նկարներով | արժեք, աճող բուսանախշ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), հատման տարեթիվ | ||||
22,0 մմ | 2,20 մմ | 5,63 գ | պողպատ, արույրով պատված | շերտավոր (6 կողմ 5 րիֆով և 6 կողմ 7 րիֆով, ընդմիջվող 12 հարթ կողմերով) |
մետաղադրամները դուրս են գալիս Ռուսաստանի բանկի հիշարժան ծրագրերի շրջաններում, տարբեր նկարներով | արժեք, ձիթապտղի և կաղնու ճյուղեր, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), հատման տարեթիվ | |||||
27,0 մմ | 2,30 մմ | 10,00 գ | պղնձանիկելային խառնուրդ | 180 րիֆ | մետաղադրամները դուրս են գալիս Ռուսաստանի բանկի հիշարժան ծրագրերի շրջաններում, տարբեր նկարներով | արժեք, Ռուսաստանի զինանշան, տակագիր «РОССИЙСКАЯ ФЕДЕРАЦИЯ» (Ռուսաստանի Դաշնություն), մակագիր «25 РУБЛЕЙ» (25 ռուբլի), հատման տարեթիվ | |||||
|
Փոխարժեքի վարչակարգը
Ռուսական ռուբլիի փոխարժեքի վարչակարգը «լողացող է»։ 2015 թվականին Ռուսաստանի Դաշնության ԿԲ-ն մտադիր է դուրս գալ ազատ և մաքուր «լողի»։
RUB ներկա փոխարժեքները | |
---|---|
e-money.am | AMD CAD CHF EUR GBP JPY USD |
Google Finance կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY USD |
XE.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY USD |
OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY USD |
Ռուբլիի նշան
Ռուբլիի նշանը ռուսական գրի էվոլյուցիայի արդյունքում առաջացած «рубль», բառի կրճատումն է, որը օգտագործվել է 17-րդ դարի երկրորդ կեսից 19-րդ դարի երկրորդ կեսին և իրենից ներկայացնում է կցագիր, բնական «р» և «у» տառերի ճեպագրից կազմված։ Ժամանակի ընթացքում այդ կցագիրը կորցնում է իր առաջնային իմաստը և 18-րդ դարի վերջին վերածվում է առանձին նշանի, սովորական տառերի հետ համատեղ։ Ռուսական էկոնոմիկայի ինտեգրացիային համաշխարհային էկոնոմիկայի սկզբերից (20-րդ դար) և ռուսական ներքին շրջանառության մեջ օտարերկրյա տարադրամների լայն օգտագործումը (ամենից առաջ դոլլարի, որն ուներ իր առանձին նշանը) բազմիցս առաջարկներ եղան՝ մտցնել ժամանակակից նշան ռուսական ռուբլիի համար ևս։ Եվրոյի առաջացման և նրա նշանի հաստատման հետ մեկտեղ այդպիսի առաջարկներն սկսեցին լսվեց ավելի հաճախ և հանգեցրեցին մի քանի ոչ պաշտոնական մրցույթների, ցույցերի և նախաձեռնությունների ռուբլիի նշանի հաստատման նպատակով։
2006 թվականի հունիսին ընդունվեց ուղղում № 86-ФЗ «Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի (Ռուսաստանի բանկի) մասին» օրենքում, որի համաձայն, բանկի գործողությունները համալրվեցին ևս մի կետով, այն է՝ ՌԴ ԿԲ-ն «ընդունում է ռուբլիի գրաֆիկական նշանակումը, որպես ռուբլիի նշան» (86-ФЗ 10.07.2002-ից, տող 4, 2.1 կետ)։ Սակայն 2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի բանկը հատուկ որոշումով չընդունեց, բայց 2013 թվականի նոյեմբերից իր կայքում սկսել էր հարցում (այն տևեց մինչև դեկտեմբերի 5-ը), այցելուներին թույլատրելով ընտրել ռուբլիի նշանի հինգ թեկնածու-նշաններից մեկը կամ քվեարկել բոլորին դեմ։ Տարբերակներից մեկի քվեարկության արդյունքում հայտնեցին ավելի քան 61% հանրային քննարկման մասնակիցներ։
Դե ֆակտո (բացի նշանի պայմանականորեն առկայությանը, հաճախակի տեղի ունեցող 17-19-րդ դարերի ձեռագիր փաստաթղթերում հանդիպող) ներկայումս առավել ակտիվորեն, որպես ռուբլիի ոչ պաշտոնական նշան են օգտագործվում երկու տարբերակներ՝
- Ամենից առաջ փոքրատառ «р» տառը կետով («р.»), որը ցուցադրվում է, օրինակ, տարադրամների նշանների հետ, Microsoft ընկերության Excel, Google ընկերության դրամական և ֆինանսական էլեկտրոնային աղյուսյակներում, նաև առօրյա կյանքում։
- Պակաս ակտիվորեն (ամենից առաջ ցանցի ինտերնետային խանութներում) օգտագործվում է, այսպես ասած, «դիզայներական նշանը», որն իրենից ներկայացնում է «Р» տառը, գծով հատված։ Հետաքրքրական է, որ այդ նշանն իր գրությամբ նման է հայկական փոքրատառ ք տառին։ 2013 թվականի դեկտեմբերի 11-ից այդ նշանը համարվում է պաշտոնական նշանը, վավերացված ՌԴ ԿԲ-ի կողմից։
-
Ռուբլիի պաշտոնական նշանը, վավերացված ՌԴ ԿԲ-ի կողմից։
-
Դեկտեմբերիստ Վլադիմիր Ռաևսկիից դրամական հաշվառում (1826 թ.)
-
Ռուբլիի նշանը Լեոնտի Մագնիցկիի Թվաբանությունից (1703 թ.)
-
Ժամանակակից գաղափարներ ռուբլիի նշանի վերաբերյալ
Տես նաև
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ Пресс-релиз ЦБ РФ Об утверждении графического обозначения рубля (символ рубля) — Central Bank of Russia, 2013.
- ↑ ՌԴ Սահմանադրություն, հոդված 75
- ↑ Ընկերության, համագործակցության և օգնության պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի Հանրապետության միջև, հոդված 16
- ↑ Ընկերության, համագործակցության և օգնության պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի Հանրապետության միջև, հոդված 16
- ↑ [2] (ռուս.)
- ↑ ԿԲ գործածության մեջ է դնում…(ռուս.)
- ↑ ՌԴ բանկ - 1997թ. թղթադրամներ(ռուս.)
- ↑ Банкноты и монеты (ռուս.)
- ↑ Ռուսաստանի բանկը մտածում է վերացնել 1 կոպեկանոցը(ռուս.)
- ↑ «Перекресток»-ը կլորացնում է արժեքը(ռուս.)
- ↑ Ռուսաստանում դադարեցրել են կոպեկների կնքումը(ռուս.)
- ↑ Ռուսաստանի բանկի մետաղադրամ 10 կոպեկ արժողությամբ(ռուս.)
- ↑ Մետաղադրամներ|Ռուսաստանի բանկ
- ↑ 2010 թվականի հիշարժան մետաղադրամ, հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65 ամյակի առթիվ, vmonetke.ru(ռուս.)
- ↑ Ռուսաստանի բանկի 1997 թվականի մետաղադրամների շարքը(ռուս.)
Նախորդող Սովետական ռուբլի |
Ռուսաստանի տարադրամ Ռուսական ռուբլի 1992 → |
Հաջորդող - |
Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն |