Jump to content

Ֆալաֆել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆալաֆել

Ֆալաֆել (արաբ․՝ فلافل‎‎  ( )), արաբական կերակրատեսակ, տապակված գունդեր պատրաստված սիսեռով, տարածված է հատկապես Հունաստանում, Եգիպտոսում, Սիրիայում Իրաքում, Սաուդյան Արաբիայում և այլն։

Ֆալաֆելը ղպտիերեն բառ է (Φα Λα Φελ), որը նշանակում է "շատ լոբիներ

Պատմություն

Ֆալաֆելի ծագումն անհայտ է։ Կա մի ընդհանուր տեսություն, որ առաջին անգամ ֆալաֆել պատրաստել են ղպտիները, որպես մսին փոխարինող ուտեստ պահքի ժամանակ։ Քանի որ Ալեքսանդրիան նավահանգիտի քաղաք է, հնարավոր է եղել ուտեստը տեղափոխել այլ Մերձավոր Արևելյան երկրներ։ Ավելի ուշ նաև Լևանտ երկրներ։

Մերձավոր Արևելք Մերձավոր Արևելքում ֆալաֆելը դարձավ որպես արագ սնունդ։ Ռամադանի ընթացքում ֆալաֆելը կազմում էր իֆթարի մաս։ Ֆալաֆելը այնքան տարածված էր որոշ երկրներում, որ McDonald’s-ի փոխարեն անվանում եին "McFalafel"։ Մեր ժամանակներում ֆալաֆելը համարվում է ազգային ուտեստ Եգիպտոսում, Պաղեստինում և Իսրայելում։

Հյուսիսային Ամերիկա Հյուսիսային Ամերիկայում, մինչև 1970-ականներին, ֆալաֆել կար միայն հրեական թաղամասերում և ռեստորաններում։ Այսօր ուտեստը տարածված է բազմաթիվ քաղաքներում ողջ Հյուսիսային Ամերիկայում։

Սննդային արժեքը 100 գ

Ֆալաֆել սենդվիչ

Արտաքին հղումներ