Jump to content

Ուրբաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:56, 2 Օգոստոսի 2024 տարբերակ, Կարէն (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ուոլթեր Սադլերի «Ուրբաթ» նկարը« 1883 թ.

Ուրբաթ (ասոր՝ ܥܪܘܒܬܐ (ʿərūḇtāʼ, «նախօրեին, նախապատրաստության օր, հատկապես շաբաթ օրվա նախօրեին, ուրբաթ»)‎), շաբաթվա հինգերորդ օրը (եկեղեցական տոմարով՝ վեցերորդը), ընկնում է հինգշաբթի և շաբաթ օրերի միջև։

«Ուրբաթ» բառը փոխառություն է հին ասորերենից (արամեերենից), որտեղ aruwatha բառը «ուրբաթ» իմաստից բացի, նշանակում է նաև «պատրաստություն»։ Սա, իր հերթին, եբրայերեն բառ է, իմաստով՝ հրեական շաբաթ հանգստյան օրին նախորդող, «նախապատրաստության» օր։ Հայերեն բառի արտասանության ձևը գոյացել է որպես հնչյունահամապատասխանություն՝ «շաբաթ» բառին։

Հին հռոմեացիների մոտ ուրբաթ օրը նվիրված էր Վեներային։

Անունը այլ լեզուներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանական լեզուներում (բացառությամբ՝ պորտուգալերենի) ուրբաթ օրվա անունը սերում է լատին․՝ dies Veneris՝ «Վեներայի օր» արտահայտությունից. ֆր.՝ vendredi, իտալ.՝ venerdì, իսպ.՝ viernes, կատալոներեն՝ divendres, կորսիկաներեն՝ vennari, ռումիներեն՝ vineri։

Ուրբաթը ասույթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված արտահայտություն է՝ «Ուրբաթը շաբաթից շուտ եկավ»։ Ասվում է այն դեպքում, երբ կատարվում է այն, ինչը որ պետք է կատարվեր։

Բառակազմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քչախոս մարդուն նաև ասում են՝ ուրբաթախոս։ Հայերեն առաջին տպագիր գրքի անունն է՝ Ուրբաթագիրք։

Ուշագրավ փաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրբաթ անունն էր կրում Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպի գործող անձանցից մեկը։

  • Հայերենում՝ Ուբ,
  • Անգլերենում՝ Fri:


Շաբաթվա օրեր

Երկուշաբթի  • Երեքշաբթի  • Չորեքշաբթի  • Հինգշաբթի  • Ուրբաթ  • Շաբաթ  • Կիրակի

Ընթերցե՛ք «ուրբաթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։