Վիրաբուժություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վիրաբուժություն, խիրուրգիա, բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է հիմնականում վիրահատական բուժում պահանջող հիվանդությունները, մշակում վիրահատության հնարքները, մեթոդներն ու տեխնիկան։ Վիրաբուժական հիվանդությունները խիստ սահմանազատված հիվանդագին պրոցեսներ չեն, բժշկական մի շարք գործնական ու տեսական գիտելիքների զարգացման հետ կապված այդ հասկացության սահմաններն ընդարձակվում են։ Սինչև 20-րդ դարի կեսերը սրտի հիվանդություններն ուսումնասիրում և բուժում էին միայն թերապևտները։
20-րդ դարի 2-րդ կեսին արագորեն զարգացավ սիրտ-անոթային համակարգի վիրաբուժյություն, որն զբաղվում է սրտի արատների, անևրիզմաների, կրծքային հեղձուկի և սրտամկանի ինֆարկտի ուսումնասիրությամբ ու վիրահատական բուժմամբ։ ժամանակակից վիրաբուժության նվաճումները պայմանավորված են բնագիտության և տեխնիկայի հաջողություններով, անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի, հեմոտրանսֆուզիոլոգիայի զարգացմամբ, որոնք հնարավորություն են տալիս կիրառել կենսական կարևոր և դժվարամատչելի օրգանների (սիրտ, թոքեր, խոշոր անոթներ, գլխուղեղ, ողնուղեղ) հիվանդությունների բուժման վիրաբուժական մեթոդներ։ Հնագիտական աղբյուրները և հին ձեռագրերը վկայում են, որ վիրաբուժական բուժման փորձեր են արվել դեռևս քարե դարում, Եգիպտոսում 2—3 հազար տարի մ․թ․ա․ կատարել են արյան բացթողում, հոդախախտումների ուղղում, կեսարյան հատում, միզապարկից քարերի հեռացում։ Հին Հնդկաստանում քթի ձևախախտումները վերացրել են մաշկային փոխպատվսատումով։ Հին հունական բժշկագիտությունը Հիպոկրատի դարաշրջանում թողել է վիրաբուժությանը նվիրված երկեր, ուր նկարագրված են գանգահատման (տրեպանացիա), խոռոչների պունկցիայի, կոտրվածքների բուժման դեպքեր և այլ վիրահատական միջամտություններ ու վիրաբուժական գործիքներ։ Հին հույն գիտնական Ս․ Ցելսուսի երկերում նկարագրված են ծայրատման վիրահատություններ՝ արյունահոսության դադարեցմամբ (խոշոր անոթները կապելով)։ Միջնադարի բժշկագիտությունը, հետևելով կրոնական դոգմաներին, խուսափում էր արյունային միջամտություններից և արգելում դիակների վրա անատոմիայով զբաղվել։ Վերածննդի դարաշրջանում վիրաբուժության զարգացման հիմքը անատոմիայի բնագավառի հաջողություններն էին (Վեզալիուս, Ֆալոպի, Եվստախի)։ Հրազենի ի հայտ գալը և դրա հետ կապված պատերազմական շրջանում զանգվածային ախտահարումներն ուժեղացրին վերքերի բուժման պահանջը։ Դիտական վիրաբուժության հիմնադիրներից Ա․ Պարեն մշակել է ծայրատման տեխնիկան, վիրակապերի և հրազենային վիրավորումների վերաբերյալ ուսմունքը։ Ֆրանսիացի վիրաբույժ Պ․ Ֆրանկոն կատարելագործել է աճուկային ճողվածքահատման, քարահատման տեխնիկան։
Ռուսաստանում վիրաբուժական օգնությունն սկզբում ցույց էին տալիս հեքիմները և «ոսկրահարդարները»։ 15—16-րդ դարերում մոսկովյան մեծ իշխանի պալատում արդեն գործում էին արտասահմանից եկած վիրաբույժներ։ 17-րդ դարի զորամասերում կային գնդի բժիշկներ, սափրիչներ, որոնք արյուն էին բաց թողնում, վիրակապեր դնում։ 1707 թվականին, Պետրոս I-ի հրամանով, Մոսկվայի գլխավոր հոսպիտալում բացվեց հոսպիտալային դպրոց։ 1773 թվականին այդպիսի դպրոցներ կազմակերպվեցին Պետերբուրգում և Կրոնշտադտում։ 1806 թվականին Պետերբուրգում բացվել է ռուսական առաջին վիրաբուժական կլինիկան, որի ղեկավար Ի․ Բուշը գրել է վիրաբուժության ռուսերեն առաջին ձեռնարկը և հիմնել վիրաբույժների դպրոց։ 19-րդ դարի վիրաբուժության զարգացմանը նպաստեցին գործնական վիրաբուժության մեջ նար կոզի և ասեպտիկայի ներդրումը։ Ռենտգենյան ճառագայթների հայտնադործումը նպաստեց խորը տեղադրված օրգանների և հյուսվածքների ուսումնասիրմանը (20-րդ դարի սկիզբ), որի շնորհիվ բարելավվեց վիրաբուժական հիվանդությունների ախտորոշումը։ Ընդերադիտումով (էնդոսկոպիա) հնարավոր դարձավ միզուղիների, կերակրափողի, ուղիղ աղիքի հետազոտումը։ Շճա-շճային կարը (Ա․ Լամբեր, 1826) ստամոքս-աղիքային համակարգիվ իրաբուժության հիմքն է։ Անգլիացի վիրաբույժները մշակել էին հիմնականում խոշոր զարկերակացողունների վիրակապման, ճողվածքահատման, ոսկրերի և հոդերի վիրահատման (Է․ Կուպեր, Ջ․ Փեջետ և ուրիշներ) տեխնիկան։ 19-րդ դարի վերջին քառորդում վիրաբուժությունը բուռն զարգացավ Գերմանիայում և Ավստրիայում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին վիրաբուժության արագորեն զարգացավ ԱՍՆ-ում՝ կապված վիրաբուժական խոշոր հիմնարկների (օրինակ, Սեյոի կլինիկան Ռոչեստերում) տեխ․ բարձր հագեցվածությամբ։ Համաշխարհային հռչակ են վայելում Հ․ Կուշինգի, Ջ․ Կրայլի և այլոց աշխատանքները։ ժամանակակից վիրաբուժությանը (ինչպես ընդհանրապես բժշկագիտությանը) բնորոշ է նեղ մասնագիտությունների առանձնացումը։ Դեռևս XIX դ․ վիրաբուժությունից առանձնացան ակնաբուժությունը, քիթ կոկորդ-ականջաբանությունը, ուրոլոգիան, օրթոպեդիան և տրավմատոլոգիան, XX դ․՝ ուռուցքաբանությունը։ Հետագայում, հետազոտման և բուժման նոր մեթոդների ի հայտ գալու հետ կապված, 20-րդ դարի կեսին ձևավորվեցին նաև պրոկտոլոգիան, թոքային և անոթային վիրաբուժություն։ 20-րդ դարի վիրաբույժները հակված են ոչ միայն հեռացնել ախտահարված օրգանները, այլև պլաստիկ վիրահատությունների միջոցով վերացնելու շտկել բնածին ու ձեռքբերովի արատները։ վիրաբուժության առաջընթացը զգալի չափով պայմանավորված է նաև արյան փոխներարկման, շոկի կանխարգելման, անտիբիոտիկների օգտագործման մեթոդների մշակմամբ։
Ֆիզիոլոգիայի և իմունաբանության հաջողությունները 1960—1970-ական թվականներին հնարավորություն տվեցին հաջողությամբ կատարել երիկամների, սրտի, լյարդի փոխպատվաստողներ U տրասպլանտոլոգիայի (փոխպատվաստագիտություն) հիմքը հանդիսացան։ վիրաբուժություն դասավանդվում է բժշկական ինստիտուտների և ֆակուլտետների վիրաբուժության ամբիոններում (ՍՍՀՍ-ում՝ նաև տեղագրական անատոմիայի ն, օպերատիվ վիրաբուժության ամբիոններում), վիրաբույժների հետագա մասնագիտացումը և վերապատրաստումն իրականացվում է վիրաբուժական կլինիկաներում ու խոշոր հիվանդանոցների բաժանմունքներում։ Վիրաբուժական գիտական հետազոտությունների կենտրոններն են՝ վիրաբուժական խոշոր կլինիկաները և այլ հաստատությունները։
Պատմական աղբյուրները վկայում են, որ միջնադարյան Հայաստանում վիրաբուժություն զարգացած է եղել, գործել են հմուտ վիրաբույժներ (Սիմեոն, Ասար), XIX դ․ առաջին կեսին կատարել են բարդ վիրահատու թյուններ․, Գևորգ Երևանցին ազդրի կո տըրվածքը բուժել է ոսկրապատվաստու մով։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո վիրաբուժական օգնությունը հիմնականում կազմակերպում էին զինվիրաբուժություն հոսպիտալներին կից։ Հ․ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ 1894-ին Արտաշատի, իսկ 1895-ին՝ Երևանի քաղաքային հիվանդանոցներին կից բացվել են վիրաբուժական բաժանմունքներ (12 մահճակալով), 1905-ին Ա․ Տեր-Գրիգորյա նի նախաձեռնությամբ Ալեքսանդրապո լում ևս կազմակերպվել է վիրաբուժական բաժանմունք (10 մահճակալով)։ Հետագայում, արևմտահայության գաղթի հետ կապված, այդ բաժանմունքներն ընդարձակվել են, և արդեն 1920 թվականին մահճակալների թիվը դարձել է 40—50։ Այդ բաժանմունքները ղեկավարում էին վիրաբույժներ Կ․ Տեր-Սիքայելյանը, Ա․ Մելիքյանը, Գ․ Մելքոնյանը, Ա․ Գրիգորյանը և ուրիշներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հայաստանում վիրաբուժական բաժանմունքներ ունեին 11 քաղաքներ ու շրջաններ, ուր կազմակերպվում էր միջշրջանային վիրաբուժական օգնություն։ Այնուհետև վիրաբուժական բաժանմունքներ ստեղծվեցին գրեթե բոլոր շրջկենտրոններում, իսկ Լենինականում (Գյումրի) և Կիրովականում (Վանաձոր) բացի դրանցից գործում էին նաև տրավմատոլոգիական մասնագիտացված առանձին բաժիններ։ Վերոհիշյալ վիրաբուժական բաժանմունքներն ապահովված են ժամանակակից սարքավորումներով ու գործիքներով, բարձր որակավորումով վիրաբույժներով։ Ընդարձակվել է նաև պոլիկլինիկաների վիրաբուժական կաբինետների գործունեությունը։ Ներկայումս Երևանում գործում են 8 վիրաբուժական կլինիկաներ։ Շրջանային հիվանդանոցների մեծ մասում կատարվում են բարդ վիրաբուժական միջամտություններ։ Անհրաժեշտության դեպքում պլանային շտապ օգնություն են կազմակերպում Երևանից մեկնող բարձրորակ մասնագետները։ Խորհրդային շրջանի Հայաստանի վիրաբուժության զարգացմանը նպաստել են Գ․ Միրզա-Ավագյանի, Հ․ Քեչեկի, Ռ․ Ցոլյանի, Գ․ Մելքոնյանի, Մ․ Շարիման յանի, Ռ․ Պարոնյանի և այլոց աշխատանք֊ ները։
Անասնապահական վիրաբուժություն հիմնականում մշակում է գյուղատնտեսական կենդանիների վնասվածքների հետ կապված հիվանդությունների ախտորոշման, բուժման, կանխարգելման մեթոդներ։ ԽՍՀՄ-ում անասնաբուժական վիրաբուժություն ընդգրկում է ընդհանուր և մասնավոր վիրաբուժություն, ակնաբուժությունը, օրթոպեդիան (կճղակների և սմբակների հիվանդությունները) օպերատիվ վիրաբուժություն՝ տեղագրական անատոմիայի հետ։ Մինչև 1945 թվականը դրա բաղկացուցիչ մասերից էր նաև անասնաբուժական ռազմադաշտային վիրաբուժություն։ Անասնաբուժական վիրաբուժական օգնությունը ԽՍՀՄ-ում կատարվում է խիստ հաշվառման կարգով՝ ելնելով բուժման տնտ․ նպատակահարմարությունից։ Սովետական անասնաբույժ-վիրաբույժները մշակել և գործնականում ներդրել են վիրահատությունների տնտեսապես օգտավետ բազմաթիվ նոր եղանակներ, ուսումնասիրել տարբեր կենդանիների վերքերի առանձնահատկություններ, վերջավորությունների, բազմացման, մարսողական ու օրգանիզմի այլ համակարգերի վիրահատումների ժամանակ ցավազրկման և այլ հարցեր։ Անասնաբուժական վիրաբուժության բնագավառի գիտահետազոտական աշխատանքներով զբաղվում են անասնաբուժ․ ուսումնական հաստատությունների համապատասխան ամբիոնները և ԳՀԻ բաժինները։ Աշխատանքները կոորդինացնում է ՀամԳԳԱ անասնաբուժության բաժինը։ Անասնաբուժական վիրաբուժություն դասավանդվում է անասնաբուժական բուհերում և տեխնիկումներում։
Խորհրդային շրջանի Հայաստանի անասնաբուժական վիրաբուժության զարգացման գործում մեծ ավանդ ունեն Ա․ Բայբուրթցյանը, Ս․ Սելիքսեթյանը, Բ․ Մկրտչյանը, Ս․ Սանվելյանը և ուրիշները։ Հայ գիտնականները մշակել են կենդանիների ամորձատման նոր եղանակ (Ա․ Բայբուրթցյան, Բ․ Սկրտչյան), կենդանիների կոտրվածքների, վնասվածքների (Ս․ Սելիքսեթյան), բուժման և կանխարգելման, օրթոպեդիայի, ակնաբուժության հարցեր։