«07 Վեստուր», Ֆարերյանֆուտբոլային ակումբ, ներկայացնում է Սանդավոավուր և Սյորվոավուր (Վագար կղզիներ) քաղաքները։ Խաղերը անցկացնում է Սանդավոավուր մարզադաշտում, այն տեղավորում է 2 000 հանդիսատես։
Ակումբի պատմություն
Ակումբի պատմությունը սկսվում է 1993 թվականի դեկտեմբերի 18-ից, երբ «Միվոավուր» և «Սանդավոավուր» ակումբները միավորվում են ստեղծելով «Վագար» ակումբը։ 1998 թվականին ակումբին է միանում «Սյորվավուր» ակումբը, արդյունքում Վագար կղզում ստեղծվեց մեկ միասնական թիմ, որը շատ արագ կարողացավ հասնել Ֆարերյան մրցաշարի բարձրագույն դիվիզիային։ Բայց ակումբին չհաջողվեց երկար ժամանակ մնալ բարձրագույն լիգայում, և շուտով նա դուրս թռչեց այնտեղից, անհաջողությունների պատճառով ակումբի ներսում սկսեցին տարաձայնություններ, և 2004 թվականին այն տարանջատվեց և նորից դարձավ այն առանձին ակումբները, որոնցից առաջացել էր։ Չնայած դրան, Վագար կղզում մեկ միասնական ակումբ ստեղծելու հույսերը չմարեցին, և 2004 թվականի նոյեմբերին նորից ստեղծվեց միասնական ակումբ «Վագար 2004» անվանում, իսկ 2007 թվականին նրան կրկին միացավ «Սյորվոավուր» ակումբը, արդյունքում ակումբը ժամանակի ընթացում ստացավ «07 Վեստոր» անվանումը, իսկ 2007 թվականի նոյեմբերի 6-ը դարձավ ակումբի պաշտոնական ստեղծման օրը։ 2008 թվականին ակումբը հաղթեց առաջին լիգայում և ստացավ իրավունք խաղալ 2011 թվականի բարձրագույն լիգայում։ 2011 թվականի տվյալներով ակումբը մրցաշարում զբաղեցրեց 9-րդ տեղը և վերադարձավ առաջին դիվիզիոն։ 2012 թվականին «07 Վեստուրը» զբաղեցրեց առաջին տեղը առաջին լիգայում և կրկին դուրս եկավ բարձրագույն լիգա։