Jump to content

Telewizja Polska

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Telewizja Polska
Երկիր Լեհաստան Վարշավա
Հեռարձակման գոտի Լեհաստան
Հեռարձակման լեզուլեհերեն
Հեռարձակման սկսման թվական1952
ՍեփականատերԼեհաստանի կառավարություն
🌐tvp.pl


Telewizja Polska (լեհ.՝ Լեհաստանի հեռուստատեսություն), Լեհաստանի ազգային հեռուստատեսություն, հիմնվել է 1935 թվականին: Ընկերության հեռուստաալիքները տարածվում է անալոգային, կաբելային և արբանյակային ցանցերով: TVP գլխավոր գրասենյակը գտնվում է Վարշավայում:[1] 2011 թ. մայիսի 6-ից հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է Յուլիուշ Բրաունը:[2] 2012 թվականի բյուջեն կազմել է 266 596 500 զլոտի (մոտ 85,4 միլիոն ԱՄՆ դոլար):[3]


Ազգային

  • TVP1 - Հիմնվել է 1953 թվականին. ներկայացնում է լուրեր, ֆիլմեր, դրամա, սպորտ. Հեռարձակվում է օրական 22 ժամ.[4][5]
  • TVP2 - Հիմնվել է 1970 թվականին. Ներկայացնում է լուրեր, ֆիլմեր, հումորային հաղորդումներ, սերիալներ, մշակույթ, համերգներ, խաղարկային շոուներ:
  • TVP Info - Լրատվական հեռուստաալիք, հիմնվել է 2007 թվականին.[6] Համագործակցում է TVP-ի մարզային հեռուստաալիքների հետ:[7][8]

Մարզային

Լեհական հեռուստատեսույան շենքը Վարշավայում
  • TVP Białystok
  • TVP Bydgoszcz
  • TVP Gdańsk
  • TVP Gorzów Wielkopolski
  • TVP Katowice
  • TVP Kielce
  • TVP Kraków
  • TVP Lublin
  • TVP Łódź
  • TVP Olsztyn
  • TVP Opole
  • TVP Poznań
  • TVP Rzeszów
  • TVP Szczecin
  • TVP Warszawa
  • TVP Wrocław

HD ալիքներ

  • TVP 1 HD — 2012 թ. հունիսի 1-ից` TVP1 ալիքի հեռարձակում բարձր պարզության որակով:[9]
  • TVP 2 HD — 2012 թ. հունիսի 1-ից` TVP2 ալիքի հեռարձակում բարձր պարզության որակով:[10]
  • Պատկեր:TVP HD logo.jpg TVP HD — TVP ալիքների լավագույն հաղորդումների հեռարձակում բարձր պարզության որակով: Հեռարձակվում է օրական 18 ժամ:

Հատուկ ալիքներ

  • TVP Polonia — TVP միջազգային հեռուստաալիք. Հեռարձակվում է ողջ աշխարհում:[11]
  • TVP Seriale — հեռուստասերիաների ալիք.
  • TVP Parlament — Հիմնվել է 2011 թ. հունիսի 11-ին. քաղաքական ալիք, հեռարձակում է Լեհաստանի Սեյմի նիստերը.
  • БелСат — բելառուսերեն լեզվով հեռուստաալիք, հեռարձակվում է Բելառուսի տարածքում.
  • TVP Kultura — մշակույթային արբանյակային ալիք.
  • TVP Sport — մարզական արբանյակային ալիք.
  • TVP Historia — պատմական ալիք.
  • TVP Rozrywka — ժամանցային ալիք.

Լուծարված ալիքներ

  • TVP 3 — Գործել է 2002-2007 թվականներին. Հեռուստաալիքի հիմքում ստեղծվել է TVP Info ալիքը:[12][13]
  • Tylko Muzyka — երաժշտական ալիք, գործել է 1997-1998 թվականներին.

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ