Աբխազիայի հուշադրամներ
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության Ազգային բանկի կողմից՝ սկսած 2008 թվականից։ Դրանք թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, ունեն հավաքորդական և ներդրումային նշանակություն[ն 1]:
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (արույրապատ պողպատ) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 25 և 50 աբխազական ափսար անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10 և 100 ափսար, արույրապատ պողպատից՝ 1 ափսար։ Մետաղադրամները հատվել են UNC, proof-like և antiproof որակներով։
Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին մետաղադրամներն են «Վլադիսլավ Արձինբա» և «Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 15-ամյակ» արծաթե ու ոսկե դրամները։ Ամենափոքրը «Աբխազիայի վանքեր» շարքի արույրապատ պողպատից մետաղադրամներն են՝ ընդամենը 5.00 գ քաշով, իսկ ամենամեծը «Նոր Աֆոնի վանք» 100 ափսար անվանական արժեքով արծաթե հուշադրամն է՝ 168.1 գ քաշով։
Աբխազիայում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվում են Ռուսաստանի Դաշնությունում՝
Աբխազիայի հուշադրամների էսքիզների հեղինակներն են գլխավորապես աբխազ նկարիչ-դիզայներները՝ Ռուսլան Գաբլիա, Բատալ Ջապուա, Թիմուր Կաիտան, Վիկտոր Իվանբա, Իրակլի Չերքեզիա, Բիսլան Բագատելիա, ինչպես նաև՝ ռուս նկարիչ-դիզայներ Վիկտոր Երոխինը։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի մայիսի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 72 տեսակներ, այդ թվում 7-ը՝ արույրապատ պողպատից, 52-ը՝ արծաթից, 13-ը՝ ոսկուց։
Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | Ընդամենը | |
Արույրապատ պողպատ | 7 | 7 | |||||||||||
Արծաթ-925 | 2 | 5 | 7 | 1 | 8 | 9 | 4 | 3 | 2 | 3 | 4 | 4 | 52 |
Ոսկի-999 | 2 | 1 | 10 | 13 | |||||||||
Ընդամենը | 4 | 6 | 7 | 1 | 8 | 19 | 4 | 10 | 2 | 3 | 4 | 4 | 72 |
Պետականություն և ազգային պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը][ն 2] |
Վլադիսլավ Արձինբա | |
---|---|---|
Դիմերեսը՝ Աբխազիայի Սահմանադրության գիրքը, ալաբաշա[ն 3], սուր, անվանական արժեքը (10 ҦСАРК), հատման տարեթիվը, եզրով՝ դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը, մետաղի հարգը (Ag925), թողարկող բանկի անվանումը (աբխ.՝ АҦСНЫ АБАНК)։ | ||
Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 15-ամյակ | ||
Դիմերեսը՝ Աբխազիայի զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։ | ||
Վլադիսլավ Արձինբա | ||
Դիմերեսը՝ Աբխազիայի Սահմանադրության գիրքը, ալաբաշա, սուր, անվանական արժեքը (50 ҦСАР), հատման տարեթիվը, եզրով՝ դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը, մետաղի հարգը (Au999), թողարկող բանկի անվանումը (աբխ.՝ АҦСНЫ АБАНК)։ | ||
Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 15-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Au999), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։ | ||
Գագրայի ազատագրման 20-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։ | ||
Հերոս քաղաք Տղվարչել | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը։ | ||
Հերոս քաղաք Գուդաութա | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը։ |
«Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակ» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2013 թվականին համանման դիզայնի երեք տարբերակով՝ 925 հարգի արծաթից ու ոսկեզօծ պատվածքով 925 հարգի արծաթից 10 ափսար անվանական արժեքով և 999 հարգի ոսկուց 50 ափսար անվանական արժեքով (proof-like որակով)։
Դիմերեսը՝ հոբելյանական տոնակատարության տարբերանշանը, ներքում՝ թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», աջ մասում՝ պետական զինանշանը, եզրով վերևում՝ ներքևում՝ դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը, անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, մետաղի հարգը և քիմիապես մաքուր մետաղի քաշը, եզերվում է կետերից շրջագծով։ Ոսկե դրամների վրա նշված է նաև մետաղադրամի եզակի հերթական համարը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ ռազմական գործչի կիսադեմը և անվան գրառումը[ն 5], եզրով վերևում՝ պետության անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АҲӘЫНҬҚАРРА», եզրով ներքում՝ աբխ.՝ «1993 • АИААИРА • 2013» գրառումը, աջ և ձախ մասերում՝ մեկական աստղեր։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ արծաթե մետաղադրամների (այդ թվում՝ ոսկեզօծ պատվածքով) քաշը՝ 33.94 գ, տրամագիծը՝ 39.00 մմ, ոսկե մետաղադրամների քաշը՝ 15.72 գ, տրամագիծը՝ 30.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ արծաթե դրամներ՝ 999 հատ, ոսկեզօծ պատվածքով արծաթե դրամներ՝ 499 հատ, ոսկե դրամներ՝ 99 հատ։ «Վլադիսլավ Արձինբա» մետաղադրամների էսքիզները՝ Բատալ Ջապուայի, «Սերգեյ Դբար» մետաղադրամներինը՝ Բատալ Ջապուայի և Վիկտոր Իվանբայի, «Սուլթան Սոսնալիև» մետաղադրամներինը՝ Բատալ Ջապուայի և Թիմուր Կաիտանի։ Հատվել են Մոսկվայի դրամահատարանում։
Արծաթե մետաղադրամներ | Արծաթե մետաղադրամներ ոսկեզօծ պատվածքով |
Ոսկե մետաղադրամներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
2013 | 2013 | 2013 | Վլադիսլավ Արձինբա | ||||||
2013 | 2013 | 2013 | Սերգեյ Դբար աբխ.՝ Дбар С. П. | ||||||
2013 | 2013 | 2013 | Սուլթան Սոսնալիև աբխ.՝ Сосналиев С. А. |
Ճարտարապետական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Աֆոնի վանք | ||
---|---|---|
Դիմերեսը․ վերին հատվածում՝ պետական զինանշանը, քրիստոնեական զարդանախշ, հավերժության երկու նշաններ, թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը ու դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը (168,15 г.), ստորին հատվածում՝ բնակավայրի նախկին և ժամանակակից անվանումները՝ աբխ.՝ «АНАҞӘҦИА - АФОН ҾЫЦ», հատման տարեթիվը և անվանական արժեքը (100 ҦСАРК)։ | ||
Սուխում | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքը և ապրանքանիշը։ | ||
Սուխում | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքը և ապրանքանիշը։ |
«Աբխազիայի պատմական հուշարձաններ» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աբխազիայի պատմական հուշարձաններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2010-2013 թվականներին համանման դիզայնի երեք տարբերակով՝ 925 հարգի արծաթից ու ոսկեզօծ պատվածքով 925 հարգի արծաթից 10 ափսար անվանական արժեքով և 999 հարգի ոսկուց 50 ափսար անվանական արժեքով (proof-like որակով)։
Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը, մետաղի հարգը, դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։ Ոսկե դրամների վրա նշված է նաև մետաղադրամի եզակի հերթական համարը և քիմիապես մաքուր մետաղի քաշը։
Դարձերեսը՝ եկեղեցական կառույցի և նրա պաշտամունքային խորհրդանիշերի պատկերները, եզրով վերևում՝ կառույցի անվանումը աբխազերեն, եզրով ներքում՝ կառուցման ժամանակաշրջանը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ արծաթե մետաղադրամների (այդ թվում՝ ոսկեզօծ պատվածքով) քաշը՝ 33.94 գ, տրամագիծը՝ 39.00 մմ, ոսկե մետաղադրամների քաշը՝ 15.70 գ, տրամագիծը՝ 30.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ արծաթե դրամներ՝ 1000 հատ, ոսկեզօծ պատվածքով արծաթե դրամներ՝ 500 հատ, ոսկե դրամներ՝ 99 հատ։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի, մետաղադրամները հատվել են Մոսկվայի դրամահատարանում[13][14][15]։
Արծաթե մետաղադրամներ | Արծաթե մետաղադրամներ ոսկեզօծ պատվածքով |
Ոսկե մետաղադրամներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
2010 | 2012 [ն 2] |
2013 | Դրանդայի Մայր տաճար աբխ.՝ НАНҲӘА ИАЗКУ ДРАНДА-НЫХА Խորհրդանիշերը՝ Հուստինիանոս Մեծ կայսեր կերպարը լուսապսակով և խորանի խաչը։ | ||||||
2010 | 2012 | 2013 | Պիցունդայի Մայր տաճար աբխ.՝ АЦҚЬА АНДРЕИ АҦХЬАНАҦХЬАҨ ИЗКУ ПИЦУНДАТӘИ АНЫХА Խորհրդանիշերը՝ շարժական խաչը և Աբխազիայի կաթողիկոսի խույրը։ | ||||||
2010 | 2012 | 2013 | Լիխնիի Վերափոխման եկեղեցի աբխ.՝ НАНҲӘА ИАЗКУ ЛЫХ-НЫХА Խորհրդանիշերը՝ Չաչբաների իշխանական տոհմի զինանշանը՝ Դիոսկուրների գլխարկներ։ | ||||||
2010 | 2012 | 2013 | Մոքվիի Մայր տաճար աբխ.՝ НАНҲӘА ИАЗКУ МЫҚӘ-НЫХА Խորհրդանիշերը՝ շարժական խաչը և արքեպիսկոպոսական աթոռի Ավետարանը։ | ||||||
2010 | 2012 | 2013 | Նոր Աֆոնի վանք աբխ.՝ АЦҚЬА СИМОН КАНАНИТ ИЗКУ АФОН ҾЫЦТӘИ АНЫХА Խորհրդանիշերը՝ Սիմոն Կանանացու խորհրդանիշը՝ խաչը և ջրի երեք անոթներ։ | ||||||
2010 | 2012 | 2013 | Բեդիայի վանք աբխ.՝ АЦҚЬА МАРИА НЦӘАДЗЫХШААЗ ИЛЫЗКУ БЕДИА НЫХА Խորհրդանիշերը՝ Տիրոջ խաչը և ոսկե բաժակամանը։ | ||||||
2010 | 2012 | 2013 | Իլորի Սուրբ Գեորգիի վանք աբխ.՝ АЦҚЬА ГЬАРГЬ (АЕРГЬ) ИЗКУ ЕЛЫР-НЫХА Խորհրդանիշերը՝ զոհաբերական ցուլի պատկերը և «պատժող նետը» (աֆիրխի)։ |
«Աբխազիայի վանքեր» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աբխազիայի վանքեր» շարքի մետաղադրամները թողարկվել են 2016 թվականին 1 ափսար անվանական արժեքով և պատրաստված են արույրապատ պողպատից UNC որակով։
«Աբխազիայի պատմական հուշարձաններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2010-2013 թվականներին համանման դիզայնի երեք տարբերակով՝ 925 հարգի արծաթից ու ոսկեզօծ պատվածքով 925 հարգի արծաթից 10 ափսար անվանական արժեքով և 999 հարգի ոսկուց 50 ափսար անվանական արժեքով (proof-like որակով)։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК» և դրամահատարանի ապրանքանիշը, ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (1 ҦСАРК)։
Դարձերեսը՝ եկեղեցական կառույցի և նրա պաշտամունքային խորհրդանիշերի պատկերները, եզրով վերևում՝ կառույցի անվանումը աբխազերեն, եզրով ներքում՝ կառուցման ժամանակաշրջանը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 5.00 գ[16], տրամագիծը՝ 22.00 մմ[16]։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 2000 հատ[16]։ Էսքիզները՝ Բատալ Ջապուայի[16], մետաղադրամները հատվել են Մոսկվայի դրամահատարանում[17]։
2016 | Դրանդայի Մայր տաճար աբխ.՝ НАНҲӘА ИАЗКУ ДРАНДА-НЫХА Խորհրդանիշերը՝ Հուստինիանոս Մեծ կայսեր կերպարը լուսապսակով և խորանի խաչը։ |
2016 | Նոր Աֆոնի վանք աբխ.՝ АЦҚЬА СИМОН КАНАНИТ ИЗКУ АФОН ҾЫЦТӘИ АНЫХА Խորհրդանիշերը՝ Սիմոն Կանանացու խորհրդանիշը՝ խաչը և ջրի երեք անոթներ։ | |||
2016 | Պիցունդայի Մայր տաճար աբխ.՝ АЦҚЬА АНДРЕИ АҦХЬАНАҦХЬАҨ ИЗКУ ПИЦУНДАТӘИ АНЫХА Խորհրդանիշերը՝ շարժական խաչը և Աբխազիայի կաթողիկոսի խույրը։ |
2016 | Բեդիայի վանք աբխ.՝ АЦҚЬА МАРИА НЦӘАДЗЫХШААЗ ИЛЫЗКУ БЕДИА НЫХА Խորհրդանիշերը՝ Տիրոջ խաչը և ոսկե բաժակամանը։ | |||
2016 | Լիխնիի Վերափոխման եկեղեցի աբխ.՝ НАНҲӘА ИАЗКУ ЛЫХ-НЫХА Խորհրդանիշերը՝ Չաչբաների իշխանական տոհմի զինանշանը՝ Դիոսկուրների գլխարկներ։ |
2016 | Իլորի Սուրբ Գեորգիի վանք աբխ.՝ АЦҚЬА ГЬАРГЬ (АЕРГЬ) ИЗКУ ЕЛЫР-НЫХА Խորհրդանիշերը՝ զոհաբերական ցուլի պատկերը և «պատժող նետը» (աֆիրխի)։ | |||
2016 | Մոքվիի Մայր տաճար աբխ.՝ НАНҲӘА ИАЗКУ МЫҚӘ-НЫХА Խորհրդանիշերը՝ շարժական խաչը և արքեպիսկոպոսական աթոռի Ավետարանը։ |
Գրականություն և արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆազիլ Իսկանդեր | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925) և քիմիապես մաքուր մետաղի քաշը (1 OZ), դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը։ | ||
Դմիտրի Գուլիա | ||

Սամսոն Չանբա | ||

Բագրատ Շինկուբա | ||

Ալեքսանդր Չաչբա | ||

Նարտ | ||
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ներքևում՝ թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», հատման տարեթիվը, դրամահատարանի դրոշմակնիքն ու ապրանքանիշը, մետաղի հարգը (Au999) և մետաղադրամի քաշը, եզրով վերևում՝ անվանական արժեքը՝ աբխ.՝ «ҨАЖӘИ ХӘБА ҦСАР»: |
Գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուխուտ Բղաժբա | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը։ | ||
Յուրի Վորոնով | ||

Գեորգի Ձիձարիա | ||

Շալվա Ինալ-Իպա | ||

Աբխազիայի պետական համալսարանի 85-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը (10 ҦСАРК) և ափսարի գրաֆիկական նշանը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (աբխ.՝ АҦСНЫ АБАНК) և թողարկման տարեթիվը։ | ||
Աբխազիայի պետական համալսարանի 85-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը՝ ոսկեզօծ պատվածքով, ափսարի գրաֆիկական նշանը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (աբխ.՝ АҦСНЫ АБАНК) և թողարկման տարեթիվը։ |
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թ․ դոմինոյի աշխարհի առաջնություն | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), աջ մասում քառակուսու մեջ՝ դրամահատարանի ապրանքանիշը և դրոշմակնիքը, մետաղի հարգը (Ag-925) և հուշադրամի քաշը։ | ||
2016 թ․ ԿոնԻՖԱ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնություն | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը և թողարկող բանկի անվանումը՝ աբխ.՝ «АҦСНЫ АБАНК», ներքևում՝ հատման տարեթիվը՝ բանկի անվան՝ փոքր տառաչափով գրառումների ֆոնին, եզրով վերևում՝ անվանական արժեքը (10 ҦСАРК), մետաղի հարգը (Ag925), դրամահատարանի դրոշմակնիքը և ապրանքանիշը։ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները շրջանառության մեջ գործնականում չեն հանդիպում, սակայն օրինական վճարամիջոց են իրենց անվանական արժեքով, իսկ դրամաշրջանառության պահանջները հոգում է Աբխազիայի մյուս արժույթի՝ ռուսական ռուբլու կիրառումը[1][2][3]։ Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին և առայժմ միակ ներդրումային մետաղադրամը «Նարտ» ոսկե դրամն է[1]։
- ↑ 2,0 2,1 Աբխազիայի Ազգային բանկի կողմից թսղարկված մետաղադրամների վրա նշված է ոչ թե թողարկման տարեթիվը, այլ դրանց հատման տարեթիվ։ Մասնավորապես, «Աբխազիայի պատմական հուշարձաններ» շարքի ոսկեզօծ պատվածքով արծաթե մետաղադրամները թողարկվել են 2012 թվականին, սակայն նշված է հատման տարեթիվը՝ 2011։
- ↑ Ալաբաշան աբխազական մարտական մահակ է՝ հեշտությամբ հողի մեջ մխրճվող երկաթե ծայրակալով և զենքի փողի համար որպես հենարան օգտագործվող երկժանիով, պատրաստված է սովորաբար եղևնու, թխկու կամ հոնի փայտից, հանդիսանում է Աբխազիայի նախագահի իշխանության պաշտոնական խորհրդանիշերից մեկը[4][5]։
- ↑ 4,0 4,1 Վլադիսլավ Արձինբան Աբխազիայի ղեկավար պաշտոնում հանդես է եկել որպես Աբխազական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (1990-1992), Աբխազիայի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ (1992-1994), Աբխազիայի Հանրապետության նախագահ (1994-2005)[6][7][8]։
- ↑ 5,0 5,1 «Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակ» շարքի «Վլադիսլավ Արձինբա» հուշադրամների վրա առկա չէ գործչի անվան գրառումը։
- ↑ 6,0 6,1 6,2 Աբխազիայի Ազգային բանկի կայքում որպես դրամահատարան նշված է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանը, սակայն իրականում «Սուխում» (արծաթե, ոսկեզօծ պատվածքով արծաթե) և «2016 թ․ ԿոնԻՖԱ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնություն» հուշադրամները հատվել են «Գոզնակ» միավորման Մոսկվայի դրամահատարանում[9], և դրամների վրա առկա է հենց այս դրամահատարանի ապրանքանիշը՝ «ММД»[10][11][12]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Апсары в рублевой зоне; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-08-06
- ↑ Абхазские монеты; abkhazia.travel (ռուս.)։ Վերցված է 2017-08-06
- ↑ Абхазский апсар; fx-currencies.ru (ռուս.)։ Վերցված է 2017-08-06
- ↑ Абхазский посох алабаша; azbuka.fondmit.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-22
- ↑ Атрибуты президентской власти; presidentofabkhazia.org (ռուս.)։ Վերցված է 2017-07-22
- ↑ Владислав Григорьевич Ардзинба: Биография; ardzinba.com (ռուս.)։ Վերցված է 2017-07-29
- ↑ Владислав Григорьевич Ардзинба; hrono.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-29
- ↑ Первый Президент Абхазии; abkhazia.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-29
- ↑ Coins «Akua» (silver, gold plated silver), «CONIFA-2016»; numista.com (անգլ.)։ Վերցված է 2017-07-28
- ↑ Как определить монетный двор?; katalog-monet.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-28
- ↑ Как определить монетный двор на монете; rus-coins.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-28
- ↑ Московский монетный двор на монете (М или ММД); vitalya-mag-moneti.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-28
- ↑ Монеты «Драндский успенский собор», «Пицундский собор Св. Андрея Первозванного», «Лыхненский успенский храм», «Мыкуский успенский собор», «Ново-Афонский храм Св. Симона Кананита», «Бедийский собор Св. Марии-богородицы», «Елырский храм Св. Георгия» (серебро); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-07-22
- ↑ Монеты «Драндский успенский собор», «Пицундский собор Св. Андрея Первозванного», «Лыхненский успенский храм», «Мыкуский успенский собор», «Ново-Афонский храм Св. Симона Кананита», «Бедийский собор Св. Марии-богородицы», «Елырский храм Св. Георгия» (серебро с позолотой); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-07-22
- ↑ Монеты «Драндский успенский собор», «Пицундский собор Св. Андрея Первозванного», «Лыхненский успенский храм», «Мыкуский успенский собор», «Ново-Афонский храм Св. Симона Кананита», «Бедийский собор Св. Марии-богородицы», «Елырский храм Св. Георгия» (золото); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-07-22
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Выпуск монет «Храмы Абхазии»; nb-ra.org (ռուս.)։ Վերցված է 2017-07-22
- ↑ Монеты «Драндский успенский собор», «Пицундский собор Св. Андрея Первозванного», «Лыхненский успенский храм», «Мыкуский успенский собор», «Ново-Афонский храм Св. Симона Кананита», «Бедийский собор Св. Марии-богородицы», «Елырский храм Св. Георгия» (сталь с латунным покрытием); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-07-23
- ↑ Монета «Дмитрий Гулия»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-06-23
- ↑ Монета «Самсон Чанба»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-06-23
- ↑ Национальный герой. Кто он?; sputnik-abkhazia.ru (ռուս.)։ Վերցված է 2016-06-23
- ↑ Монета «Баграт Шинкуба»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-06-23
- ↑ Монета «Александр Чачба»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-06-24
- ↑ Монета «Нарт»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-06-23
- ↑ Монета «Нарт»; Աբխազիայի ԱԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2016-06-21
- ↑ Монета «CONIFA-2016»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-06-20
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբխազիայի հիշատակային և ներդրումային մետաղադրամներ; Աբխազիայի ԱԲ կայք (ռուս.)
- Աբխազիայի մետաղադրամների կատալոգ; ehobbex.com (ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աբխազիայի հուշադրամներ կատեգորիայում։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հուլիսի 31-ի օրվա հոդված: |