Ազգային հանրապետական բանակ (Իտալիա)
Ազգային հանրապետական բանակ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | զորաբանակ |
Զորքերի տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | Իտալիայի սոցիալիստական հանրապետություն |
Գործառույթ | պաշտպանական գործընթացներ |
Թվակազմ | 300,000 զինվոր |
. | |
Տեղաբաշխում | Հռոմ |
Գույներ | կանաչ, սպիտակ և կարմիր |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1943 |
Հիմնադիր | Բենիտո Մուսոլինի |
Ճակատամարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Լուծարվեց | 1945 |
Ազագային հանրապետական բանակ (իտալ.՝ Esercito Nazionale Repubblicano), Իտալիայի սոցիալական հանրապետության զինված ուժերը 1943-1945 թվականներին։ Վերջիններս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարտնչում էին առանցիկ ուժերի դեմ։
Նոր ձևավորված իտալական կառավարությունը դաշինք կնքեց դաշնակիցների բանակի հետ, որից հետո՝ 1943 թվականի հուլիսի 25-ին, Մուսոլինի ձերբակալվեց։ Այդ իրադարձությունների արդյունքում Իտալիան պատերազմ հայտարարեց Գերմանիային և դուրս եկավ առանցիկ դաշինքից։ 1943 թվականի սեպտեմբերի 12-ին Մուսոլինին բանտից ազատ արձակվեց գերմանացի դեսանտ Օտո Սկորցենիի կողմից և հեռացավ Իտալիայի հյուսիս, որտեղ գերմանական զորքերի կողմից կառավարվող տարածքում, նա հայտարարեց «Իտալիական սոցիալական հանրապետության» ստեղծման մասին։ Հոկտեմբերին այդ նույն կառավարության կողմից հայտարարվեց նոր բանակի ստեղծման մասին։ Բանակի հետակետը դարձավ չորս դիվիզիա, որոնք նախապատրստված էին գերմանիայի բանակի օգնությամբ։ Հենակետի ստեղծումից հետո սկսեցին կառուցվել տարբեր մասեր և միացություններ։ Բանակի ընդհանուր թիվը կազմում էր 800 հազար զինվոր[1]։
Բանակից բացի ստեղծվեց նաև «ազգային գվարդիա» և «սև բրիգադաներ»։ Այդ խմբերը բանակի նման հիմնականում ճակատամարտում էին ընդդեմ իտալական դիմադրության[2]։ Տանկային մասերը շատ քիչ էին։ Բանակը հիմնականում օգտվում էր ժանգոտած զենքերով, որի պատճառով նրանք չէին կարողանում հավասար ճակատամրտել դաշնակիցների ուժերի դեմ[3]։ 1944 թվականի դեկտեմբերի վերջին, բանակը գերմանական զորքերի հետ միասին մասնակցում էր հանկարծակի հաջող «Ձմեռային կարկուտ» օպերացիայում։
Իտալական սոցիալական հանրապետության անկումից հետո բանակը դադարեց իր գոյությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Политические солдаты Дуче | Национальное Возрождение России
- ↑ In 2010, the Ufficio dell'Albo d'Oro recorded 13,021 RSI soldiers killed; however, the Ufficio dell'Albo d'Oro excludes from its lists of the fallen the individuals who committed war crimes. In the context of the RSI, where numerous war crimes were committed in the anti-partisan warfare, and many individuals were therefore involved in such crimes (especially GNR and Black Brigades personnel), this influences negatively the casualty count, under a statistical point of view. The "RSI Historical Foundation" (Fondazione RSI Istituto Storico) has drafted a list that lists the names of some 35,000 RSI military personnel killed in action or executed during and immediately after World War II (including the "revenge killings" that occurred at the end of the hostilities and in their immediate aftermath).
- ↑ «Итальянские танковые войска во 2-й Мировой войне». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.