Ալան Լայթման
Ալան Լայթման | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1948[1] (75 տարեկան) Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, աստղաֆիզիկոս, վիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Փրինսթոնի համալսարան, Կոռնելի համալսարան և White Station High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3][4] |
Գիտական ղեկավար | Քիփ Թորն |
Պարգևներ | |
Կայք | writing.mit.edu/people/faculty/homepage/lightman |
Ալան Լայթման (անգլ.՝ Alan Lightman, նոյեմբերի 28, 1948[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2]), ամերիկացի ֆիզիկոս, էսսեիստ և գրող։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալան Լայթմանը ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 28-ին Միացյալ Նահանգների Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում՝ կինոթատրոնի սեփականատեր Ռիչարդ Լայթմանի (անգլ.՝ Richard Lightman) և պարի ուսուցչուհի Ժաննա Գարեթսոնի (անգլ.՝ Jeanne Garretson) ընտանիքում։ 1970 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի դիպլոմ։ 1974 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է տեսական ֆիզիկայի գծով փիլիսոփայության դոկտորի դիպլոմ։
1974-1976 թվականին Կոռնելի համալսարանում աշխատել է աստղաֆիզիկայի բնագավառում։ Այստեղ էլ սկսել է փոքր գրական ամսագրերում հրապարակել սեփական բանաստեղծությունները։ 1976-1979 թվականներին զբաղեցրել է Հարվարդի պրոֆեսորի ասիստենտի պաշտոնը։ 1979-1989 թվականներին եղել է Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից։
1981 թվականին Ալան Լայթմանը սկսել է հրատարակել իր էսսեները, որոնք նվիրված էին գիտությանը և նրա հումանիտար ասպեկտներին։ Նրա էսսեները տպագրվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «Science 82», «The New Yorker», «Nature», «The New York Times» և այլն։ 1990-ական թվականների սկզբին Լայթմանը սկսել է գրել վեպեր։ Նրա առաջին գիրքը՝ «Էյնշտեյնի երազները» (անգլ.՝ «Einstein's Dreams», 1993), դարձել է համաշխարհային բեսթսելլեր և դրվել է բազմաթիվ թատերական բեմադրությունների հիմքում։ «Դիագնոզ» վեպը, որը լույս է տեսել 2000 թվականին, դարձել է Միացյալ Նահանգների գրքի ազգային մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից։ Հաջորդ վեպը, որը կրել է «Ռեյունիոն» անվանումը, նույնպես դարձել է մի շարք մրցույթների դափնեկիր։ Նրա գիտահանրամատչելի գիրքը՝ «Հայտնագործություններ։ 20-րդ դարի գիտության մեծ բեկումները», ըստ «Discover Magazine» ամսագրի վարկածի՝ ճանաչվել է 2005 թվականի լավագույն տասը գիտական գրքերից մեկը։
1989 թվականին նա ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ճշգրիտ գիտությունների և գրականության բնագավառում պրոֆեսորի պաշտոնում՝ միաժամանակ դառնալով այդ ինստիտուտի առաջին պրոֆեսորը բնական գիտությունների և հումանիտար առարկաների բնագավառում։ 1991-1997 թվականներին համալսարանում ղեկավարել է գրականության և հումանիտար հետազոտությունների ծրագիրը։ Մասնակցել է այսպես կոչված հաղորդակցման պահանջների ստեղծմանը, որոնք ներառում էին ուսանողների համար գրականության ոլորտում պարտադիր ամենամյա դասընթացների ներդրումը։ 1995 թվականին այստեղ էլ ստացել է մասնագիտություն։ 2001 թվականին եղել է գիտահանրամատչելի գրականության ուղղությամբ ուսանողների նախապատրաստման ծրագրի ստեղծողներից մեկը։ Նույն տարում նա հեռացել է պրոֆեսորի պաշտոնից, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի գրականությանը և դարձել է դոցենտ։
1994 և 2004 թվականներին եղել է Պուլիտցերյան մրցանակի ժյուրիի անդամ։
1999 թվականին հիմնադրել է Հարփսվելի հիմնադրամը՝ մի կազմակերպություն, որի նպատակն է հնարավորություններ ընձեռել աղքատ երիտասարդներին՝ իրենց նպատակներին հասնելու համար՝ կենտրոնանալով զարգացող երկրներում կին առաջնորդների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման վրա՝ նրանց կացարանով և ուսուցման պայմաններով ապահովելու միջոցով։
Ակադեմիաների անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 - Էնդրյու Գերմանտի պարգև, Ամերիկյան ֆիզիկայի ինստիտուտ
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alan P. Lightman Einstein's dreams. — Pantheon Books, 1993. — 179 с. — ISBN 0679416463
- Alan P. Lightman Good Benito. — Pantheon Books, 1994. — 215 с. — ISBN 0679436146
- (рус. перевод: Алан Лайтман Сны Эйнштейна. Друг Бенито. — АСТ, 2001. — 267 с. — (Мастера современной прозы). — 5000 экз. — ISBN 5170086121)
- Alan P. Lightman The diagnosis. — Pantheon Books, 2000. — 369 с. — ISBN 0679436154
- (рус. перевод: Алан Лайтман Диагноз. — АСТ, 2003. — 392 с. — (Мастера современной прозы). — 5000 экз. — ISBN 5-17-015695-2)
- Alan P. Lightman Reunion. — Pantheon Books, 2003. — 231 с. — ISBN 037542167X
- Alan P. Lightman Ghost. — Pantheon Books, 2007. — 243 с. — ISBN 0375421696
- Alan P. Lightman Song of Two Worlds. — A K Peters, Ltd., 2009. — 99 с. — (Ak Peters Series). — ISBN 1568814631
Էսսեի հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alan P. Lightman Dance for Two: Selected Essays. — Bloomsbury, 1996. — 169 с. — ISBN 0747529213
- Alan P. Lightman The Best American Essays 2000 / Alan Lightman, Robert Atwan. — Houghton Mifflin, 2000. — 256 с. — (Best American Essays). — ISBN 061803580X
- Living with the Genie: Essays on Technology and the Quest for Human Mastery / Alan Lightman, Daniel Sarewitz, Christina Desser. — Island Press, 2004. — 360 с. — ISBN 1559635746
- Juliet Van Otteren, Jane Goodall, Alan Lightman Heart of the Horse. — Barnes & Noble Publishing, 2004. — 144 с. — ISBN 0760759278
- Alan P. Lightman A Sense of the Mysterious: Science and the Human Spirit. — Pantheon Books, 2005. — 211 с. — ISBN 0375423206
Գիտական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alan P. Lightman, W. H. Press, R. H. Price, S. A. Teukolsky Problem book in relativity and gravitation. — Princeton University Press, 1975. — 599 с. — ISBN 069108162X
- (рус. перевод: А. Лайтман, В. Пресс, Р. Прайс, С. Тюкольски Сборник задач по теории относительности и гравитации. — М.: Мир, 1979. — 536 с. — 12 500 экз.(չաշխատող հղում))
- George B. Rybicki, Alan P. Lightman Radiative processes in astrophysics. — Wiley, 1979. — 382 с. — ISBN 0471048151
- Alan P. Lightman, Roberta Brawer Origins: The Lives and Worlds of Modern Cosmologists. — Harvard University Press, 1990. — 576 с. — ISBN 0674644719
- Alan P. Lightman Ancient light: our changing view of the universe. — Harvard University Press, 1991. — 170 с. — ISBN 0674033639
- Alan P. Lightman Great ideas in physics: the conservation of energy, the second law of thermodynamics, the theory of relativity, and quantum mechanics. — 3rd Ed. — McGraw-Hill Professional, 2000. — 300 с. — ISBN 0071357386
- Alan P. Lightman Time for the Stars: Astronomy in the 1990s. — Reprint. — Warner Books, 1994. — 124 с. — ISBN 0446670243(չաշխատող հղում)
- Alan P. Lightman The discoveries: great breakthroughs in 20th century science. — Pantheon Books, 2005. — 553 с. — ISBN 0375421688
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #121872254 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert Birnbaum. «Alan Lightman: Author of The Diagnosis talks with Robert Birnbaum» (անգլերեն). identitytheory.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
- Alex Burack. «Alan Lightman Interview» (անգլերեն). Literary Traveler. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
- Tinker Ready (19 ноября 2007). «MIT physicist empowers young Cambodian women by building them a dormitory» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
- Tom Ashbrook (27 ноября 2007). «Alan Lightman» (անգլերեն). On Point with Tom Ashbrook. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
|
- Նոյեմբերի 28 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի հումանիստներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Աստղաֆիզիկոսներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ