Jump to content

Ալլեմանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալլեմանդա

Ալլեմանդա (ֆր.՝ allemande՝ գերմանական), իսկզբանե Վերածննդի դարաշրջանում դանդաղ պար, հետագայում Բարոկկոյի շրջանի ամենահայտնի գործիքային պարերից մեկը, սյուիտի ստանդարտ բաղադրիչ (սովորաբար 1-ին մասը)։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլեմանդան առաջացել է 16-րդ դարում որպես միջին տեմպի երկմասնյա պար։ Ամենայն հավանականությամբ առաջացել է Գերմանիայում այդ ժամանակ հայտնի պարերից։ Ալլեմանդայի ձևը փորձարկել են ֆրանսիական կոմպոզիտորները, այն դարձնելով չորսմասնյա և առավել ազատ՝ տեմպի համեմատ։ Պարի բնութագրող գծերն են սինկոպայի [Ն 1], տոնայնության և մեղեդային հակադրության բացակայությունը։ Գերմանացի կոմպոզիտորները, այնպիսին, ինչպիսին են Ֆրոբերգերը կամ Յ. Ս. Բախը, կլավիրի համար երբեմն ազատորեն էին դիմում ալլեմանդայի ձևին, չնայած՝ ալլեմանդան որոշ գործիքների համար երևում է ավելի ազգային։

Իտալական և անգլիական կոմպոզիտորները ալլեմանդայի հետ վարվել են ավելի ազատ՝ օգտագործելով կոնտրապունկտ և տեմպերի ավելի շատ տեսակներ (Կորելլին գրել է ալլեմանդան largo-ից presto): Անգլիական ալլեմանդան հայտնի է ձեռագրերից, որտեղ նկարագրվում է այդ պարի շուրջ տաս, ժամանակ առ ժամանակ իրար շատ նման, կատարման տեսակներ։

18-րդ դարի վերջում «ալլեմանդա» բառն սկսեցին օգտագործել նոր եռամասյա պարը կոչելու համար, Վեբերի Douze allemande (4-րդ սիմֆոնիա, 1801 թվական) կանխատեսում էր վալսի ի հայտ գալը։

  1. երաժշտական շեշտի տեղաշարժը տակտի ուժեղ հարվածից թույլ հարվածի վրա

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ալլեմանդա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)