Ալ Ահրամ[5] (արաբ․՝ الأهرام[6]), բառացի թարգմանություն` «Բուրգեր») եգիպտական խոշոր թերթ է։ Հիմնադրվել է 1875 թվականին գաղթականներ` լիբանանցի Բեշարոյի և սալիմցի Թեքլայի կողմից և այն սկզբնապես օրաթերթ էր, որը հրատարակվել էր Ալեքսանդրիայում։ Երկու ամիս հետո «Ալ Ահրամը» դարձել է օրաթերթ, իսկ 1899 թվականինոյեմբերին նրա խմբագրությունը տեղափոխվել է Կահիրե։ Տարբեր ժամանակներում նրա հետ համագործակցել են եգիպտացի նշանավոր գրողներ, մասնավորապես նոբելյան դափնեկիր Նագիբ Մահֆուզը։ «Ալ Ահրամն» ունի նաև վերսիաներ անգլերեն («Al-Ahram Weekly») և ֆրանսերեն («Al-Ahram Hebdo») լեզուներով։