Անիլ Կապուր
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1959 (64 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան[1] |
Կրթություն | Միթիբայ քոլեջ և Our Lady of Perpetual Succour High School? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոպրոդյուսեր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Սուրինդեր Կապուր, մայր՝ Nirmal Kapoor? |
Ամուսին(ներ) | Սունիտա Կապուր[2] |
Երեխա(ներ) | Ռհեա Կապուր, Սոնամ Կապուր և Հարշվարդհան Կապուր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անիլ Կապուր (հինդի՝ अनिल कपूर, դեկտեմբերի 24, 1959, Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան և պրոդյուսեր, համարվում է 1980-ական թվականների բոլիվուդյան առաջատար և հաջողակ դերասաններից մեկը[4]։ Filmfare Awards-ի կրկնակի մրցանակակիր՝ տղամարդու լավագույն դերի համար։ Արժանացել է նաև Հնդկաստանի Ազգային կինոպարգևին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիլ Կապուրը ծնվել է կինոպրոդյուսեր Սուրինդեր Կապուրի ընտանիքում, ունի երկու եղբայր և մեկ քույր։ Նրա ավագ եղբայրը պրոդյուսեր Բոնի Կապուրն է՝ դերասանուհի Շրիդևիի ամուսինը, իսկ կրտսեր եղբայրը դերասան Սանջայ Կապուրն է։
Անիլ Կապուրի կինոդեբյուտը կայացել է 1979 թվականին։ Սկզբնական շրջանում նա հանդես էր գալիս երկրորդական դերերով։ Այդպիսի ֆիլմերից էր 1982 թվականին նկարահանված «Շակտի» կինոնկարը, որը ճանաչվել էր տարվա լավագույն ֆիլմ։ Առաջին անգամ Անիլ Կապուրը գլխավոր դերով հանդես է եկել «Այն յոթ օրը» (1983 թ.) կինոնկարում, որի պրոդյուսերը հայրն էր։ Հաջորդ՝ 1984 թվականին նա նկարահանվել է Յաշ Չոպրայի «Ջահ» կինոնկարում, որի համար արժանացել է Filmfare Award-ի՝ տղամարդու լավագույն երկրորդ պլանի դերի համար։ Հատկանշական են նրա դերակատարումները «Այրող կիրք» (1988 թ.), «Որդին» (1992 թ.), «Հողի կանչը» (1997 թ.), «Սիրո ռիթմերը» (1999 թ.) և այլ ֆիլմերում, իսկ «Կոչ» (2000 թ.) ֆիլմի համար նա արժանացել է Ազգային կինոպարգևի։ Կարևոր տեղ է գրավում նաև նրա աշխատանքը «Միսթր Հնդկաստան» (1987 թ.) ֆիլմում։ Անիլ Կապուրի խաղացանկից կարելի է առանձնացնել նրա դերակատարումները «Խիզախը» (1986 թ.), «Սիրո տառապանքներ» (1997 թ.), «Համար մեկ կինը» (1999 թ.), «Բարև, սեր» (2007 թ.), «Մրցավազք» (2008 թ.), «Ժառանգները» (2008 թ.) և այլ ֆիլմերում։
Վերջին շրջանում Անիլ Կապուրը նկարահանվել է նաև արտասահմանյան ռեժիսորների մոտ։ Այդ ֆիլմերից են «Միլիոնատերը ետնախորշերից» (2008 թ.) և «Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ արձանագրությունը» (2011 թ.) կինոնկարները։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին Անիլ Կապուրը ամուսնացել է մանեքենուհի Սունիտա Բհամբհանիի հետ։ Նրանք ունեն երեք երեխա։ Ավագ դուստրը դերասանուհի Սոնամ Կապուրն է, կրտսեր դուստրը՝ Ռեյա Կապուրը, պրոդյուսեր է, իսկ որդին՝ պատրաստվում է դերասան դառնալ։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1980 | Ասա միայն մեկ անգամ | Ek Baar Kaho | - |
1980 | Մենք` հինգով | Hum Paanch | - |
1982 | Շակտի | Shakti | Ռավի Կումար |
1983 | Այն յոթ օրը | Woh 7 Din | Պրեմ Պրատապ |
1984 | Ջահ | Mashaal | Ռաջա |
1984 | Լեյլա | Laila | Կումար Դեշռաջ Սինգհ |
1984 | Մի գաղտնիքով կապվածները | Andar Baahar | Ռաջա |
1984 | Սեր և ամուսնություն | Love Marriage | Ռաջեշ Մեհրա, Կաուշալ Տիվարի |
1985 | Սահիբ | Saaheb | Սունիլ Շարմա (Սահիբ) |
1985 | Կրիմինալ աշխարհ | Yudh | Ավինաշ Ռաթհոդ |
1985 | Անմեղ զոհը | Meri Jung | Արուն Վերմա |
1986 | Չամելիի հարսանիքը | Chameli Ki Shaadi | Չարանդաս |
1986 | Քեզ հետ միասին | Aap Ke Saath | Վիմալ |
1986 | Խիզախը | Janbaaz | Ամար Սինգհ |
1986 | Կարմա | Karma | Ջոնի, Գյանեշվար |
1987 | Պատմություն | Itihaas | Վիջայ |
1987 | Միսթր Հնդկաստան | Mr India | Արուն Վերմա, միսթր Հնդկաստան |
1987 | Թակարդ | Hifazat | Ռամ Կումար, Ռաջ Կումար |
1987 | Նպատակ | Thikana | Ռավի Գոել |
1988 | Երդում | Kasam | տեսուչ Կիշնա |
1988 | Սիրո զոհը | Ram-Avtar | Ավտար |
1988 | Ճանապարհ դեպի հաղթանակ | Vijay | Արջուն Գուջրալ, Արջուն Բհալլա |
1988 | Կյանքի աստառը | Sone Pe Suhaaga | Ռավի, Ջոգինդեր |
1988 | Այրող կիրք | Tezaab | Մահեշ Դեշմուքհ (Մուննա) |
1989 | Հրեղենը | Joshilaay | Կարան |
1989 | Իշվար` բարի հոգի | Eeshwar | Իշվարչանդ Վիշնունաթհ Բրահմանանդ |
1989 | Պահապանը | Rakhwala | Վիկրամ |
1989 | Ռամիկը | Abhimanyu | Մանու, Աբդուլ Ջաբար |
1989 | Խաղալ կրակի հետ | Aag Se Khelenge | Ջոնի |
1989 | Եղբայրները | Parinda | Կարան |
1989 | Ռամ և Լակհան | Ram Lakhan | տեսուչ Լակհան Պրատապ Սինգհ |
1990 | Ցնցում | Jeevan Ek Sanghursh | Կարան Կումար |
1990 | Ամբա | Amba | Սուրաջ Սինգհ |
1990 | Սիրելի փեսան | Jamai Raja | Ռաջա |
1990 | Կիշան և Կանհայա | Kishen Kanhaiya | Կիշան, Կանհայա |
1990 | Թափառում | Awaargi | Ազադ |
1990 | Օտար` յուրայինների մեջ | Ghar Ho To Aisa | Ամար Կումար |
1991 | Միայնակ | Jigarwala | Ամար Սինգհ |
1991 | Անանուն արքան | Benaam Badsha | Դիպակ |
1991 | Մեղադրանք | Pratikar | Կրիշնա Շրիվաստավ |
1991 | Սիրո ակնթարթ | Lamhe | Վիրենդրա Պրատապ Սինգհ |
1992 | Որդին | Beta | Ռաջու |
1992 | Կյանքը մոլի խաղ է | Zindagi Ek Juaa | Հարի Կրիշան |
1992 | Եղբայրները | Humlaa | Շիվա |
1992 | Հիասթափություն | Heer Ranjha | Դիդո (Ռանջհա) |
1992 | Հանցագործը | Apradhi | Շիվա |
1992 | Խաղ | Khel | տեսուչ Դհարմադհիկարի Դատ |
1993 | Երդումը պահել | Roop Ki Rani Choron Ka Raja | Ռամեշ Վերմա, Ռոմեո |
1993 | Մտերիմ ընկերները | Gurudev | Գուրու (Գաուրավ) |
1994 | Թանկագինս | Laadla | Ռաջ Վերմա |
1994 | Սագա սիրո մասին | 1942: A Love Story | Նարենդրա Սինգհ |
1994 | Անպիտանը | Mr. Azaad | Ազադ |
1994 | Ուսուցիչ, ես ձեզ սիրում եմ | Andaz | Աջայ Կումար Սաքսենա |
1995 | Երեք եղբայր | Trimurti | Անանդ Սինգհ, Սիկանդեր |
1996 | Արքայազնը | Rajkumar | Ռաջկումար |
1996 | Անբանը | Loafer | Ռավի Կումար |
1996 | Կորցնել ինքն իրեն | Mr. Bechara | Անանդ Վերմա |
1997 | Բաժանում | Judaai | Ռաջ Վերմա |
1997 | Սիրո տանջանքներ | Deewana Mastana | Ռաջ Կումար, տեսուչ Բանսի Ռաո |
1997 | Հողի կանչը | Virasat | Շակտի Թհակուր |
1998 | Ինչ-որ ժամանակ | Kabhi Na Kabhi | Ռաջեշվար |
1998 | Երջանկություն փնտրելիս | Gharwali Baharwali | Արուն Վերմա |
1998 | Մի կռավիր | Jhooth Bole Kauwa Kaate | Շանկար Շարմա, Ռամանուջ |
1999 | Ես ապրում եմ քո սրտում | Hum Aapke Dil Mein Rehte Hain | Վիջայ |
1999 | Համար մեկ կինը | Biwi No. 1 | Լակհան |
1999 | Ապստամբ հոգի | Mann | Ռաջ |
1999 | Սիրո ռիթմերը | Taal | Վիկրանտ Կապուր |
2000 | Հրապուրողը | Bulandi | Դհարամռաջ Թհակուր, Արջուն Թհակուր |
2000 | Կոչ | Pukar | մայոր Ջայդև Ռաջվանշ |
2000 | Իմ սիրտը` քեզ համար | Hamara Dil Aapke Paas Hai | Ավինաշ |
2000 | Գայթակղություն | Karobaar: The Business of Love | Ռաջիվ Սինհա |
2001 | Առաջնորդը | Nayak: The Real Hero | Շիվաջի Ռաո Գաեկվադ |
2001 | Փախստականուհին | Lajja | Ռաջու |
2002 | Ատելությունից մինչև սեր | Badhaai Ho Badhaai | Ռաջա |
2002 | Հոգեկան մտերմություն | Om Jai Jagadish | Օմ Բատրա |
2002 | Հարազատ արյուն | Rishtey | Սուրաջ Սինգհ |
2003 | Հույս | Armaan | դոկ. Ակաշ Սինհա |
2003 | Ճակատագրական հանդիպում | Calcutta Mail | Ավինաշ |
2004 | Գնալ իր բախտի մոտ | Musafir | Լակի |
2005 | Անհավատարիմը | Bewafaa | Ադիտյա Սահայ |
2005 | Հանելուկային անհետացում | Chocolate: Deep Dark Secrets | Կրիշան Պանդիտ |
2005 | Մեղադրանք | My Wife's Murder | Ռավի Պատվարդհան |
2005 | Տհաճությունների հորձանուտում | No Entry | Կիշան |
2006 | Սիրո նախազգացում | Humko Deewana Kar Gaye | Կարան Օբերոյ |
2006 | Ոչնչից մի վախեցիր 2 | Darna Zaroori Hai | Կարան Չոպրա |
2007 | Բարև, սեր | Salaam-E-Ishq | Վինայ Մալհոտրա |
2007 | Բարի գալուստ | Welcome | Սագար Պանդեյ (Մաջնու) |
2008 | Սևը և սպիտակը | Black & White | պրոֆեսոր Ռաջան Մաթհուր Սեն Գուպտա |
2008 | Մրցավազք | Race | տեսուչ Ռոբերտ Դ'Կոստա |
2008 | Հուսահատները | Tashan | Լակհան Սինգհ |
2008 | Միլիոնատերը ետնախորշերից | Slumdog Millionaire | Պրեմ |
2008 | Ժառանգները | Yuvvraaj | Գյանեշ Յուվռաջ |
2010 | Խնդիր չկա | No Problem | Արջուն Սինգհ |
2011 | Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ արձանագրությունը | Mission: Impossible - Ghost Protocol | Բրիջ Նաթհ |
2012 | Անկառավարելին | Tezz | Արջուն |
2013 | Մրցավազք 2 | Race 2 | տեսուչ Ռոբերտ Դ'Կոստա |
2013 | Փոխհրաձգություն Վադալայում | Shootout at Wadala | տեսուչ Բագվան |
2013 | 24 ժամ | 24 | Ջայ Սինգհ Ռաթհոդ |
2015 | Թող սիրտը զարկի | Dil Dhadakne Do | Կամալ Մեհրա |
2015 | Եվ կրկին բարի գալուստ | Welcome Back | Սագար Պանդեյ (Մաջնու) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #137675593 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Anil Kapoor remembers proposing to Sunita Kapoor: ‘I had to choose career or love, I chose love’
- ↑ https://dff.gov.in/images/Documents/69_48thNfacatalogue.pdf
- ↑ «Anil Kapoor - Mr. India - Myasia Bollywood». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիլ Կապուր» հոդվածին։ |
|