Անտոնիո Սենի
Անտոնիո Սենի իտալ.՝ Antonio Segni | |
Կուսակցություն՝ | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | University of Sassari? |
Գիտական աստիճան՝ | մագիստրոս |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 2, 1891[1][2] |
Ծննդավայր | Սասսարի, Սարդինիա, Իտալիա[3] |
Վախճանի օր | դեկտեմբերի 1, 1972[3][4][1][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[3] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Ի ծնե անուն | իտալ.՝ Antonio Segni |
Ամուսին | Laura Carta Caprino? |
Զավակներ | Mario Segni? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Անտոնիո Սենի (իտալ.՝ Antonio Segni, փետրվարի 2, 1891[1][2], Սասսարի, Սարդինիա, Իտալիա[3] - դեկտեմբերի 1, 1972[3][4][1][…], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի պետական գործիչ և քաղաքական գործիչ, 1962-1964 թվականներին Իտալիայի նախագահ, ցմահ սենատոր։
Լինելով կենտրոնամետ Քրիստոնեական ժողովրդավարության անդամ՝ Սենիին Իտալիայի հետպատերազմյան շրջանում զբաղեցրել է բազմաթիվ նշանավոր պաշտոններ՝ զբաղեցնելով արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության, գյուղատնտեսության նախարարի պաշտոնները։ Եղել է առաջին Սարդինացին, ով երբևէ դարձել է պետության և կառավարության ղեկավար։ Բացի այդ, հանրապետության պատմության մեջ երկրորդ ամենակարճ ղեկավարած նախագահն է և առաջինը, որը հրաժարական է տվել հիվանդության պատճառով[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1891 թվականի փետրվարի 2-ին Սասսարի քաղաքում։ Ստացել է իրավաբանի կրթություն։ Եղել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը, պատկանել է նրա աջ թևին։
1944-1946 թվականներին ծառայել է որպես փոխնախարար, իսկ 1946-1951 թվականներին՝ Իտալիայի գյուղատնտեսության նախարար։ Սենին եղել է Իտալիայում գյուղացիական շարժման նախաձեռնած ագրարային բարեփոխումների հեղինակներից մեկը։ 1955 թվականի հուլիսից մինչև 1957 թվականի մայիս և 1959 թվականի փետրվարից մինչև 1960 թվականի փետրվար՝ եղել է վարչապետ։ 1960-1962 թվականներին՝ արտաքին գործերի նախարար։ 1962 թվականի մայիսի 6-ին քվեարկության 9-րդ փուլում ընտրվել է որպես Իտալիայի նախագահ[7]։
1962 թվականի մայիսի 11-ից մինչև 1964 թվականի դեկտեմբերի 6-ը՝ եղել է Իտալիայի Հանրապետության նախագահը։
Պաշտպանել է Իտալիայի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական և ռազմական կապերի ամրապնդումը և թերահավատորեն է վերաբերվել սոցիալիստների հետ ձախակենտրոն դաշինքներին։ Թոշակի Է անցել հիվանդության պատճառով։
1964 թվականի դեկտեմբերի 6-ից՝ ցմահ սենատոր է։
Մահացել է 1972 թվականի դեկտեմբերի 1-ին Հռոմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Сеньи Антонио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/532685/Antonio-Segni
- ↑ Der Karlspreisträger 1964 Antonio Segni (գերմ.)
- ↑ «Francesco Cossiga - 1992». Panorama (իտալերեն). 2014 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Официальный сайт президента Италии(իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Սենի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 1972 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալիայի նախագահներ
- Իտալիայի վարչապետներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Իտալացի հակակոմունիստներ
- Իտալիայի պետական գործիչներ
- Իտալացի դիվանագետներ