Առնե Յակոբսեն
Առնե Յակոբսեն | |
---|---|
Ի ծնե | դան․՝ Arne Emil Jacobsen |
Ծնվել է | փետրվարի 11, 1902[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոպենհագեն[4][5] |
Մահացել է | մարտի 24, 1971[1][5][2][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Կոպենհագեն[1][5] |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ուշագրավ աշխատանքներ | Բելլյու թատրոն, Մայնցի քաղաքապետարան, AJ-lamp?, Egg?, Swan?, Model 3107 chair? և Ant? |
Պարգևներ | |
Անդամություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Arne Jacobsen Վիքիպահեստում |
Առնե Էմիլ Յոկոբսեն (անգլ.՝ Arne Emil Jacobsen փետրվարի 11, 1902[1][2][3][…], Կոպենհագեն[4][5] - մարտի 24, 1971[1][5][2][…], Կոպենհագեն[1][5]), դանիացի ճարտարապետ և դիզայներ, դանիական ֆունկցիոնալիզմի ոճի հիմնադիր։ Ալվար Աալտոյի հետ միասին սկանդինավյան դիզայնի ամենահայտնի ներկայացուցիչն է[7]։ Բացի ճարտարապետական կառույցներից, ստեղծել է մի շարք ինքնատիպ աթոռներ և կահույքի այլ տեսակներ։ Արժանացել է միջազգային մի շարք պատվոգրերի և մեդալների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակոբսոնը ծնվել է Կոպենհագենում 1902 թվականին։ Առաջին մասնագիտությամբ եղել է աղյուսագործ։ Ապա 1924 թվականին ընդունվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա[8]։
Դեռևս ուսանող Յակոբսոնը մասնակցել է 1925 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին, և աթոռի դիզայնի համար շահել արծաթե մեդալ։ Այս ճանապարհորդության ժամանակ նա տպավորվել է Շառլ Էդուար լը Կորբյուզիեի «L’Esprit Nouveau» հանդեսի տաղավարի նորարարական գեղագիտությամբ։ Ակադեմիան լքելուց առաջ Յակոբսոնը մեկնել է նաև Գերմանիա, որտեղ ծանոթացել է Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի և Վալտեր Գրոպիուսի ռացիոնալիստական ճարտարապետությանը։ Նրանց աշխատանքներն ազդել են նրա վաղ ստեղծագործությունների վրա, ներառյալ գեղարվեստական պատկերասրահի ավարտական նախագիծը, որի շնորհիվ ոսկե մեդալ է ստացել[9]։
Երբ սկսվել է Երկրորդ աշխարհամարտը, նա, որպես հրեա, ստիպված է եղել Դանիայից փախչել Շվեդիա, որտեղ արգելել են աշխատել որպես ճարտարապետ, ստիպված դարձել է տեքստիլ նկարիչ[10]։
Աշխատանք կահույքի դիզայնի ոլորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առնե Յակոբսոնը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո է որոշել զբաղվել կահույքի դիզայնով։ Նրա գրեթե բոլոր իրերը նախատեսված են հատուկ տարածքների համար։ Յակոբսոնի շատ աշխատանքներ դարձել են դասական, որոնց շարքում առանձնակի տեղ ունեն ստորև ներկայացրած մի քանիսը։
Տարի | Օբյեկտ | Բնօրինակ անուն | Նկարազարդում | Նկարագրություն |
---|---|---|---|---|
1952 | Աթոռ-մրջյուն | անգլ.՝ The Ant Chair | Novo Nordisk դեղագործական ընկերության ճաշարանի համար նախատեսված առանց արմնկակալների դարսվող աթոռների շարք (No 3100 մոդել)[11]։ Աթոռն անունն ստացել է գլուխը բարձրացրած մրջյունի հետ իր ուրվագծի արտաքին նմանության պատճառով։ Մրջյուն-աթոռն առաջին մոդելն է, որի մեջքն ու նստատեղը պատրաստված են կաղապարային ֆաների մեկ ամբողջական թերթից։ Աթոռն ունի մետաղական շրջանակ, որը ներառում է երեք քրոմապատ ոտքեր (սկզբում դրանք պլաստմասե են եղել)։ Ավելի ուշ՝ 1980 թվականին, ավելացվել է քառաոտ մոդիֆիկացիան (մոդել թիվ 3101)։ | |
1955 | Թիվ 7 | անգլ.՝ The Seven series | Դարսվող աթոռների այս շարքը ևս պատրաստվել է ֆաների մեկ ամբողջական թերթից։ Ունեն տարբերություններ ոտքերի, արմնկակալների, հարդարման նյութերի տեսանկյունից, բայց նույնն են մեջքի ձևով, որը հիշեցնում է ավազի ժամացույցի ուրվագիծ։
Այս շարքում ընդգրկված որոշ մոդելներից են․
| |
1958 | Աթոռ կարապ | անգլ.՝ The Swan | ||
1958 | Աթոռ հավկիթ | անգլ.՝ The Egg | Այս բազկաթոռը հատուկ նախագծվել է Կոպենհագենի Radisson Blu Royal հյուրանոցի ինտերիերի համար, որը նույնպես նախագծել է Յակոբսոնը։ | |
1959 | Աթոռ գմբեթ | The Pot Chair | ||
1959 | Աթոռ ընձուղտ |
Աշխատանք ճարտարապետության ոլորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիայի Ազգային բանկի շենք (Danmarks Nationalbank)
- Կոպենհագենի Radisson Collection Royal հյուրանոց
- Օքսֆորդի Սուրբ Կատերինայի քոլեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Arkitekter verksamma i Sverige — 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Якобсен Арне // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.akademiraadet.dk/index.php?id=95
- ↑ Данилссон Э. В. Поиски человека в современной скандинавской живописи и дизайне(ռուս.) // Известия РГПУ им. А.И. Герцена : научная статья. — СПб.: РГПУ им. А.И. Герцена, 2008. — № 58. — ISSN 1992-6464. Архивировано из первоисточника 15 Հունիսի 2013.
- ↑ Марина Петренко. «Арне Якобсен. Идеальные пропорции успеха». Проект IDH — «Пространство и стиль». IDH.Design. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Arne Jacobsen. Architect + Furniture Designer (1902-1971)». Design Museum Collection (անգլերեն). Design Museum. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Интерьер+дизайн, февраль 2009 г
- ↑ «Арне Якобсен. Arne Jacobsen. | Архитектура и Проектирование | Справочник». arx.novosibdom.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնե Յակոբսեն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- Մարտի 24 մահեր
- 1971 մահեր
- Կոպենհագեն քաղաքում մահացածներ
- Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Դանիացի դիզայներներ
- Դանիացի ճարտարապետներ
- Մոդեռնիստ ճարտարապետներ