Jump to content

Ասկետիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասկետիզմ (հուն․՝ ασκεσις, որևէ բանում վարժվող, ճգնավոր), ապրելաձև, որի դեպքում մարդը կամավոր ճնշում է իր հոգևոր ու մարմնական պահանջմունքները, հանձն է առնում նույնիսկ տառապել կրոնական կամ բարոյական «կատարելության» հասնելու համար։ Ասկետիզմի մասնավոր դրսևորումն է ճգնավորությունը։ Ասկետիզմը սաղմնավորվել է դեռևս նախնադարյան հասարակությունում (որպես գոյության ծանր պայմանների դրսևորում), ապա որոշակի զարգացում ստացել արևելյաև, մասնավորապես՝ հնդափոխական կրոններում (բրահմանիզմ, ջայնիզմ, բուդդիզմ), ինչպես նաև հին հունական որոշ կրոնա-փիլիսոփայական ուսմունքներում (օրփիկներ, կինիկներ, պյութագորականներ)։ Ասկետիզմը մեծ տարածում գտավ հատկապես միջնադարում։ Աշխատավորների շրջանում ասկետիզմը երբեմն տիրող դասակարգերի ցոփ ու շվայտ կյանքի դեմ բողոքի արտահայտություն էր։ Ընդհանրապես, ասկետիզմը միշտ էլ եղել է սոցիալական ազատագրության պայքարի բուն նպատակներից։

Ասկետիզմը բնավ «քարայրում ապրել և մշտական պաս» չէ, այլ բնազդները կարգավորելու ընդունակություն։
- Պատրիարք Կիրիլ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 566
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասկետիզմ» հոդվածին։