Աստերոիդների սպեկտրալ դասեր
Սպեկտրալ դաս, աստերոիդների առանձնահատկություններից մեկն է։ Ամեն աստերոիդ հատկացվում է այս կամ այն դասին կախված նրա սպեկտրի առանձնահատկություններից, գույնից, ինչպես նաև երբեմն ալբեդոյից։ Համարվում է, որ սպեկտրալ դասերը կապված են աստերոիդների մակերևույթի քիմիական բաղադրության հետ։ Ոչ մեծ մարմինների համար, որոնց ներքին կառուցվածքը չի տարբերվում մակերևույթից, մակերևույթը և ներքին կազմվածքը ընդունված է համարել համասեռ, այն դեպքում երբ մեծ մարմինների դեպքում, օրինակ՝ (1) Սերես և (4) Վեստա, հայտնի է, որ գոյություն ունի ներքին առանձնահատուկ կառուցվածք։
Ժամանակակից դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից աստերոիդների սպեկտրալ դասակարգումը առաջարկվել է 1975 թվականին Կլարկ Չապմենը, Դևիդ Մորրիսոնը և Բեն Ցելները։ Այն ներառում է երեք տիպեր՝ C - մութ ածխածնային մարմիններ, S - քարե (սիլիցիումային) մարմիններ և U այն աստերոիդների համար, որոնք չեն պատկանում C և S դասերին։ Հետագայում այս դասակարգումը ընդլայնվեց և ճշգրտվեց։
Այս պահին գոյություն ունեն մի շարք դասակարգումներ, և չնայած այն հանգամանքին, որ նրանք ունեն ինչ-որ նմանություն, որոշ աստերոիդներ տարբեր դասակարգման դեպքում պատկանում են տարբեր դասերի, կապված դասակարգման չափանիշների տարբեր մոտեցումներից։ Առավել հաճախ օգտագործվում են երկու դասակարգման տարբերակներ՝ Տոլենի և ՍՄԱՍս։
Տոլենի դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոլենի դասակարգումը առաջարկվել է 1984 թվականին հիմնվելով լայնաշերտ սպեկտրի չափումների (0,31 մկմ-ից մինչև 1,06 մկմ) և ալբեդոյի վրա։ Առանձնացվել են աստերոիդների 14 տեսակներ, որոնք հատկացվեցին 3 խմբերի՝
- Ածխածնային աստերոիդների խումբ (C-Խումբ) - Տոլենի դասակարգման մեջ C դասի աստերոիդները միացվում են երեք ավելի փոքրաքանակ խմբերի հետ մեծ ածխածնային աստերոիդների խմբի մեջ։ Խումբը ներառում է մութ ածխածնային աստերոիդները, որոնք ունեն շատ ցածր արտացոլման կարողություն։ Այս խմբին են պատկանում բոլոր հայտնի աստերոիդների 75%։
- Դաս C ((10) Հիգեյա) - այս դասին են պատկանում տիպիկ աստերոիդների մեծ մասը և ամբողջ աստերոիդների մինչև 75 %։
- Դաս B ((2) Պալաս)
- Դաս F ((704) Ինտերամնիա)
- Դաս G (Սերես)
- Սիլիցիումային աստերոիդների խումբ (S-Խումբ) - ներառում է սիլիցիումային (քարե) աստերոիդները։ Այս դասին պատկանում են աստերոիդների ընդհանուր քանակի 17 %։
- Մետաղե աստերոիդների խումբ (X-Խումբ) - այս խմբի մեջ են ներառված նման սպեկտրներով, սակայն տարբեր կազմությամբ մի քանի դասեր։ Այս խմբի մարմինները պարունակում են մեծ քանակով մետաղներ։ Սա ամենափոքրաթիվ խումբն է։
- Դաս M ((16) Փսիքե) - այս դասին են պատկանում այս խմբի տիպիկ ներկայացուցիչների մեծ մասը։
- Դաս E ((44) Նիսա, (55) Պանդորա) - տարբերվում է M դասից բարձր ալբեդոյով։
- Դաս P ((259) Ալետեյա, (190) Իսմենա; (324) Բամբերգա) - տարբերվում է M դասից ցածր ալբեդոյով։
Ինչպես նաև գոյություն ունեն մի քանի փոքր դասեր՝
- Դաս A ((446) Էտերնիտաս)
- Դաս D ((624) Հեկտոր)
- Դաս J ((3869) Նորտոն)
- Դաս Q ((1862) Ապոլոն)
- Դաս R ((349) Դեմբովսկա)
- Դաս T ((96) Էգլա)
- Դաս V ((4) Վեստա)
Երբեմն աստերոիդները դասում են խառը դասերի, օրինակ՝ CG, երբ նրանց հատկանիշները համընկնում են տարբեր դասերի հետ։
ՍՄԱՍՍ դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա համեմատաբար նոր դասակարգման մեթոդ է, որը առաջարկվել է 2002 թվականին Շելտե Բասի և Ռիչարդ Բինզելի կողմից հիմնվելով «Հիմնական աստերոիդների գոտու փոքր աստերոիդների սպեկտրալ հետազոտություններ» (SMASS) ծրագրի արդյունքների վրա, հետազոտելով 1447 աստերոիդներ։ Այս սպեկտրալ ուսումնասիրությունը կատարվեց ավելի նեղ ալիքի երկարությունների վրա և թույլ տվեց գտնել բազմաթիվ նոր առանձնահատկություններ։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները կատարվում էին փոքր ալիքի երկարությունների միջակայքում (0,44 մկմ-ից մինչև 0,92 մկմ), ընդ որում հաշվի չի առնվել աստերոիդների ալբեդոն։ Նոր դասակարգումը ստեղծվել է այնպես, որպեսզի առավելապես պահպանվի կապը Տոլենի դասակարգման հետ, արդյունքում աստերոիդները բաժանվեցին 24 դասի։ Ընդ որում աստերոիդների մեծամասնությունը բաժանվեց երեք հիմնական դասերի (C, S և X), իսկ մնացածը դասվեցին ավելի փոքրերին՝
- Ածխածնային աստերոիդների խումբ (C-Խումբ), ածխածնային մարմիններ, ներառում է հետևյալ դասերը՝
- Դաս B համապատասխանում է Տոլենի դասակարգման B և F դասերին
- Հիմնական դաս է հանդիսանում աստերոիդների С դասը, որը ունի առավել հատկանշային սպեկտրները այս խմբի համար
- Աստերոիդների դասեր Cg, Ch և Cgh համապատասխանում են Տոլենի դասակարգման G դասին
- Ch դասին պատկանում են աստերոիդներ, որոնք ունեն կլանում ալիքի 0,7 մկմ երկարության վրա
- Cb դասին պատկանում են աստերոիդների, որոնք համապատասխանում են С և В դասերի միջանկյալ անցումային դասին ՍՄԱՍՍ դասակարգման մեջ
- Սիլիցիումային աստերոիդների խումբ (S-Խումբ), սիլիկատային (քարե) աստերոիդներ, ներառում է հետևյալ դասերը՝
- Դաս A
- Դաս K ((181) Էվքարիդե, (221) Էոս)
- Դաս L ((83) Բեատրիս)
- Դաս Q
- Դաս R
- Հիմնական դաս են հանդիսանում S դասի աստերոիդները, որոնք ունեն առավել հատկանշային սպեկտրներ այս խմբի համար
- Sa, Sk, Sl, Sq և Sr դասերը, որոնց մեջ են մտնում այն մարմինները, որոնք զբաղեցնում են անցումային դիրք S դասի և A, K, L, Q և R դասերի միջև համապատասխանաբար
- Մետաղական աստերոիդների խումբ (X-Խումբ), աստերոիդներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ մետաղներ, ներառում է հետևյալ դասերը՝
- Հիմնական դաս է համարվում X դասը, որը ունի առավել հատկանշական սպեկտրները այս խմբի համար
- Xe դասի աստերոիդները ունեն սպեկտրում չափավոր լայն կլանման շերտ ալիքի 0,49 մկմ երկարության վրա, որը ցույց է տալիս պիրրոտինի (FeS) առկայությունը։ Այս դաը մոտավորապես համապատասխանում է Տոլենի դասակարգման E դասին։
- Xc և Xk աստերոիդների դասերը ունեն բավականին լայն մաքսիմում ալիքի 0,55 - 0,8 մկմ երկարությունների միջակայքում, որը պայմանավորված է այս ալիքի երկարությունների վրա բարձր արտացոլումով։ Այս սպեկտրները զբաղեցնում են միջանկյալ դիրք X, C և K դասերի սպեկտրների միջև։
Բացի Xe դասի, այլևս գոյություն չունի համապատասխանություն ՍՄԱՍՍ և Տոլենի դասակարգման M, E և P դասերի միջև։ ՍՄԱՍՍ դասակարգման մետաղական աստերոիդների բոլոր մյուս դասերը զբաղեցնում են միջանկյալ դիրքեր M, E և P դասերի միջև։
- Դաս D
- Դաս J
- Դաս Ld՝ աստերոիդների նոր ենթադաս, ավելի առանձնահատուկ սպեկտրալ հատկանիշներով, քան ունեն L դասի աստերոիդները
- Դաս O ((3628) Բոժնեմցովա)
- Դաս T
- Դաս V
Մերձերկրային տարածության մեջ որոշ աստերոիդներ ունեն սպեկտրներ, որոնք չափազանց տարբերվում են ՍՄԱՍՍ դասակարգման ցանկացած դասից։ Հավանաբար, սա պայմանավորված է նրանով, որ այս մարմինները շատ ավելի փոքր են հիմնական աստերոիդների գոտում հայտնաբերված մարմիններից, և նրանց մակերևույթը կարող է լինել ավելի երիտասարդ և ավելի քիչ փոփոխված տարբեր ազդեցություններից, կամ կազմված է ավելի պարզ միներալներից։
Դասակարգման ապագան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետագա հետազոտությունների արդյունքում այս դասակարգումները կփոփոխվեն։ Այս պահին, ամեն դեպքում սպեկտրալ դասակարգումները, որոնք հիմնված են 1990-ների կատարված սպեկտրային ուսումնասիրությունների վրա, դեռևս համարվում են որպես ստանդարտ։ Գիտնականները մինչև այժմ չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի առավել ճշգրիտ դասակարգման մասին, որը մեծ մասով պայմանավորված է մեծ քանակով աստերոիդների մասին տվյալների ստացման բարդությունով։ Այս պահին միանշանակ առանձնացված են 3 հիմնական աստերոիդների դասեր, նրանց քիմիական բաղադրության հիման վրա՝
- Դաս C՝ աստերոիդներ, որոնք ունեն ածխածնի բարձր պարունակություն
- Դաս S՝ աստերոիդներ, որոնք հիմնականում կազմված են քարից
- Դաս M՝ աստերոիդներ, որոնք ունեն մետաղների բարձր պարունակություն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստերոիդների ընտանիքներ
- Աստերոիդների արդյունաբերական օգտագործում
- Աստերոիդների ցանկ
- Աստերոիդների գոտի
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- C. R. Chapman, D. Morrison, and B. Zellner Surface properties of asteroids: A synthesis of polarimetry, radiometry, and spectrophotometry, Icarus, Vol. 25, pp. 104 (1975).
- D. J. Tholen Asteroid taxonomic classifications in Asteroids II, pp. 1139–1150, University of Arizona Press (1989).
- S. J. Bus, F. Vilas, and M. A. Barucci Visible-wavelength spectroscopy of asteroids in Asteroids III, pp. 169, University of Arizona Press (2002).
- S. J. Bus and R. P. Binzel Phase II of the Small Main-belt Asteroid Spectroscopy Survey: A feature-based taxonomy, Icarus, Vol. 158, pp. 146 (2002).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստերոիդների տեսակներ Արխիվացված 2012-06-23 Wayback Machine
|