Jump to content

Արարի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարի ճակատամարտ
ԹվականՄ․թ․ա․ 58 թվական
Մասն էԳալլական պատերազմներ
ՎայրԱրար (Սոն) գետ
ԱրդյունքԿեսարի հաղթանակ
Հակառակորդներ
Հռոմեական կայսրություն Հռոմեական հանրապետությունՀելվետներ
Հրամանատարներ
Հուլիոս Կեսարանհայտ
Կողմերի ուժեր
6 հռոմեական լեգեոն
10 հազար դաշնակից ուժեր
92 հազար[1]
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Արարի ճակատամարտ, Կեսարի և գալլական ցեղերից մեկի՝ հելվետների միջև տեղի ունեցած առաջին խոշոր ռազմական բախումը, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 58 թվականին։ Կեսարը հետապնդել է հելվետներին և տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակի հասել նրանց նկատմամբ, ինչի արդյունքում նրանք շուտով պարտավորվում են վերադառնալ սեփական տիրույթներ։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Շվեյցարիայի տարածքում բնակվող 300 հազար հելվետներ, որոնցից մոտ 90 հազարը մարտունակ էին, մ․թ․ա․ 58 թվականին որոշում են հեռանալ սեփական բնակավայրերից՝ Հռոմեական Գալլիայից, և բնակություն հաստատել Ատլանտյան օվկիանոսի ափերին[2], ինչի հետևանքով էլ այրում են սեփական բնակավայրերը և պաշարները՝ պահելով միայն տեղափոխման համար անհրաժեշտ պաշարներ[3]։ Ճանապարհին էր գտնվում Գարումի գետաբերանը, որի անցման համար երկու ճանապարհ կար, որոնցից մեկը նեղ և անհարմար էր, իսկ մյուսը՝ անհամեմատ ավելի հարմար։

Երբ Հուլիոս Կեսարը ժամանում է Գալլիա, նրա առջև ծառանում է նախ և առաջ հելվետների միգրացիայի հարցի լուծման խնդիրը, սակայն նա անմիջապես չի դիմում ռազմական գործողությունների, այլ նախըտնրում է խաղաղ դիվանագիտական ուղին։ Այն գետի վրա, որը ցանկանում էին հելվետենրն անցնել, գցված էր կամուրջ, որը Կեսարի հրամանով քանդվում է։ Հելվետները դեսպաններ են ուղարկում Կեսարի մոտ և թույտվություն խնդրում պրովինցիայի միջով անցնելու համար՝ խոստանալով, որ վնաս չեն պատճառի դրան։ Կեսարը ժամանակ է պահանջում պատասխանի համար, սակայն դա իրականում օգտագործում է զորահավաք կատարելու, նոր ամրություններ կառուցելու համար[4]։

Երբ հելվետների դեսպանները երկրորդ անգամ են ժամանում Կեսարի մոտ, նա կտրուկ մերժում է նրանց առաջարկը։ Հելվետները, այլ ելք չունենալով, սկսում են առաջ շարժվել սեկվանների մարզով, սակայն այս անգամ ևս Կեսարը, պատճառաբանելով նրանց խիստ ռազմատենչ և Հռոմեական հանրապետության շահերի համար վտանգավոր լինելը, նորից հանդես է գալիս նրանց դեմ[5]։

Կեսարի առաջխաղացումը Գալլիայում մ․թ․ա․ 58 թվականին

Կեսարը շուտով մեկնում է Այսրալպյան Գալլիա և Ակվիլեայի շրջակայքում գտնվող ձմեռային ճամբարից հանում է 3 լեգեոն, կազմավորում ևս 2-ը և Ալպերի վրայով շարժվում դեպի հեռավոր Գալլիա։ Այդ ժամանակ հելվետները հասել էին էդույների մարզ և սկսել ասպատակել նրանց ցանքատարածությունները, ինչի մասին էդույները տեղեկացնում են Կեսարին և օգնություն խնդրում նրանից։ Էդույներին են միանում նաև հարավային հարևանները՝ ալլոբրոգները։

Արար գետը (այժմ Սոն) անցնում է սեկվանների և էդույների տիրույթներով։ Երբ Կեսարը իմանում է, որ հելվետները իերնց ուժերի 3/4-ը արդեն անց են կացրել գետով, սկսում է արագ գործել[5]։ Նա 3 լեգեոններով հարձակվում է հելվետների այն մասի վրա, որը դեռևս գտնվում է գետի մյուս կողմում։ Վերջիններս ջախջախիչ պարտություն են կրում[2]։

Հետագա դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտում պարտություն կրելուց հետո հելվետները առաջ են շարժվում, սակայն իմանալով, որ Կեսարը ժամանակավորապես դադարեցրել է հետապնդումը[2][6]՝ նախահարձակ են լինում, ապա ջախջախիչ պարտություն կրում և ստիպված հպատակվում նրան[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հուլիոս Կեսար, Commentarii de Bello Gallico («Նոթեր Գալլական պատերազմի մասին») 1.29
  2. 2,0 2,1 2,2 Rickard, J., "Battle of the Arar, June 58 BC", HistoryOfWar.org, 17 March 2009
  3. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջ 148.
  4. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջ 149.
  5. 5,0 5,1 Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջ 150.
  6. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջ 151.
  7. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջ 152.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]