Jump to content

Բագրատիոնիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բագրատունիներ վրաց (վրաց.՝ ბაგრატიონები, «Բագրատիոնիներ»), թագավորական հարստություն Վրաստանում 9-19-րդ դարերում։ Մի շարք գիտնականների ուսումնասիրություններում պարզված է, որ վրաց Բագրատունիների հիմնադիրը եղել է 775 թվականին ծագումով հայ Վասակ Բագրատունին։ 9-րդ դարի կեսից վրաց Բագրատունիները հաջողությամբ պայքարել են Տփղիսի արաբական ամիրայության դեմ. նրան աջակցել են հայ Բագրատունիները։ Վերջիններս խալիֆայի կողմից 862 թվականից, սկսած Աշոտ Ա-ից, ճանաչված էին Հայոց և Վրաց իշխանաց իշխաններ։ Այնուհետև վրաց Բագրատունիները պայքարել են վրացական հողերը միավորելու համար։ Այս ուղղությամբ առաջինը լուրջ քայլեր է արել Բագրատ III (978-1014 թթ.)։ Բագրատի հաջորդները պայքարել են սելջուկ-թուրքերի և տեղական անհնազանդ իշխանների դեմ։ Վրաց Բագրատունիների ականավոր ներկայացուցիչներն էին Դավիթ Շինարարը (1089-1125 թթ.), Գեորգի III (1156-1184 թթ.), Թամարը (1184-1213 թթ.)։ Սելջուկ-թաթարների արշավանքների հետևանքով վրաց Բագրատունիները թուլացել են և դարձել հարկատու Ոսկե Հորդային։ Գեորգի V–ին հաջողվել է ազատվել մոնղոլներին հարկ տալուց, միավորել երկիրը։ Լենկթեմուրի արշավանքների, ֆեոդալական երկպառակությունների հետևանքով վրաց Բագրատունիների իշխանությունը վերստին թուլացել է։ 1801 թվականին Վրաստանի Ռուսաստանին միանալուց հետո վրաց Բագրատունիների թագավորական իշխանությունը վերացվել է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Baddeley, JF, Gammer M (INT) (2003), The Russian Conquest of the Caucasus, Routledge (UK), ISBN 0-7007-0634-8 (First published in 1908; 1999 edition, reprinted in 2003)
  • Lang, DM (1957), The Last Years of the Georgian Monarchy: 1658—1832, New York։ Columbia University Press.
  • Rapp, SH (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, Peeters Bvba ISBN 90-429-1318-5.
  • A. Khakhanov. «Histoire de la Georgie», Paris, 1900 (in French)
  • A. Manvelichvili. «Histoire de la Georgie», Paris, 1951 (in French)
  • A. Manvelishvili. «Russia and Georgia. 1801—1951», Vol. I, Paris, 1951 (in Georgian)
  • K. Salia. «History of the Georgian Nation», Paris, 1983
  • Kartlis Tskhovreba, vol. I—IV, Tbilisi, 1955—1973 (in Georgian)
  • P. Ingorokva. Giorgi Merchule (a monograph), Tbilisi, 1954 (in Georgian)
  • E. Takaishvili. «Georgian chronology and the beginning of the Bagratid rule in Georgia».- Georgica, London, v. I, 1935
  • Sumbat Davitis dze. «Chronicle of the Bagration’s of Tao-Klarjeti», with the investigation of Ekvtime Takaishvili, Tbilisi, 1949 (in Georgian)
  • «Das Leben Kartlis», ubers. und herausgegeben von Gertrud Patch, Leipzig, 1985 (in German)
  • V. Guchua, N. Shoshiashvili. «Bagration’s».- Encyclopedia «Sakartvelo», vol. I, Tbilisi, 1997, pp. 318–319 (in Georgian)