Բել Կաուֆման
Բել Կաուֆման Bel Kaufman | |
---|---|
Բել Կաուֆման (աջից երկրորդը) | |
Ծննդյան անուն | ռուս.՝ Белла Михайловна Койфман |
Ծնվել է | մայիսի 10, 1911[1] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ |
Վախճանվել է | հուլիսի 25, 2014[1] (103 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Գերեզման | Mount Carmel Cemetery |
Մասնագիտություն | վիպասան, համալսարանի դասախոս, գրող և դպրոցի դասատու |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հանթեր քոլեջ (1934) և Կոլումբիայի համալսարան (1936) |
Ուշագրավ աշխատանքներ | Ներքև տանող աստիճանով դեպի վեր (վեպ) |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Պարգևներ | |
Ազգականներ | Շոլոմ Ալայխեմ |
Bel Kaufman Վիքիպահեստում |
Բել Կաուֆման (անգլ.՝ Bel Kaufman, ի ծնե Բելլա Միխայլովնա Կոյֆման, մայիսի 10, 1911[1], Բեռլին, Գերմանական ռայխ - հուլիսի 25, 2014[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2])՝ ամերիկացի գրող և մանկավարժ։
Հրեական գրականության դասական ներկայացուցիչ Շոլոմ-Ալեյխեմի թոռնուհին (մայրական գծով)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բել Կաուֆմանի ծնողները՝ ամերիկացի գրականագետներ և լրագրողներ Միխայիլ Կոյֆման և Լայլա (Սառա Սոլոմոնովա) Ռաբինովիչն (1887-1964 թվականներ) են[4]։ Ծնվել է Բեռլինում, որտեղ նրա հայրը սովորում էր Բեռլինյան համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Մանկությունը (Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբից) անց է կացրել Օդեսայում, 1923 թվականի դեկտեմբերից՝ ԱՄՆ-ում[5]։ Սկզբում ընտանիքը ապրում էր Բրոնքսում, իսկ մի տարի անց, երբ նրա հայրը բժշկությամբ զբաղվելու լիցենզիա ստացավ տեղափոխվեցին Նյու Յորք[6]։
1934 թվականին գերազանց ավարտեց Նյու Յորքի Հանթեր քոլեջը, այնուհետև Կոլումբիայի համալսարանի գրականության մագիստրատուրան (1936 թվական)[7]։ Տասը տարի աշխատել է անգլերեն լեզվի ուսուցչուհի Նյու Յորքի միջնակարգ դպրոցներում, այնուհետև Նյու Յորքի քաղաքային համալսարանում[8]։
1930- ական թվականների վերջին սկսել է հրապարակել կարճ արձակ ստեղծագործություններ։ 1940-ական թվականներից Esquire ամսագրում հրապարակել է հեքիաթներ և սկետչեր, վերցնելով Բել Կաուֆման (Bel Kaufman) գրական կեղծանունը[9]։
Բել Կաուֆմանի հիմնական ճանաչում բերեց ինքնակենսագրական և բազմիցս վերահրատարակված «Ներքև տանող աստիճանով դեպի վեր» վեպը՝ (անգլ.՝ Up the Down Staircase, 1965 թվական) հիմնված տարիների դասավանդման փորձի վրա։ Ամսագրային տարբերակով այն ի սկզբանե հրապարակվել է «Saturday Review»-ում 1962 թվականին, նոյեմբերի 17-ից։ Վեպը էկրանարկվել է ռեժիսոր Ռոբերտ Մալլիգանի կողմից՝ 1967 թվականին («Up the Down Staircase») գլխավոր դերում ՝ Սենդի Դեննիս։ 1969 թվականին վեպի հիման վրա Բել Կաուֆմանը հրապարակեց համանուն պիեսը։ Վեպը թարգմանվել է 16 լեզուներով և հրատարակվել վեց միլիոն տպաքանակով, իսկ նրա անվանումը՝ Up the Down Staircase վերածվեց իդիոմատիկ արտահայտության[10]։
Կաուֆմանին է պատկանում «Սեր և նման բաներ...» (անգլ.՝ Love, etc.), «La Tigresse» հեքրաթների ժողովածուն, «This and That» ինքնակենսագրական ակնարկների գիրքը։ 2004 թվականին լույս տեսավ Օդեսայում մանկության տարիների հիշողությունների մասին պատկերազարդ գիրքը՝ «Odessa Memories»[11]: Այլ ստեղծագործությունների շարքերում՝ «Կիրակի զբոսայգում» (Sunday in the Park, 1985 թվական), «Ամերիկայում արտասահմանում» (Abroad in America, 1976 թվական)։ Բել Կաուֆմանի պատմությունները՝ «Նամակ հանգուցյալ ուսուցչին» և «Ներքև տանող աստիճանով դեպի վեր» ընդգրկվել են «Արևմուտքը մոտ է» ժողովածույի մեջ[12]։
Բել Կաուֆմանը հանդիսանում էր Կոլումբիայի համալսարանում իդիշի ուսումնասիրության բաժնի նախագահը[13]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժիշկ Սիդնի Գոլդստայնի հետ առաջին ամուսնությունից երեխաները՝ Ջոնաթան Գոլդսթայն (անգլ.՝ Jonathan Goldstine, ծնվել է 1942 թվականին)՝ Փենսիլվանիա նահանգի համալսարանի համակարգչային և ճարտարագիտական գիտությունների պրոֆեսոր և Թեա Գոլդսթայն (անգլ.՝ Thea L. Goldstine, ծնվել է 1944 թվականին), հոգեբան[14]։
Ամուսինը՝ Սիդնի Գլակ (անգլ.՝ Sidney J. Gluck, ծնվել է՝ 1917 թվականին), Նոր դպրոցի սոցիալական հետազոտությունների քաղաքատնտեսության պրոֆեսոր, Շոլոմ-Ալեյխեմի հիմնադրամի նախագահ (The Sholem Aleichem Memorial Foundation)[15][16]: Ըստ Կաուֆմանի «Նա ունի հինգ մասնագիտություններ[17]։ Եղել է պրոֆեսոր-մարքսիստ։ Հեռուստատեսությունում ուներ ծրագիր Չինաստանի մասին։ Նա նկարիչ է, լուսանկարիչ է։ Նա գլխավորում է Շոլոմ-Ալեյխեմի հիմնադրամը»[18]։
Եղբայրը՝ Շերվին Կաուֆման (անգլ.՝ Sherwin Allen Kaufman, ծնվել է 1920 թվականին), մանկաբարձ-գինեկոլոգ, կոմպոզիտոր և երգահան, գինեկոլոգիայի, անպտղության բուժման, ծննդօգնության կազմակերպչական հարցերի մասին մի շարք գիտական և սիրված գրքերի հեղինակ[19]։
Երկու հորաքույրները՝ Բասյա (Բերտա) Կոյֆմանը և Ուդլ (Ադել) Կոյֆմանը՝ ամուսնացած էին հրեա գրողների հետ[20]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 թվական՝ «Ներքև տանող աստիճանով դեպի վեր»
- 1979 թվական՝ «Սեր և նման բաներ...»[21]
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Up the Down Staircase (վեպ)։ Pan Books, 1964 թվական։
- Bel Kaufman’s Up the Down Staircase (պիես)։ The Dramatic Publishing, 1969 թվական։
- Love, etc. (վեպ), Prentice Hall, 1979 թվական Open Road, 2012 թվական։
- This and That: Random Thoughts and Recollections: Open Road, 2012 թվական։
- La Tigresse and Other Short Stories. Open Road, 2013 թվական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ В документах — Belle Kaufman (также — Belle Goldstine).
- ↑ Ляля Кауфман
- ↑ New York Senate: Honoring esteemed and cherished teacher and author Bella Bel Kaufman on the occasion of her 100th Birthday
- ↑ Некролог в The New York Times
- ↑ Remembering More Than a Century of Bel Kaufman's Rebellious Charm
- ↑ В Одессе семья Койфман жила в собственном двухэтажном доме по Ришельевской улице, 57.
- ↑ Serving up a blast from a Yiddish-writing past
- ↑ At 100, Still a Teacher, and a Jokester
- ↑ Bel Kaufman
- ↑ Obituary in «Boston Globe»
- ↑ Некролог в The New York Times
- ↑ «Научная библиография Джонатана Голдстайна». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Bel Kaufman «This and That: Random Thoughts and Recollections»
- ↑ Bel Kaufman «La Tigresse: and Other Short Stories»
- ↑ «Sidney J Gluck». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Привет, училка!: Интервью Татьяне Бек. // Независимая газета, 29 октября 2004
- ↑ «Sherwin Music». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ A Reading to Recall the Father of Tevye
- ↑ Bel Kaufman. «Love, Etc». Goodreads (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Интервью с Бел Кауфман. 2001 г. Журнал «Чайка».
- Да, я его внучка! Արխիվացված 2008-10-12 Wayback Machine: Интервью Александру Бураковскому. // Vestnik.com № 10 (321), 14 мая 2003.
- Привет, училка!: Интервью Татьяне Бек. // Независимая газета, 29 октября 2004.
- Всё, что написано и снято про школу, это повторение «Вверх по лестнице, ведущей вниз» Интервью Анастасии Орлянской // OpenSpace, 11 января 2011.
- Бел Кауфман 100 лет. С днем рождения, Беллочка!
- Бел Кауфман: «100 лет прожила, но я этого не чувствую.» Видео-интервью на портале RUNYweb.com
- БЕЛ КАУФМАН в ЭНЦИКЛОПЕДИИ РУССКОЙ АМЕРИКИ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բել Կաուֆման» հոդվածին։ |
|
- Մայիսի 10 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 25 մահեր
- 2014 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի մանկավարժներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ