Բեշչադիի ազգային պարկ
Բեշչադիի ազգային պարկ | |
---|---|
լեհ.՝ Bieszczadzki Park Narodowy | |
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Լեհաստան |
Ամենամոտիկ քաղաք | Ուստիշիկի Գուրնե |
Կոորդինատներ | 49°17′17″ հս․. լ. 22°29′49″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 292,02 կմ² |
Հիմնադրված է | 1973 |
Կայք | bdpn.pl(լեհ.)(անգլ.) |
Bieszczady National Park Վիքիպահեստում |
Բեշչադիի ազգային պարկ (լեհ.՝ Bieszczadzki Park Narodowy), Լեհաստանի երրորդ խոշորագույն ազգային պարկն է։ Գտնվում է Պոդկարպատի տարածաշրջանի հարավ-արևելքում Ուկրաինայի և Սլովակիայի սահմանի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել է 1973 թվականի օգոստոսի 4-ին[1]։ Մակերեսը կազմում էր այն ժամանակ ընդամենը 59,55 կմ², սակայն հետագա տարիներին ավելացել է գրեթե 4 անգամ։ Տարածքի վերջին ընդլայնումը կատարվել է 1996 և 1999 թվականներին, երբ նախկին մի քանի գյուղեր ընդգրկվել է պարկի տարածքի մեջ։ Այժմ պարկի տարածքը կազմում է 292,02 կմ² և ներառում է առավել լեռնային շրջաններ, դրանցից է Բեշչադիի լեհական մասի լեռնային զանգվածը։ Պարկի ամենաբարձր կետը Տարնիցա լեռն է, որի գտնվում է ծովի մակարդակից 1346 մետր բարձրության վրա։ 1992 թվականին պարկը և մի քանի հարակից տարածքներ ընդգրկվել են «Արևելյան Կարպատներ» արգելոցի մեջ, որի ընդհանուր մակերեսը կազմում է 2132,11 կմ², այստեղ են ներառված նաև Սլովակիայի և Ուկրաինայի հարևան շրջանները։
Կենդանական և բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեշչադիի մոտ 80%-ը ծածկված է անտառներով և մեծ մասը պահպանել է իր կուսական տեսքը։ Տարածքում աճում է մոտ 780 տեսակ անոթային բույսեր, 250 տեսակի մամուռներ, 500 տեսակի քարաքոսներ և 1000 տեսակի սնկեր։ Հայտնի է շուրջ 30 տեսակի Արևելյան Կարպատներ։ Բնակվում է ավելի քան 230 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։ Այստեղ կան այնպիսի կաթնասուններ, ինչպիսիք են՝ գորշ արջերը, գայլերը, վարազները, լուսանները, մկները, բիզոնները (բնակվում է շուրջ 100-ը)։ Պարկի տարածքը շատ նոսր է բնակեցված, որն ապահովում է կենդանու ազատ տեղաշարժը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bieszczadzki National Park». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային պարկի թանգարանը
- Ազգային պարկի քարտեզը Արխիվացված 2013-01-08 Wayback Machine
- Բեշչադիի ազգային պարկը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեշչադիի ազգային պարկ» հոդվածին։ |
|